Լրահոս
Օրվա լրահոսը

Դունյա Միյատովիչը նշանակվել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար

Ապրիլ 04,2018 23:40

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դարձել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար: Ծնունդով Բոսնիա-Հերցեգովինայից՝ Միյատովիչն այս պաշտոնը զբաղեցրած առաջին կին գործիչն է:

«Ես մտադիր եմ պահպանել նախորդ հանձնակատարի աշխատանքների ժառանգությունը և պահպանել այդ կառույցի կարողությունը՝ արագ և արդյունավետ կերպով պաշտպանելու մարդկանց մարդու իրավունքները: Ես կարծում եմ, որ մարդու իրավունքներն իսկապես ունիվերսալ են, և ոչ մի երկիր չի կարող ուշադրությունից դուրս լինել:

Առաջնահերթությունների առումով իմ տեսլականը պարզ է: Մեկ բառով՝ իրականացում: Նորմեր, բանաձևեր, պայմանագրեր. դրանք այն բաներն են, որոնք մեզ ուղղորդում են: Այո, մենք պետք է քաղաքական կամք ունենանք՝ ապահովելու դրանց իրականացումը: Բայց սա միայն կառավարությունների գործը չէ: Մենք պետք է լայնորեն ներգրավենք մեր հասարակություններին դրանց իրականացման գործում և պետք է բոլորին ներգրավենք մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսության մեջ… Ես ակնկալում եմ համագործակցել կառավարությունների, ազգային իշխանությունների, միջազգային կազմակերպությունների, իրավապաշտպանների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների և մարդու իրավունքների կառույցների հետ»,- ասել է Միյատովիչը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30