Օրվա լրահոսը
Հայրենասիրությունը ոչ պետք է մասնագիտություն լինի, ոչ էլ փաստաթղթի վերնագիր. «168 ժամ»
Հայրենասիրությունը չես կարող կոդավորել տեքստում և փոխանցել դպրոցներին՝ կիրառման նպատակով։ Հայրենասիրության տարածման լավագույն միջոցն օրինակն է։ Մեզ օրինակներ են պետք, ոչ թե՝ ռազմավարություններ։
Ոչ ոք իրենց չէր խոչընդոտի, եթե զինված խումբ կազմեին ու գնային «ռազմավարական բարձունքն» ազատագրելու: Բայց չէ, իրենք զինված խումբ կազմեցին ու գրոհեցին ՊՊԾ գունդը. «Հայոց աշխարհ»
Զինված խմբի գործողությունների հետեւանքով, ինչպես հայտնի է գործի նյութերից, երեք հայ ոստիկան է սպանվել: Բայց զինված խմբի անդամներից շատերը դատարանում այնպիսի վարք են դրսեւորում, ասես կա՛մ ոչ մի նման բան չի եղել, կա՛մ իրենք դրա հետ կապ չունեն:
Քաղաքացու գողացված բանկային քարտով գործարք իրականացնողները եղել են երկու հոգով, որոնցից մեկը հանդիսանում է տուժողի ծանոթը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձանց ինքնությունը: 2017թ. սեպտեմբերի 15-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Արարատի մարզի Հովտաշատ գյուղի փողոցներից մեկում կայանված ավտոմեքենայի սրահից հափշտակել են իր վարորդական
Նադեին Ռաևսկի. չի բացառվում, որ Թուրքիան իսկապես մտածի, որ իր արժեքը բարձր է, և փորձի ինչ-ինչ որոշումներ և զիջումներ կորզել Ռուսաստանից. «168 ժամ»
«Բայց Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, եվրասիական և ՀԱՊԿ շրջանակում գործընկերը։ Ռուսաստանը գնահատում է իր բարեկամներին, և ցանկացած հարց կլուծվի հօգուտ բարեկամության»,- ասաց նա:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով: Երևան քաղաքում` Ապրիլի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի ապրիլի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ. -Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 26.80C (1975 թ.) -Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -6.00C (2004 թ.) -Օդի միջին օրական
Վարչապետը հանձնարարեց կառավարման թվային պլատֆորմ ստեղծել
Կառավարության այսօրվա նիստում վարչապետն ասաց, որ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևոր է ներդնել տեղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային պլատֆորմ, որը պետք է համակցված լինի պետական էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ: «Նշված պլատֆորմի ստեղծման գործում առաջնահերթ է գույքային հարկերի հաշվառման միասնական համակարգի ներդնումը, ինչի բացակայությունը խնդիրներ է առաջացնում անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների
Ինչի մասին են լռում Մոսկվան ու Բաքուն
Սկիզբը՝ այստեղ «Պաշտպանական արդյունաբերության զարգացումը մեր երկրի տնտեսական զարգացման գերակա ուղղություններից է» Մարտի 29-31-ը Երեւանում անցկացվեց սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցում էին ինչպես հայկական, այնպես էլ արտերկրյա կազմակերպություններ, այդ թվում՝ Ռուսաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Չինաստանից եւ այլ երկրներից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւս մասնակցել է ցուցահանդեսին, ծանոթացել
«Ելք»-ի «կնքահայրը» կփորձի՞ Փաշինյանին ու Մարուքյանին դարձյալ բերել ընդհանուր սեղանի շուրջ. «Ժողովուրդ»
Բայց այսօրվա դրությամբ այն, որ այսօր կվերցնեմ, կզանգեմ, ես ինքս էլ պետք է պատրաստ լինեմ դրան, որ հասկանամ՝ դա մի բանի կնպաստի՞, թե՞ ոչ։ Երկուսն էլ իմ տեղը գիտեն։
Պահանջում ենք ատելության հիմքով հանցագործությունների արդար եւ արդյունավետ քննություն. Հայտարարություն
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, մեր մտահոգությունն ենք հայտնում Հայաստանում սեռական կողմնորոշմամբ եւ գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության հիմքով հանցագործությունների ոչ արդյունավետ քննության եւ անպատժելիության փաստի առթիվ։ Մեկ ամսվա ընթացքում Երևանում տեղի է ունեցել ԼԳԲՏ անձանց հանդեպ ատելության հիմքով երկու աղմկահարույց հանցագործություն, որի արդյունքում տուժողները ստացել են մարմնական վնասվածքներ։ Փետրվարի 27-ին իր բնակարանում ծեծել էին տրանսգենդեր անձի,
Մայրս տիպիկ օրինակ է՝ ինչու զբոսաշրջիկները Հայաստան չեն այցելում. Լապշին
Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում կիսվել է մտահոգություններով՝ կապված Հայաստանում զբոսաշրջությանը խոչընդոտող ծառայությունների բարձր գների հետ: «Օրերս փնտրում էի տոմս Երևանից Փարիզ՝ ապրիլի վերջի համար, և բոլորը՝ մեկ ուղղության համար արժեն 250 եվրո, ու դա դեռ էժան է, և ոչ բոլոր օրերին: Իսկ միջինը՝ մեկ ուղղությունը՝ 350 եվրո: Հետո նայեցի տարբերակներ Թբիլիսիից, իսկ
Մի՛ հավատացեք Ձեր շրջապատի մարդկանց, թե Կարեն Կարապետյանը պատրաստ չէ երկիրը ղեկավարելու. «Հրապարակ»
Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին, նրանք էլ կենտրոնացել են մեկ փաստի վրա՝ «Սերժ Սարգսյանն իր խոստումը դրժեց, հա դրժեց»։ Գիտե՞ք, չէ, թե Դոնալդ Թրամփը որքան խոստումներ է տվել ու տալիս է եւ որքանն է դրժել ու դրժում։ Քիչ է մնում Թրամփը հայտարարի, թե չի հիշում՝ այդ ո՞վ է խոստացել արգելապատնեշ կառուցել ԱՄՆ-Մեքսիկայի սահմանի երկայնքով։ Սա՝ իմիջիայլոց։
Վարչապետը հանձնարարեց հրդեհավտանգ թերությունները հայտնաբերել
Այսօր կառավարության նիստից առաջ վարչապետը հանձնարարական տվեց օրերս Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած պայթյունի առիթով: Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ Երևանի կենտրոնում տեղակայված հանրային սննդի օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 8 մարդ եւ քրեական գործ է հարուցվել, գործադիր մարմինները ըստ ցուցումների կատարում են անհրաժեշտ աշխատանքները։ «Միաժամանակ նշված դեպքը, հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների նկատմամբ,
Պաշտոնատար անձը կարող է ընդունել, օրինակ՝ 50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ժամացույցը՝ ընդամենը հայտնելով վերադասին
Ի պաշտոնե նվեր ընդունելու արգելքը «Հանրային ծառայության մասին» ՀՀ նոր օրենքով սահմանվել են ի պաշտոնե նվերի ընդունման նոր կարգավորումներ: Օրենքով արգելվում է պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս նվերների ընդունումը: Թույլատրելի նվեր ընդունելիս պաշտոնատար անձը պարտավոր է Կառավարության սահմանած կարգով հայտնել այդ մասին: Եթե պաշտոնատար անձի կողմից ստացված նվերը գերազանցում է 75 հազար ՀՀ դրամը, ապա այն համարվում
Արմեն Սարգսյանը ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է դեսպանի պաշտոնից
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
Սերժ Սարգսյանն ազատել է իր խորհրդականներին. Նախագահի հրամանագրերը
Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ ո ր ո շ ու մ ե մ. Ֆելիքս ՓԻՐՈՒՄՅԱՆԻՆ ազատել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից: … Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի
«Աստիճանաբար, որ մերկանում են, լրիվ չեն մերկանու՞մ։ Այս ձեւակերպումը պետք է հանել». Թեժ քննարկումներ ԱԺ-ում. «Ժողովուրդ»
Սուրեն Կարայանի գլխավորած տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն ԱԺ է ներկայացրել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրինագիծ, որով առաջարկվում է գիշերային ակումբները տեղակայել բնակելի շենքերից առնվազն 400 մետր հեռու, ընդ որում, այդ որոշումը կայացնելու իրավունքը տրվի համայնքների ավագանուն։ ԱԺ տարածքային կառավարման, ՏԻՄ եւ գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումների ժամանակ պատգամավորները դեմ էին այդ իրավունքն ավագանուն զիջելուն։
Արոնյանն ու Կարլսենը բաժանում են 4-5-րդ հորիզոնականները
Շախմատի «GRENKE Chess Classic» գերմրցաշարի չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի արեց Չինաստանի լավագույն կին շախմատիստ Հոու Յիֆանի հետ եւ 2,5 միավորով աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ միասին բաժանում է 4-5-րդ հորիզոնականները: Առաջատարների եռյակը 3-ական միավորով կազմել են Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Նիկիտա Վիտյուգովը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
15-ամյա տղային դանակահարելուց հետո Արգամ Հ.-ն վազել է անգամ մյուս երեխաների հետեւից. «Հայկական ժամանակ»
Պարզվեց, որ Արգամ Հ.-ի վերաբերյալ նույն օրը երեք ահազանգ է ստացվել ոստիկանություն։ «Ես ոստիկանության աշխատակիցներին հարցրի՝ բա լավ ո՞նց բռնեցիք իրեն, ոստիկանության աշխատակիցն ասաց, որ երեք ուրիշ ահազանգ ենք ստացել, որ այսպիսի մարդ կա, դանակով քաղաքում պտտվում է։
Էժան տուրեր առաջարկող գործակալությունները համագործակցում են թուրքական օպերատորների հետ նրանց են փոխանցում ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները. «Հրապարակ»
Երբ հայաստանյան հայտնի, ոլորտում ավելի քան 20 տարի գործունեություն իրականացնող տուրիստական գործակալություններից մեկի տնօրենի հետ զրուցում էինք պետական կարիքների համար «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի միջոցով ձեռք բերվող ավիատոմսերի մասին, նա ուշադրություն հրավիրեց, իր դիտարկմամբ, շատ ավելի կարեւոր մի հարցի վրա։ Դա ՀՀ քաղաքացիներին մի շարք նորելուկ տուրիստական գործակալությունների կողմից առաջարկվող կասկածելի էժան տուրփաթեթներն են։ Զրուցակիցը, որը դեմ
Հայաստանը Սկրիպալների գործում պաշտպանեց Ռուսաստանի դիրքորոշումը. «Ազատություն» ռադիոկայան
Հայաստանը երեկ միացել է 13 այլ` հիմնականում նախկին Խորհրդային Միության երկրների և, դեմ գնալով Արևմուտքին, պաշտպանել Ռուսաստանի դիրքորոշումը նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման հարցում: Հաագայում` Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության արտահերթ նիստում, Մոսկվան շրջանառության մեջ է դրել հայտարարության նախագիծ` պահանջելով նոր հետաքննություն սկսել և ներառել նաև ռուս մասնագետների: Առաջարկը, սակայն, տապալվել է`
ԿԳՆ-ում մշակվում է դպրոցների կառավարման համակարգի նոր մոդելի նախագիծը
Դպրոցների կառավարման խորհուրդներ, անցում համընդհանուր ներառականության, փոքր դպրոցների օպտիմալ կառավարման համակարգ. այս և մարզի հանրակրթության համակարգին վերաբերվող այլ խնդիրներ էին ընդգրկված ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի օրակարգում: Ներկայացնելով հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է ցանկացած նախագծի հանրային լայն քննարկումների կազմակերպումը, մասնավորապես ոլորտի մասնագետների
3 ուժերը նույն օրը հրապարակում լինելով՝ միմյանց չե՞ն խոչընդոտի. «Հայկական ժամանակ»
«Հանուն Հայաստան Պետության» ճակատի ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան նշեց, որ թեեւ ապրիլի 1-ից 20-ի իրազեկում են ներկայացրել, սակայն գործողությունները սկսում են ապրի|ի 9-ից։ Նա տեղեկացրեց, որ առայժմ պարզ չեն ապրիլի 9-ից հետո իրականացնելիք իրենց հետագա քայլերը։ Ապրիլի 13-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւս սկսում է իր հանրահավաքները։ Նրանք մինչ այդ շրջելու են մարզերով,
«Ազատություն» ռ/կ-ի լրագրողի աշխատանքը խոչընդոտած երիտասարդին 3 տարվա ազատազրկում է սպառնում
«Անսպասելի պատժաչափ է»,-դատախազի միջնորդությունն այսպես գնահատեց ամբաստանյալի շահերի պաշտպանը
«Իսկանդերի» քարոզչական աղմուկը, որը, առաջին հերթին, անհրաժեշտություն էր Մոսկվայի համար, Հայաստանին արժեցել է հերթական վարկը. «Ժամանակ»
Ամիսներ առաջ Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անհրաժեշտ համարեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը էմբարգո կիրառի ԼՂ հակամարտության գոտի սպառազինությունների մատակարարումների վրա, սակայն ավելի ուշ Քոչարյանի խոսքը «խմբագրվեց», և այնպիսի տպավորություն է, որ պաշտոնական Երևանը պատրաստ չէ նախաձեռնության, որը կարող է հակասության մեջ մտնել Ռուսաստանի շահերի հետ: Սակայն «Интерфакс»-ին տված Վիգեն Սարգսյանի հարցազրույցում ավելի ուշագրավ
«Բուրգեր Քինգ»-ը արագ գործի է անցել
«Բուրգեր Քինգ» արագ սննդի կետի հայաստանյան ներկայացուցչությունն արագ գործի է անցել. արդեն մեկ-երկու օր է՝ տարբեր վայրերում քաղաքացիներին «Բուրգեր Քինգ»-ի բուկլետներն են բաժանվում, որոնցում ներկայացված է օբյեկտի ճաշացանկը: Գովազդային արշավը, ըստ ամենայնի, հաճախորդներ չկորցնելու նպատակով է: Եվ քանի որ սննդի այս ցանցը համաշխարհային ճանաչում ունի, ընկերության վաճառքի գծով պատասխանատուները զուր ժամանակ չեն կորցնում եւ փորձում
ԱՍԵԿՈՍԵ
Մտավորականը նա է, ով բոլոր իրավիճակներում գերադասում է հոգեւոր արժեքները նյութականից: ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Սկզբունքները վերաիմաստավորելու շրջան
«Հիմնական հարցը հետևյալն է. պե՞տք է արդյոք լինի նոր, երկրորդ աշխարհամարտի հետ իր ծավալներով համեմատելի գլոբալ ցնցում, որպեսզի հնարավոր լինի ձևավորել նոր, ժամանակին համարժեք պատասխան: Հուսով եմ` ոչ»: Սա մեջբերում է Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 7-րդ համաժողովում Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթից: Բոլորս էլ հուսով ենք: Սակայն առայժմ նման լավատեսության համար հիմքեր, կարծես թե,
Դունյա Միյատովիչը նշանակվել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դարձել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար: Ծնունդով Բոսնիա-Հերցեգովինայից՝ Միյատովիչն այս պաշտոնը զբաղեցրած առաջին կին գործիչն է: «Ես մտադիր եմ պահպանել նախորդ հանձնակատարի աշխատանքների ժառանգությունը և պահպանել այդ կառույցի կարողությունը՝ արագ և արդյունավետ կերպով պաշտպանելու մարդկանց մարդու իրավունքները: Ես կարծում եմ, որ մարդու իրավունքներն իսկապես ունիվերսալ են, և
Զանգվածային հրաձգություն Youtube-ի գրասենյակում. «Ամերիկայի ձայն»
Ոստիկանության տեղեկությամբ զինված մի կին մուտք է գործել Կալիֆոռնիայում YouTube ընկերության գլխավոր գրասենյակ, ուր կրակ է բացել աշխատակիցների ուղղությամբ՝ վիրավորելով երեք անձանց: Վերջինս այնուհետև ինքնասպանություն է գործել։ Ապրիլի 3-ի կեսօրին Կալիֆոռնիա նահանգում ոստիկանությունը ստացել է ահազանգ, որ Սան Ֆրանցիսկոյի հարավում գտնվող Սիլիկոնային հովտի Youtube ընկերության գրասենյակից դուրս են վազում աշխատակիցները: Ականատեսները հաղորդել են գրասենյակից լսվող
ՄԻԵԴԸ-ը ընդունել է դատավճիռների կատարման վերաբերյալ 2017թ. զեկույցը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է դատավճիռների կատարման վերաբերյալ 2017թ. տարեկան զեկույցը՝ հիմնված Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վերահսկողության արդյունքների վրա: Կոմիտեն բոլոր գործերը դասակարգում է որպես «քննարկվող» կամ «կրկնվող»: Քննարկվող գործերը նրանք են, որոնք բացահայտում են նոր կառուցվածքային և/կամ համակարգային խնդիրներ, իսկ կրկնվող գործերը կապված են այն հարցերի հետ, որոնք արդեն ծանոթ են հանձնաժողովին: Գործերը


















































