Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը

Մարտ 31,2018 12:48

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վաղ առավոտից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը:

Տարբեր տարածքներում մաքրման և բարեկարգման աշխատանքներ են տարվում քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցների,  նաև պետական,  մասնավոր հատվածի և բնակչության ուժերով:

Թափոններից մաքրելու լայնածավալ աշխատանքներ են տարվում նաև Հրազդանի կիրճի միանգամից մի քանի հատվածներում, այդ թվում` զառիթափ, որտեղ սանմաքրումը մասնավորապես իրականացրել են «Երքաղլույս» ընկերության աշխատակիցները:

Երևանի քաղաքապետարանն, ըստ անհրաժեշտության, շաբաթօրյակի մասնակիցներին տրամադրել է համապատասխան պարագաներ: Շաբաթօրյակի շնորհիվ նախատեսված բոլոր տարածքները բերվում են պատշաճ տեսքի:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031