Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴԸ-ը ընդունել է դատավճիռների կատարման վերաբերյալ 2017թ. զեկույցը

Ապրիլ 04,2018 23:23

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է դատավճիռների կատարման վերաբերյալ 2017թ. տարեկան զեկույցը՝ հիմնված Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վերահսկողության արդյունքների վրա:

Կոմիտեն բոլոր գործերը դասակարգում է որպես «քննարկվող» կամ «կրկնվող»: Քննարկվող գործերը նրանք են, որոնք բացահայտում են նոր կառուցվածքային և/կամ համակարգային խնդիրներ, իսկ կրկնվող գործերը կապված են այն հարցերի հետ, որոնք արդեն ծանոթ են հանձնաժողովին:

Գործերը քննվում են «ստանդարտ» կամ «ուժեղացված» ընթացակարգով. ուժեղացված կարգով քննվող գործերն ունեն առավել բարձր առաջնահերթություն կամ առավել բարդ լուծում են պահանջում: Նման դեպքերը կոմիտեն վերահսկում է առավել մանրամասն և ավելի մեծ հաճախականությամբ:

Զեկույցի համաձայն՝ 2017թ. ամենաշատ նոր գործեր ունեցող երկրներն են Ռուսաստանը (370), Թուրքիան (138), Ռումինիան (110), Ուկրաինան (109) և Հունաստանը (103): Հայաստանում նոր գործերի թիվը 15 է, (2016թ.՝ 10):

2017թ. ամենաշատ քննարկվող նոր գործեր ունեցող երկրներն են Ռուսաստանը (19), Թուրքիան (14), Ուկրաինան (13), Ռումինիան (11) և Լիտվան (10): Հայաստանում քննարկվող գործերի (նոր կառուցվածքային և / կամ համակարգային խնդիրներ բացահայտող) թիվը 2017թ. եղել է 2:

2017 թ. ամենաշատ նոր կրկնվող գործեր ունեցող երկրներն են Ռուսաստանը (351), Թուրքիան (124), Ռումինիան (99), Հունաստանը և Ուկրաինան (երկուսն էլ 96): Հայաստանում կրկնվող դեպքերի թիվը (կապված այն հարցերի հետ, որոնք նախկինում բարձրացվել էին) 13 է:

2017 թ. վերջի դրությամբ քննվող գործերի ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրների թվում են Ռուսաստանը (1,689), Թուրքիան (1,446), Ուկրաինան (1,156), Ռումինիան (553) և Իտալիա (389): Հայաստանի համար այդ գործերի թիվը եղել է 30, մինչդեռ 2016թ. այդ ցուցանիշը եղել է 19:

2017 թ. վերջի դրությամբ ամենաշատ քննարկվող ունեցող երկրներն են Ռուսաստանը (216), Թուրքիան (177), Ուկրաինան (136), Բուլղարիան (77) և Մոլդովան (76): Հայաստանի համար այդ ցուցանիշը 2017թ. եղել է 11 (2016թ. 12-ի համեմատ):

2017 թ. վերջի դրությամբ ամենաշատ կրկնվող գործեր ունեցող երկրներն են Ռուսաստանը (1,473), Թուրքիան (1,269), Ուկրաինան (1,020), Ռումինիան (495) և Իտալիան (335): Հայաստանում գրանցվել է 19 կրկնվող գործ:

2017 թ. փակված գործերի թվով ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներն են Իտալիան (2,001), Հունգարիան (296), Ռուսաստան (254), Ռումինիան (144) և Լեհաստանը (133): Հայաստանում 2017թ. փակված գործերի թիվը 4 է, շատ ավելի քիչ, քան 2016 թ. (16):

Նախարարների կոմիտեի կողմից վերջերս փակված գործերում նկատվել են որոշ բարեփոխումներ և ձեռքբերումներ, բացի այդ առաջընթաց է գրանցվել նաև ընթացիկ գործերի կատարման հարցում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30