Լրահոս
Օրվա լրահոսը

10 տարի առաջ մենք գործ ունեինք այլ Թուրքիայի հետ. Սուրեն Սարգսյան. «Հրապարակ»

Մարտ 03,2018 10:47 Share

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը տրամաբանական է համարում մարտի 1-ին ազգային անվտանգության խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը։

«Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները բերեց քաղաքական օրակարգ եւ նախագահի պաշտոնը թողնելուց առաջ հայ-թուրքական արձանագրությունները հանեց քաղաքական օրակարգից։ Կարծում եմ, որ սրանով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները սպառված չեն, այդ արձանագրություններն արդեն ակտուալ չեն ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական տեսանկյուններից, որոնք նախաձեռնվել էին 10 տարի առաջ։

10 տարի առաջ մենք գործ ունեինք այլ տարածաշրջանի, այլ Թուրքիայի եւ այլ միջազգային իրավիճակի հետ։ Այսօրվա իրավիճակից այդ իրավիճակն էապես տարբերվում է, եւ տրամաբանական է, որ հենց այս փուլում, ՀՀ 4-րդ նախագահի ընտրություններից մեկ օր առաջ եւ Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտից մեկ ամիս առաջ մենք մուտք գործեցինք 2018թ․ գարուն առանց այդ արձանագրությունների»,- ասաց քաղաքագետը։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031