Օրվա լրահոսը
Հիշե՛նք մեր խենթությունը, հիշենք, որ մենք կարո՛ղ ենք խելագարվել, հակադրվել. Զարուհի Փոստանջյան
Ի՞նչ է մեզ համար Զատկվա խորհուրդը, այն տոնելով` ի՞նչ ենք հասկանում, արդյոք իմաստավորո՞ւմ ենք, որ պետք է ազատվենք Խավարի հաղթանակից Արևի վրա: Մեր ազգը հազարամյակներ շարունակ գարնանային գիշերահավասարի օրը Արևի ծագումն անվանելով Զատիկ` կարևորել և իմաստավորել է Լույսի գերակայությունը խավարի վրա: Կարծում եմ` հայ ազգի հիմնական մասը, ընդունելով քրիստոնեությունը` շարունակել է դեպի լույսը հավատի կրողը
Իտալացիները նկարչին «գետնով են տվել»
Արվեստների քաղաք Ֆլորենցիան ամեն ինչով է արվեստով լեցուն: Այստեղ հաճախ կարելի է հանդիպել փողոցային արվեստի՝ սթրիթ արտի ներկայացուցիչների, փողոցային երաժիշտների, նկարիչների: Ֆլորենցիայում չեն զլացել ասֆալտին արտանկարել անգամ հոլանդացի նկարիչ Յան Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի տիկնոջը: Հանրահայտ կտավում պատկերված կնոջը երբեմն անվանում են «Հյուսիսային Մոնա Լիզա», իսկ կտավը գտնվում է Հաագայի Մաուրիցհեյս թանգարանում։ Իմիջիայլոց, մարգարտե ականջօղով
Շուրջերկրյա ճանապարհորդություն կատարող աղջիկը միացել է Նիկոլ Փաշինյանի քայլարշավին
Փաշինյանն անցնելու է ոտքով, գիշերելու ժամանակավոր ճամբարներում՝ մի քանի օրից հասնելով Երեւան
Աղբավայր է տեղափոխվել շուրջ 430 տոննա աղբ
Մարտի 31-ին մայրաքաղաքում կազմակերպված ծառատունկ-շաբաթօրյակին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, Երևանի ավագանու անդամներ, քաղաքապետարանի ենթակա կառույցների, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներ, ուսանողներ, հասարակական կազմակերպություններ, բնակիչներ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության տվյալներով՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընդհանուր առմամբ տնկվել է շուրջ 10000 ծառ և թուփ, իսկ
«Վատ ցուցանիշ չէ, բայց դա այն չէ, ինչը կարող է գոհացնել ինձ, կարծում եմ՝ նաև ձեզ». Արմեն Ամիրյան
«Վատ ցուցանիշ չէ, բայց դա այն չէ, ինչը կարող է գոհացնել ինձ, կարծում եմ՝ նաև ձեզ»,- Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի 2017 թվականի տարեկան հաշվետվությանը ծանոթանալուց հետո տնօրեն Դավիթ Թերզյանին ասաց նախարար Արմեն Ամիրյանը: Իսկ Կապելլայի թվային ցուցանիշներն այսպիսին են. 2017-ին պետության տրամադրած սուբսիդիան կազմել է 166 միլիոն 812 հազար դրամ: Նախատեսված 5 միլիոն 848
Արդարների ոտնահետքերը
Չնայած մենք կարծես թե գիտենք, որ ինչին ամենաշատն ենք ձգտում, անպայման մի օր թռչում է մեր ձեռքից, խույս է տալիս ու անհետանում` թողնելով մեզ հուսահատ դատարկության դիմաց մենակ: Գիտենք կամ գոնե ենթադրում ենք, բայց անվերջ ձգտում ենք հասնել մեզ թվացող կատարյալին` հաղթահարելով ժամանակն ու տարածութունը եւ, չվստահելով արդեն գրված պատմությանը, համառորեն ճեղք ենք փնտրում նրա
Լեւոն Արոնյանը դուրս է մնացել ՖԻԴԵ-ի լավագույն տասնյակից
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման ապրիլ ամսվա ցուցակը, որտեղ Լեւոն Արոնյանի անունը չկա լավագույն տասնյակում: Հայկական շախմատի առաջատարը 2767 միավորով նահանջել է 12-րդ հորիզոնական: Առաջատարների տասնյակում են. Մագնուս Կարլսեն, Շախրիյար Մամդյարով, Ֆաբիանո Կարուանա, Վլադիմիր Կրամնիկ, Մաքսիմ Վաշհե-Լագրավ, Հիկարու Նակամուրա, Ուեսլի Սո, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին, Անիշ Գիրի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Փաշինյանը Գյումրիից սկսեց իր քայլարշավը. «Քայլում ենք հանուն քաղաքացու հաղթանակի»
Հույս ունեն, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ ապրիլի 13-ին կլինեն Ազատության հրապարակում
Ինչո՞ւ են Ծառուկյանը, մյուս օլիգարխները նախընտրում եկեղեցի կառուցել, քան գիտության ոլորտում ներդրում անել
Ըստ Վարդան Բոստանջյանի՝ ԱՄՆ-ի հարուստներին աղաչենք-պաղատենք էլ, եկեղեցու վրա ներդրում չեն անի, նույնը պետք է տեղի ունենա նաեւ մեզ մոտ Նախագահ Սերժ Սարգսյանը ԳԱԱ-ում տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարեց, որ գիտության ոլորտում պետք է օպտիմալացում անեն եւ միջոցներն արդյունավետ ծախսեն. «Խնդիրը քանակի մեջ չի, խնդիրը այդ մարդկանց արդյունավետ աշխատանքի մեջ է: Հարցն այսպես է: Եթե
Ի՞նչ սկզբունքներով կկազմավորվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը կարծում է, որ վարչապետի գլխավորությամբ գործող կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը պետք է վերանայի իր մոտեցումները: Սկիզբը` – Ապրիլի 10-ից սկսվելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման գործընթացը: Վստա՞հ եք, որ իշխանությունները կցուցաբերեն բավարար քաղաքական կամք` ապահովելու բացարձակ նոր որակի անկախ հակակոռուպցիոն մարմին, թե՞ հանձնաժողովի նոր
Հայաստանը Ֆրանսիայում նոր դեսպան ունի
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Հասմիկ ՏՈԼՄԱՋՅԱՆԻՆ նշանակել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2018թ. Մարտի 31 Երևան ՆՀ- 197 -Ա
Նոր պաշտոն՝ Արմեն Սմբատյանին
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ՍՄԲԱՏՅԱՆԻՆ նշանակել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2018թ. Մարտի 31 Երևան ՆՀ- 200 -Ա
Զինծառայողները` համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին
Մարտի 31-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, զինծառայողներ, ազատամարտիկներ և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին: Շաբաթօրյակի շրջանակում Եռաբլուրի բարձունքում տնկվել են շուրջ չորս հարյուր եղևնիներ և տնկիներ։ ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ատոմակայանի փակումը` որպես Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք
«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեցին ուշագրավ զեկույց՝ նկարագրելով այն բոլոր բացասական հետեւանքները, որոնք հնարավոր են Ատոմակայանի փակման դեպքում: Բանախոսներն ընդգծեցին, որ այն նախևառաջ ազգային անվտանգության սպառնալիք է: «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանն ընդգծեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ արևմտյան
Լաբորատոր փորձաքննությունը հաստատեց՝ ռուսական «բատոնչիկը» որդնած էր
«Առավոտի»՝ փետրվարի 24-ի «Այստեղ որդերը մի լավ «աշխատել են» հրապարակմամբ անդրադարձել էինք «Երեւան սիթի» սուպերմարկետներից մեկում վաճառվող ռուսական կոնֆետների կասկածելի համին եւ տեսքին: Մենք մասնավորապես գրել էինք. «Փետրվարի 24-ին Տիգրան Մեծ փողոցի «Երեւան սիթիից» ձեռք բերված ռուսական արտադրության եւ ժողովրդին ավելի հայտնի «բատոնչիկ» կոնֆետները փչացած են: Դրանց փաթեթները բացելուն պես ակնհայտ երեւում է, որ որդերն
Պայմանավորվածություն՝ Իսահակյանի տուն-թանգարանի «ռեբրենդավորման» հարցում
Նախարար Արմեն Ամիրյանը տեղակալ Արև Սամուելյանի և մշակութային ժառանգության վարչության պետ Սևակ Ղազարյանի հետ այցելեց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան՝ տեղում գնահատելու, թե ինչպես կարելի է աշխուժացնել տուն-թանգարանի ցուցադրանքը՝ այն առավել հրապուրիչ դարձնելով այցելուների համար։ Այցից երկու օր առաջ նախարարությունում՝ 2017թ. հաշվետվության քննարկմանը, ինչպես նախարար Ամիրյանը, այնպես էլ Թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը այցելուների հետաքրքրությունը Վարպետի տուն-թանգարանի հանդեպ
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի կենտրոն համայնքում ներկա է գտնվել «Սթար Վուդ» հյուրանոցային խմբի լյուքս շարքին պատկանող «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է նորաբաց և Հայաստանում իր դասի մեջ միակը հանդիսացող հյուրանոցային համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին: Հանդիսանալով «Մարիոթ ինթերնեյշնլ» ընկերությանը պատկանող «Դը լաքշրի քոլեքշն»
Աթեշյան․ «Երախտապարտ ենք Թուրքիայի առաջնորդներին և բանակին». ermenihaber.am
Ստամբուլում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Շիշլիի շրջանային կառույցի նախաձեռնությամբ Սուրբ Հարության տոնին ընդառաջ պահքի ընթրիք է մատուցվել։ Միջոցառումը կազմակերպվել է Ստամբուլի Շիշլի շրջանում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների համար։ Ընդունելությանը ներկա են եղել ԱԶԿ-ական հայ պատգամավոր Մարգար Եսայանը, պատգամավոր Ահմեթ Համդի Չամալըն, Բեյօղլու շրջանի ղեկավար Ահմեդ Միսբահ Դեմիրջանը, Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ
Համաքաղաքային շաբաթօրյակին միացավ խորհրդարանը
Մարտի 31-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակից անմասն չի մնացել ՀՀ Ազգային ժողովը: Վաղ առավոտից աշխատանքներին ակտիվ մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, ովքեր ՀՀ ԱԺ այգու ողջ տարածքում իրականացրել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ հատվածի հնձման աշխատանքներ: Մաքրման աշխատանքներից հետո խորհրդարանականներն անցել են ծառատունկի: Այգում մասնագետների կողմից նախապես ընտրվել էին հատվածներ, որտեղ վեր
Հետխորհրդային իրականության մշակութային ասպեկտները, կամ պոստսովետիկուսի համախտանիշի ճիրաններում
(քաղաքական Էսսե) Մաս 2: Սովետական մարդու ընդհանուր բնութագիրը Եվ այսպես, փաստենք, որ հետխորհրդային շրջանում քաղաքական եւ տնտեսական բարեփոխումները՝ դեմոկրատիզացիան եւ մարկետիզացիան չուղեկցվեցին հասարակության մշակութային վերափոխմամբ: Տեղի չունեցավ նոր արժեքների, նոր արժեհամակարգի վրա հիմնված վարքաբանական մոդելների ստեղծում եւ ներդրում: Հասարակությունը շարունակեց «կրել եւ կենսագործել» հին, Սովետից ժառանգած հանրային-հասարակական հարաբերությունները կարգավորող սոցիալ-մշակութային մոդելները եւ վարքաբանությունը: Իսկ որո՞նք
Շուրջ 3000 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ
Մարտի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
«Դրսում» ապշում են, երբ տեսնում են, որ մեր ուսանողները գրեթե կատարյալ խոսում են չորս լեզվով»
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ մասնագիտական պրակտիկան ամրագրված է համալսարանի ուսումնական պլանում եւ պարտադիր է ոչ միայն բակալավրիատում, այլեւ մագիստրատուրայի առաջին եւ երկրորդ կուրսերում: «Այս տարի բակալավրիատում ավելի քան 200 ուսանող ենք ունեցել, որոնցից 53-ն իրենց մասնագիտական պրակտիկան արտասահմանում են անցկացրել, ընդ որում՝ 53-ից 45-ը Ֆրանսիայում, մյուսները Բելգիայում, Շվեյցարիայում,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մարտի 31-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 3-ի երեկոյան և 4-ի գիշերը ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 1-2-ը, 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-4-ը կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-2-ը, 3-ի գիշերը, 4-ի
Ինչ ապացույցներ կան Քրիստոսի հարության մասին
Այս կիրակի մենք տոնում ենք քրիստոնեական հավատքի ամենամեծ տոնը՝ Քրիստոսի հրաշափառ հարությունը: Պատկերացնո՞ւմ եք, մեռելը հարություն առնի, նորից սաղանա ու ասի, որ ինքը հաղթել է մահին ու վերանորոգել մարդկային ապականված բնությունը: Շատերի համար սա անհավատալի բան է ու մարդիկ ապացույցներ են փնտրում Քրիստոսի հարության մասին: Որպեսզի մենք կարողանանք ապացույցները տեսնել, պիտի նախ հասկանանք, թե ինչ
Վրաերթ Մուսալեռ գյուղի մոտակայքում. կա զոհ
Մարտի 31-ին, ժամը 03:56-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մուսալեռ գյուղում՝ 1980 թ. ծնված Գ. Մ.-ը «Lexus» մակնիշի 50 CG 888 պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել՝ 1989 թ. ծնված Գ. Հ.-ին,
Մայրաքաղաքում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վաղ առավոտից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը: Տարբեր տարածքներում մաքրման և բարեկարգման աշխատանքներ են տարվում քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցների, նաև պետական, մասնավոր հատվածի և բնակչության ուժերով: Թափոններից մաքրելու լայնածավալ աշխատանքներ են տարվում նաև Հրազդանի կիրճի միանգամից մի քանի հատվածներում, այդ թվում` զառիթափ, որտեղ սանմաքրումը մասնավորապես իրականացրել են «Երքաղլույս» ընկերության աշխատակիցները:
Ռուսաստանը բռնում է «Հյուսիսկորեական» ճանապարհը (անիմացիոն տեսանյութ)
Մարտի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ Դաշնային խորհրդին ուղղված իր ուղերձում, անիմացիոն տեսաշարի միջոցով ներկայացրեց ռուսական միջմայրցամաքային հրթիռներ, միջուկային շարժիչով թևավոր հրթիռներ և ստորջրյա միջմայրցամաքային դրոններ, որոնք ըստ Պուտինի անիմաստ են դարձնում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգը և ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք: Շուտով պարզ դարձավ, որ ցուցադրված կադրերի մի մասը ցուցադրվել է դեռևս 2007 թվականին
«Հայ ակորդեոնահարները պատկառելի տարիքում են»
Պրոֆեսիոնալ ակորդեոնահար Գեւորգ Գասպարյանի համոզմամբ, ակորդեոնին տիրապետող սակավաթիվ երաժիշտներ են մնացել Խորհրդային տարիներին Հայաստանում ակորդեոնը մեծ մասսայականություն էր վայելում: Ոչ մի կնունք, ծնունդ, հարսանիք, կարճ ասած՝ քեֆ-ուրախություն հնարավոր չէր պատկերացնել առանց ակորդեոնի: Իսկ երաժշտական դպրոցներում եւ ուսումնարաններում այս նվագարանը ընդգրկված էր ժողգործիքների բաժնում ու սովորել ցանկացողների թիվը շատ մեծ էր: Մինչդեռ ավելի քան քառորդ դար
Եզակի շարժական բուժկետ-մեքենա՝ ԱԻՆ-ում
Մարտի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացվեց ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի՝ նոր կահավորանքով «Միթսուբիշի» մակնիշի մեքենան, որը համալրվել է բժշկական նորագույն սարքավորումներով: Շարժական կառավարման կետ հանդիսացող մեքենան կահավորվել է ԱԻ նախարարության «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի սեփական միջոցներով և ուժերով: Արդիականացման շնորհիվ այն կծառայի որպես տարբեր տեսակի աղետների գոտում շարժական բուժկետ: Ներդրված
Մարտի 1-ի հրապարակային դատ՝ խրտվիլակների մասնակցությամբ. «Հրապարակ»
«Հանուն Հայաստան պետության ճակատի» համակարգող Պետրոս Մակեյանից փորձեցինք ճշտել, թե երբ են սկսելու Մարտի 1-ի հրապարակային դատավարությունը։ «Այս պահին դեռ բանակցություններ են ընթանում կողմերի հետ, հանդիպել եմ փաստահավաք խմբի, առաջիկայում՝ նաեւ Սեդա Սաֆարյանի հետ, հանդիպումներ կանցկացնեմ նաեւ հայտնի այլ փաստաբանների հետ»: Նման դատավարություն ցանկանում էր իրականացնել նաեւ ՀԱԿ-ը` 2010-ին, սակայն ինչ-ինչ պատճառներով չարեց․ չե՞ք վախենում,


















































