Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատություն» ռ/կ-ի լրագրողի աշխատանքը խոչընդոտած երիտասարդին 3 տարվա ազատազրկում է սպառնում

Ապրիլ 05,2018 10:30

Դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր Լեւոն Գասպարյանի գործով հերթական դատական նիստն էր: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ նա 2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ժամանակ բռնություն է գործադրել «Ազատություն» ռ/կ-ի՝ մասնագիտական լիազորություններն իրականացնող լրագրող Սիսակ Գաբրիելյանի հանդեպ, խլել է վերջինիս տեսանկարահանող սարքը: Այս գործով մեղադրող-դատախազներից Արամ Մնացականյանն այսօր հրապարակեց Գասպարյանի մեղադրական ճառը:

Նա նշեց՝ քանի որ Գասպարյանն ընդունել է մեղքը, ունի անչափահաս երեխաներ, բնութագրվում է որպես դրական անձնավորություն, պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան: Նա միջնորդեց Գասպարյանին դատապարտել ազատազրկման 3 տարով:

Լեւոն Գասպարյանի շահերի պաշտպան, փաստաբան Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց՝ իրենց համար անսպասելի էր նման պատժաչափը, ուստի պաշտպանական ճառին պատրաստվելու համար ժամանակ է հարկավոր: Ըստ այդմ, դատավոր Գագիկ Պողոսյանը որոշեց նիստը հետաձգել եւ պաշտպանին որոշակի ժամանակ տրամադրել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30