Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկանդերի» քարոզչական աղմուկը, որը, առաջին հերթին, անհրաժեշտություն էր Մոսկվայի համար, Հայաստանին արժեցել է հերթական վարկը. «Ժամանակ»

Ապրիլ 05,2018 10:21

Ամիսներ առաջ Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անհրաժեշտ համարեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը էմբարգո կիրառի ԼՂ հակամարտության գոտի սպառազինությունների մատակարարումների վրա, սակայն ավելի ուշ Քոչարյանի խոսքը «խմբագրվեց», և այնպիսի տպավորություն է, որ պաշտոնական Երևանը պատրաստ չէ նախաձեռնության, որը կարող է հակասության մեջ մտնել Ռուսաստանի շահերի հետ: Սակայն «Интерфакс»-ին տված Վիգեն Սարգսյանի հարցազրույցում ավելի ուշագրավ ինֆորմացիա է հրապարակ եկել, որը, համենայնդեպս, չի շրջանառվել մեր մեդիա դաշտում: «Մենք մշտապես աշխատում ենք մեր գործընկերների հետ սպառազինությունների մատակարարումների հնարավորության շուրջ, այդ թվում և ֆինանսական գործիքների շրջանակում»,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով «Интерфакс» գործակալության խնդրանքին՝ հաստատել տեղեկությունն առ այն, թե արդյոք Երևանն «Իսկանդերների» գնման համար Ռուսաստանից սպասում է երրորդ վարկին: Վիգեն Սարգսյանը, ինչպես նկատեցիք, ըստ էության, հստակ պատասխան չի տվել լրագրողի հարցին, և բաց են մնացել երրորդ վարկի և «Իսկանդերների» հետ կապված խնդիրները:

«Իսկանդերը» Հայաստանում հրապարակավ ցուցադրվեց Ապրիլյան պատերազմից ամիսներ անց` անկախության տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ: Մինչև հիմա բաց է մնում հարցը, թե ինչ իրավական ռեժիմում է գտնվում Հայաստանում տեղակայված «Իսկանդերը», արդյո՞ք հայկական կողմը իրավունք ունի ինքնուրույն տնօրինել համակարգը: Մյուս կողմից` ակնհայտ է, որ այս զինատեսակը նախատեսված է գլոբալ պատերազմի համար և, մեղմ ասած, պահանջարկված չէ հայ-ադրբեջանական պատերազմի դեպքում, որովհետև կասկածից վեր է, որ հայկական կողմը Բաքուն վերացնելու մտադրություն և ծրագիր չունի: Ըստ ամենայնի` ճիշտ է այն վարկածը, որ «Իսկանդերի» միջոցով Մոսկվան 2016-ի սեպտեմբերին փորձում էր զսպել Ապրիլյան պատերազմի հետևանքով Հայաստանում ահագնացած հակառուսական տրամադրությունները: Մոսկվան մասամբ լուծեց իր խնդիրը, սակայն պարզվում է` «Իսկանդերի» քարոզչական աղմուկը, որը, առաջին հերթին, անհրաժեշտություն էր Մոսկվայի համար, Հայաստանին արժեցել է հերթական վարկը, ինչն ավելի է մեծացնելու Հայաստանի միակողմանի կախվածությունը Ռուսաստանից: Համենայն դեպս, Վիգեն Սարգսյանը չի հերքել երրորդ վարկի գոյությունը և այն փաստը, որ դրանով ձեռք է բերվել «Իսկանդերը»:

Սարգիս Արծրունի

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30