Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջերկրյա ճանապարհորդություն կատարող աղջիկը միացել է Նիկոլ Փաշինյանի քայլարշավին

Մարտ 31,2018 16:25

Այսօր Գյումրիի կենտրոնական հրապարակից սկսված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քայլարշավը հասավ Շիրակի մարզի Կամո գյուղ: Պատգամավորն իր մի խումբ համախոհների հետ քայլում է ավտոճանապարհի եզրով եւ մտադիր չէ դիմել ավտոմեքենայի օգնությանը: Այդպես ապրիլի 13-ին նա կհասնի Երեւան, որտեղ կկայանա հանրահավաք՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի: «Եթե քաղաքացիներն իրենց կամքը ցույց տան ընդդեմ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի, կասկած չունեմ, որ այս գործընթացը կավարտվի քաղաքացու հաղթանակով»,-հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:

Ճանապարհին նրան միացան նաեւ Երեւանի ավագանու անդամ, ՔՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյանը, «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իրեն աջակիցներ են զանգում արտերկրից, Վանաձորից, Թբիլիսիից: Ճանապարհին նրան միացավ Նելլի Սարգսյանը, որը տարիներ շարունակ բնակվել է  Գերմանիայում, իսկ 2017թ. մայիսից շուրջերկրյա ճանապարհորդություն է սկսել:

Նա տեղեկացրեց, որ ճամփորդությունը սկսել է Նյու Յորքից, եղել Մեքսիկայում, Կուբայում, Արգենտինայում, Պերուում, Կոլումբիայում,  Բոլիվիայում, որտեղից էլ եկել է Հայաստան՝ այս քայլերթին միանալու: Նա ճամփորդել է ոտքով, գնացքով, ինքնաթիռով: Հայաստանից հետո էլ մտադիր է ասիական երկրներ մեկնել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031