Լրահոս
Օրվա լրահոսը

Վարժանքներ՝ դպրոցներում

Մարտ 03,2018 11:59 Share

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակում՝ մարտի 2-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Երևանի Ավան վարչական շրջանի թիվ 180 հիմնական դպրոցում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Անձնակազմի և աշակերտների պաշտպանության կազմակերպումն ու իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում» թեմայով:

Ուսումնավարժության նպատակներն էին.

-կատարելագործել փրկարարական, վթարավերականգնողական և նախնական բժշկական օգնության հմտությունները,

– ստուգել կազմավորումների պատրաստվածությունը ստեղծված իրավիճակում իրենց առջև դրված խնդիրների կատարման ուղղությամբ,

– կատարելագործել դպրոցի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:

Միջոցառմանն ընդգրկված էին թիվ 180 հիմնական դպրոցի ուսուցչական անձնակազմը, կապի և ազդարարման, փրկարարական, որոնողափրկարարական և բժշկական կազմավորումները, ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ավան բաժինը և շտապ բուժօգնության 1 բրիգադ:

Հնչեց «Օդային տագնապ» ազդանշանը, որից հետո դպրոցից ահազանեցին «911» ծառայություն: Իրականացվեց դպրոցի անձնակազմի ազդարարում, այնուհետև աշխատակիցների և աշակերտների պատսպարում՝ շուրջ 730 մարդ: Հետախուզությունից հետո դպրոցի փրկարարական օղակը շենքից դուրս բերեց 3 «տուժածի», որոնց տեղում ցուցաբերվեց առաջին օգնություն:

Ուսումնավարժության ավարտին մասնակիցները վերլուծեցին իրականացված գործողությունները՝ մատնանշելով ուժեղ և թույլ կողմերը, ընդգծելով հանրակրթական դպրոցներում նման միջոցառումների անցկացման ու կարողությունների բարձրացման նշանակությունը:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031