Օրվա լրահոսը

Ծեծի են ենթարկել հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանին. (Տեսանյութ)

Լիբանանում անհայտ անձինք հարձակվել և ծեծի են ենթարկել Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն, հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանին։ Տուտագլեանի ընկերներից մեկը նրա ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԱՅՍ ԱՆԳԱՄ նամակն չեկաւ երկրէն, այլ եկաւ արտերկրէն ու չեկաւ Ռաֆֆիի ստորագրութեամբ՛ այլ եկաւ Ռաֆֆիի մասին ինչ որ ինքնին անբնական իրավիճակ էր չըսելու մտահոգիչ: Շուտով նամակաբերն խօսեցաւ Րաֆֆիի գլխին հասած փորձանքի մասին, Րաֆֆիին

Գարնան առաջին օրը Մասիս քաղաքում նոր լողավազան շահագործվեց

Նախաձեռնության հեղինակները անհատ ձեռներեցներ Հովհաննես Մելիքյանն ու Դավիթ Արշակյանն են: «Առավոտի» հետ զրույցում նրանք ասացին, որ լողավազան կառուցելու մտահղացումը ծնվել է երկու տարի առաջ: «Ընտանիքներով հանգստանում էինք Ծաղկաձորում: Մի լողավազան կար, որից օգտվում էինք: Մեզ շատ դուր եկավ ու միտք ծագեց մեր քաղաքում էլ նմանատիպ կառույց ունենալ, մանավանդ, որ Մասիսում ու մեր տարածքում շատ թե

Ինչպե՞ս դարձնել Հայաստանն առավել հզոր ու մրցունակ (տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

Ամերիկայի ձայն Նյու Յորքի հայազգի երիտասարդ մասնագետների հետ հանդիպել են Ավրորա նախաձեռնության հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը:  

Թուրքիան, Բեկչյանին մերժելով, ձեռնոց է նետում նաև Գերմանիային. «Ազգ»

Գերմանական «Ցայթ»-ը փետրվարի 23- ին անդրադարձել է անցյալ ամիս Պոլսից Գերմանիա վերադարձած Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի դեմ թուրքական պետական մեքենայի ճնշող գործելակերպին, երբ վերջինս հայ համայնքի ընտրությամբ տեղապահի պաշտոնն էր ստանձնել՝ մի առաքելությամբ՝ կազմակերպելու Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը: Թուրքական պետությունը ճնշում է ոչ միայն ռեժիմին ենթադրաբար ընդդիմադիր անձանց, այլեւ կրոնական փոքրամասնություններին, գրում է պարբերականը՝ Բեքչյանի պարագան

Վարժանքներ՝ դպրոցներում

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակում՝ մարտի 2-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Երևանի Ավան վարչական շրջանի թիվ 180 հիմնական դպրոցում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Անձնակազմի և աշակերտների պաշտպանության կազմակերպումն ու իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում» թեմայով: Ուսումնավարժության նպատակներն էին. -կատարելագործել փրկարարական, վթարավերականգնողական և նախնական բժշկական օգնության հմտությունները, – ստուգել կազմավորումների պատրաստվածությունը ստեղծված իրավիճակում

Օրենքի տառին ու բառին հավատարիմ. «Հրապարակ»

Անգամ կարծում եմ, որ Արմեն Սարգսյանը բավականին լավ տարբերակ է՝ որպես ՀՀ հաջորդ նախագահ, մանավանդ՝ երբ դիտարկում ես մյուս «տարբերակները»: Բայց մի հարցում մենք, այնուամենայնիվ, պետք է կողմնորոշվենք՝ օրենքը պարտադի՞ր է կիրառման համար, թե՞ օրենքները գրում ենք՝ դրանք խախտելու նախապես որոշված մտադրությամբ։ Եթե մենք ունենք սփյուռքն ավելի լիարժեք օգտագործելու նպատակ, եւ դրան խանգարում են Սահմանադրությամբ

Տրանսգենդեր անձի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. մեկ անձ ձերբակալվել է. ՀԺ

Մեր տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ 26-ամայ երիտասարդը ձերբակալվել է: Վերջինս, հիշեցնենք, փախուստի չի դիմել, բերման էր ենթարկվել ոստիկանություն, ապա ազատ արձակվել: Եւ ահա երեկ քրեական գործը վարույթ ընդունելուն պես երիտասարդը ձերբակալվել է: Երեկ մեզ հաջողվել էր պարզել հանցագործության շարժառիթը: Երիտասադրը տրանսգնեդեր անձի հետ ծանոթացել է ինտերնետային կայքով, իսկ այդ օրն էլ ըստ պայմանավորվածության

Հետախուզման մեջ գտնվող Դինա Ակոպովնան սոցցանցերում «check in» է լինում. «Փաստ»

Դեռ փետրվարի սկզբին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն տարածեց` ըստ որի ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին, ՀՀ քաղաքացիներ Դիանա Գրիգորյանին (հաղորդավարուհի Դինա Ակոպովնա,– խմբ.) և Հրաչյա Աթոյանին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ դաշնային երդվյալների հանձնաժողովի կողմից մուտքի վիզաների հետ կապված խարդախության համար: Ըստ մեղադրանքի՝ նրանք շահույթ ստանալու նպատակով Հայաստանի քաղաքացիներին անօրինական ճանապարհով բերել էին ԱՄՆ: Մարտի 1–ին հերթական

Ինչո՞ւ էր վերադարձվել բանտերի կոյուղագծերի վերանորոգման համար հատկացված գումարը. Արթուր Օսիկյանի պարզաբանումը. «Ժողովուրդ»

Փաստ է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի ավագանու հայտնի նիստում «դեմներն առե՛ք, շուտ» հրահանգով հրահրեց ողջ միջադեպը՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների նկատմամբ բռնությունները, ծեծկռտուքը: Բայց կոյուղաջրերի խնդիրը, որ փորձում էին բարձրացնել ավագանու ընդդիմադիր անդամները, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության իրավասության ներքո էր. այդ խնդիրը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղագծերի պատճառով է առաջացել: Եւ, ահա, մեզ այս առումով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 3-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Երկու դեմ և յոթ օր Արմեն Սարգսյանի համար. «Ժամանակ»

Արմեն Սարգսյանի թեկնածությունը, մեծ հաշվով, այնպիսին էր, որ կարծես թե նրան զերծ էր պահում խոշոր հարվածներից` չտալով դրա առիթները: Ամենախոշորը, թերևս, քաղաքացիության խնդիրն է, որում, սակայն, առկա ինտրիգը դեռևս ամենևին չի նշանակում, որ նրան ուղղված մեղադրանքները կամ կասկածները հաստատված են: Այդ խնդիրը կամ ինտրիգը, անշուշտ, դեռևս կզարգանա և, հետաքրքիր է, թե ինչ անակնկալներ կարող են

Սպասելի որոշում. «168 ժամ»

Տեղի ունեցածը սպասելի է որակել ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը: Ըստ նրա՝ հայկական կողմը մեծ համբերությամբ սպասեց թուրքական կողմի որոշմանը, որն այս փուլում դրական ընթացք ունենալ չէր կարող: Սկակովի կարծիքով՝ հայ-թուրքական արձանագրությունները տապալվեցին թուրք-ադրբեջանական տանդեմի պատճառով: Ըստ նրա՝ արձանագրությունների հարցում Թուրքիայի անգործության պատճառը ոչ միայն հենց Էրդողանն էր, այլև Ադրբեջանը, որի համար հայ-թուրքական արձանագրությունների առկախված

Պաշտոնյաները կզրկվեն բարձր կենսաթոշակից. «Ժողովուրդ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը մեզ հետ զրույցում, ըստ էության, հակասահմանադրական է որակել կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը: Բանն այն է, որ նախագծով առաջարկվում է բարձր կենսաթոշակից զրկել այն պաշտոնյաներին, ովքեր կշարունակեն պաշտոնավարել կենսաթոշակային տարիքին հասնելուց հետո: «Կենսաթոշակի իրավունքը դա սահմանադրական իրավունք է: Այսինքն` կենսաթոշակը չենք

10 տարի առաջ մենք գործ ունեինք այլ Թուրքիայի հետ. Սուրեն Սարգսյան. «Հրապարակ»

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը տրամաբանական է համարում մարտի 1-ին ազգային անվտանգության խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը։ «Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները բերեց քաղաքական օրակարգ եւ նախագահի պաշտոնը թողնելուց առաջ հայ-թուրքական արձանագրությունները հանեց քաղաքական օրակարգից։ Կարծում եմ, որ սրանով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները սպառված չեն, այդ արձանագրություններն արդեն ակտուալ չեն ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական տեսանկյուններից,

Վարչապետը Գյումրի է ուղևորվել Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով Գյումրի է ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով: Կառավարության ղեկավարը ծանոթացել է էլեկտրագնացքի պայմաններին, հնարավորություններին և ողջունել այն Հայաստանում շահագործելու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի որոշումը: Էլեկտրագնացքը ՓԲԸ-ի կողմից գնվել է վերջերս՝ ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից: Կարեն Կարապետյանին տեղեկացվել է, որ մարտի 4-ից նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի

Զոհից հետո, ողջի կողքին. «Ազգ»

Հայկական գրեթե ամբողջ լրատվադաշտը ողողված էր՝ «Էլի մեկ զոհ» վերնագրերով, ՀՀ նախագահի պաշտոնական կայքը գրեց. «Ի պատիվ Լիբանանի նախագահ Միշել Աունի՝ նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ»: Ճաշի ընթացքում, ի դեպ, նախագահ Սարգսյանը հիշել է արաբական մի իմաստություն՝ «իրական ընկերը մեկ հոգի է՝ երկու մարմնում»՝ նկատի ունենալով Հայաստանն ու Լիբանանը, այս երկու պետությունների

Մասիսի բ/կ-ում թեյի անալիզ վերցնելու աղմկոտ դեպքից հետո ստուգումներն ավարտվել են. ՀԺ

Արարատի մարզի Մասիս քաղաքի բժշկական կենտրոնում թեյով պատրաստված հեղուկը անալիզի հանձնելու աղմկահարույց դեպքից հետո լաբորատորիայի բոլոր աշխատակիցները դեռ շարունակում են աշխատել: Կատարվածը հանրային հնչեղություն ստանալուց հետո առողջապահական տեսչական մարմինը հայտարարեց, որ Մասիսի բժշկական կենտրոնում իրականացնելու է ստուգումներ: Պարզեցինք, որ ուսումնասիրության արդյունքներն արդեն ամփոփված են: Զրուցեցինք տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար Գոհար Փանաջյանի հետ: Վերջինս ներկայացրեց, թե

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, գետնաբքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի են: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց Եվ կիսաձայն ինձ շշնջաց. – Քեզ խփեցիր պատեպատ, Բայց չդառար դեպուտատ:

Խոշոր հրդեհ՝ «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում (ֆոտոշարք)

Մարտի 3-ին, ժամը 05:33-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում՝ գետնանցումի չգործող խանութում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «բիս 1» աստիճան: Դեպքի վայր են մեկնել ևս երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գետնանցումում գտնվող չգործող տաղավարների տարածքում

Սփյուռքի գործոնը

Այս տարվա մարտի 1-ին գործող նախագահ Սերժ Սարգսյանը չեղարկեց հայ-թուրքական արձանագրությունները, որոնց դեմ ավելի քան ութ տարի շարունակ բողոքում էին Սփյուռքի տարբեր շրջանակներ, առաջին հերթին՝ Դաշնակցությունը: Մարտի 2-ին նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը, որը վայելում է այդ շրջանակների աջակցությունը: Երրորդ նախագահն իր այդ մտադրության մասին խոսում էր վաղուց, իսկ չորրորդ նախագահի ընտրության հարցն էլ, ըստ էության,

Զավեն Անդրիասյանը Հիկարու Նակամուրային հավասար արդյունք է ցույց տվել

«Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի ավարտից հետո Մոսկվայում կայացել է կայծակնային շախմատի մրցաշար, որին մասնակցել են այնպիսի ճանաչված գրոսմայստերներ, ինչպիսիք են ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինը եւ Յան Նեպոմնյաշչին, ամերիկացի Հիկարու Նակամուրան, իսրայելցի Բորիս Գելֆանդը: Հայաստանը ներկայացրած 13 շախմատիստներից լավագույն արդյունք ցույց է տվել գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Նա 18 հնարավորից վաստակել է 14 միավոր, նույնքան, որքան Հիկարու Նակամուրան

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին. «Ազատություն»

«Ազատություն». Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ «Արմեն Սարգսյանի գործունեությունը այդ բարձր պաշտոնում նպաստելու է ռուս-հայկական դաշնակցական հարաբերությունների հետագա զարգացմանը և Եվրասիական ինտեգրման խորացմանը՝ ի բարօրություն երկու եղբայրական երկրների ժողովուրդների»:

Հանձնարարվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված արտաքին ձևավորման հարցում կիրառել նաև կանաչապատման ինքնատիպ մոտեցումներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ: Ընդգծելով ոլորտում իրականացվող ծրագրերի հետևողականորեն կյանքի կոչումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ, կրկնապատկելով կատարված աշխատանքների ծավալը, շատ կարևոր է նաև կիրառել նոր մոտեցումներ: «Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման գործում վերջին տարիներին գրանցած դրական տեղաշարժն ակնհայտ է: Դրա վառ ապացույցը

Երևանցիների կարծիքը նոր նախագահի մասին. «Ա1+» (Տեսանյութ)

«Ա1+». Երևանցիներն առանձնապես ոգևորված չեն փաստով, որ Հայաստանի Ազգային ժողովն այսօր ընտրեց երկրի 4-րդ նախագահին՝ ի դեմս Արմեն Սարգսյանի։ 2015թ-ից փոփոխված Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները առանձնապես շատ չեն. նրա դերն ավելի շատ խորհրդանշական է։ Նախագահի իրավասությունների մեջ է՝ ընդունել օտարերկրյա հյուրերի, օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծել ՀՀ քաղաքացիություն շնորհելու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը,

Վիճահարույց դպրոցի տնօրենի ընտրությունը`ապրիլի 6-ին

Դպրոցը ղեկավարում է Բերդից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը

Մինչեւ 23 տարեկան ըմբիշները մասնակցում են Անդրանիկ Հարոյանի հուշամրցաշարին

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ վաստակավոր մարզիչ Անդրանիկ Հարոյանի հուշամրցաշարը, որին մասնակցում է Երեւանի եւ Հայաստանի տարբեր մարզերի շուրջ 90 մարզիկ։ Այսօր ըմբիշները մրցել են բոլոր՝ տասը քաշային կարգերում, իսկ վաղը կկայանան մրցանակային տեղերի համար գոտեմարտերը։ Հուշամրցաշարն այս տարի ընտրական բնույթ է կրում Հայաստանի Մ 23 տարեկանների

«Առաջնային օղակի մասնագետների օգնությամբ մեր խոսքը հասցնենք հանրությանը». Լևոն Ալթունյան

«Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ այս տարի իմ կարևոր անելիքներից են առողջության պահպանման առաջնային օղակի բժիշկների հետ հանդիպումները։ Նպատակը` ոչ միայն նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին, այլև հանրային առողջապահական ծրագրերին նրանց ծանոթացնելն է»,- մարզերի առողջապահության պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։ Նա հավելել է, որ բնակչության հետ ամենասերտ աշխատող ընտանեկան

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  մարտի 2-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Գորիսի  տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը` 50-60 մետր: Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով  մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի, կապի և

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031