Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգվածային հրաձգություն Youtube-ի գրասենյակում. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 04,2018 23:33

Ոստիկանության տեղեկությամբ զինված մի կին մուտք է գործել Կալիֆոռնիայում YouTube ընկերության գլխավոր գրասենյակ, ուր կրակ է բացել աշխատակիցների ուղղությամբ՝ վիրավորելով երեք անձանց: Վերջինս այնուհետև  ինքնասպանություն է գործել։

Ապրիլի 3-ի կեսօրին Կալիֆոռնիա նահանգում ոստիկանությունը ստացել է ահազանգ, որ Սան Ֆրանցիսկոյի հարավում գտնվող Սիլիկոնային հովտի Youtube ընկերության գրասենյակից դուրս են վազում աշխատակիցները:

Ականատեսները հաղորդել են գրասենյակից լսվող կրակոցների մասին: Ականատեսներից մեկը տեսել է զինված հարձակում իրականացնողին:

«Կրակողը կին էր: Ես բղավեցի «զինված հարձակում», և բոլորը սկսեցին փախչել»,- պատմում է ականատես Դայանա Արնսփիգերը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30