Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են անունները. ովքե՞ր կփոխարինեն ներկայիս մարզպետերին

Մայիս 30,2018 20:35 Share
Աջակցեք aravot.am-ին

Հունիսի մեկին սպասվելիք Կառավարության հերթական նիստի օրակարգում ի թիվս այլ հարցերի ընդգրկված են նաեւ որոշ մարզպետերի՝ իրենց իսկ դիմումի համաձայն պաշտոնից ազատելու մասին հարցերը:

Ըստ այդմ, պաշտոնից կազատվեն Կոտայքի ներկայիս  մարզպետ Կարապետ Գուլոյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են նաեւ նոր նշանակումները հաստատելու հարցերը:

Ըստ այդմ, Գարիկ Սարգսյանը կնշանակվի Արարատի, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի, Վահե Ղալումյանը՝ Տավուշի, իսկ Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի մարզպետ: Իշխան Սաղաթելյանն էլ նշանակվելու է Գեղարքունիքի մարզպետ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: