Լրահոս
Օրվա լրահոսը

Աթեշյան․ «Երախտապարտ ենք Թուրքիայի առաջնորդներին և բանակին». ermenihaber.am

Մարտ 31,2018 14:18

Ստամբուլում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության  (AKP-ԱԶԿ) Շիշլիի շրջանային կառույցի նախաձեռնությամբ Սուրբ Հարության տոնին ընդառաջ պահքի ընթրիք է մատուցվել։ Միջոցառումը կազմակերպվել է Ստամբուլի Շիշլի շրջանում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների համար։

Ընդունելությանը ներկա են եղել ԱԶԿ-ական հայ պատգամավոր Մարգար Եսայանը, պատգամավոր Ահմեթ Համդի Չամալըն, Բեյօղլու շրջանի ղեկավար Ահմեդ Միսբահ Դեմիրջանը, Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Թուրքիայի հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Լևոն Զեքիյանը, հայ բողոքական եկեղեցու առաջնորդ Գրիգոր Աղաբաբաօղլուն, Շիշլի շրջանի մուֆթին, հայ համայնքի հասարակական կառույցների և սպորտային ակումբների ներկայացուցիչներ, եկեղեցականներ։

Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել ԱԶԿ-ի Շիշլիի շրջանային կառույցի ղեկավար Օմեր Ֆուաթ Գյունդայը։ Նա նշել է, որ դարեր շարունակ այս տարածաշրջանը եղել է տարբեր կրոնների, դավանանքների ու մշակույթների կենտրոն, ինչը հպարտություն է ներշնչել այդ հողերի զավակներին:

«Այսօր էլ մենք ենք կարողանում միասին լինել՝ առանց կրոնի, լեզվի, ռասայի և  դավանանքի խտրականություն դնելու»։

Ելույթ է ունեցել նաև Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը՝ ընդգծելով, որ կրոնական տոները սիրով, միասնականությամբ և համերաշխությամբ ապրելու կոչ են։

Աթեշյանը երախտագիտության խոսքեր է ասել թուրքական բանակի, Թուրքիայի առաջնորդների հասցեին։

«Այսօր, երբ աշխարհի մի շարք վայրերում արտասուք է հոսում, և մեր թուրքական բանակը, մեր զինվորները խաղաղություն ապահովելու համար իրենց կյանքն են զոհում, մենք նրանց շնորհիվ այսօր տոնք ենք նշում։ Երախտապարտ ենք նրանց և մեր պետության առաջնորդներին»։

www.ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031