Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Հայաստանում չի զարգանում արդյունաբերությունը (անիմացիոն տեսանյութ)

Ինչպես հայտնի է, վերջին տարիներին նավթի և բնական գազի գները շեշտակի անկում են ապրել, ինչը խթանել է ամբողջ աշխարհում արդյունաբերության զարգացումը գրեթե ամենուր, բացի Հայաստանից, ուր նավթի ու գազի միջազգային գնանկման ֆոնին արձանագրվեց վերամշակող արդյունաբերության անկում: Տեսանյութում քննարկված են այդ անկման պատճառներն ու հնարավոր լուծումները: «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Լեւոն Զուրաբյանը`ՀԱԿ-ՀՅԴ համագործակցության մասին. «Կոալիցիոն սերիալ, հուզիչ դրամա»

Լեւոն Զուրաբյանը ՄԻՊ-ի պաշտոնում կողմ է Զարուհի փոստանջյանի թեկնածությանը

Ամուսնուս եւ որդիներիս նկատմամբ անարդար քննություն են իրականացրել

Քննիչների ծեծի գործով ստեփանավանցի մոր նամակը հանրապետության նախագահին ԵՍ հայ կին եմ, հայ մայր եւ ապավինում եմ Ձեր անմիջական աջակցությանը՝ օրենքի շրջանակներում ներքոհիշյալ խնդրին արդարացի լուծում տալու հարցում, քանզի առջեւս մի այնպիսի հզոր պատնեշ է, որը ես՝ այս պահին բոլորովին միայնակ մնացած կինս, պարզապես ի զորու չեմ հաղթահարել եւ իմ ձայնը լսելի դարձնել: 2015թ. հունիսի

Լինգով կոտրել է տներից մեկի դռան փականը, սակայն գողությունը կանխվել է

Փետրվարի 4-ին, ժամը 15-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Նոր Խարբերդի 6-րդ փողոցից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արսեն Մ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն, որ 2 տարի առաջ գողություն կատարելու նպատակով փորձել է մետաղյա լինգով կոտրել Նոր Խարբերդի տներից մեկի մուտքի դռան փականը, սակայն գողությունը մի քաղաքացու կողմից կանխվել է, որից

Վրաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց արտակարգ իրավիճակներում համագործակցության համար

Փետրվարի 5-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլուն և Վրաստանի ոստիկանության կցորդ Կամո Գալուստյանին՝ Հայաստանում դեսպանի առաքելության ավարտի կապակցությամբ: Շնորհակալություն հայտնելով դեսպանին 5 տարվա ընթացքում նախարարության հետ արդյունավետ աշխատանքի համար՝ նախարար Երիցյանը շեշտեց, որ դեսպանի առաքելության ավարտով չեն վերջանում ընկերական ջերմ

Հայկական բալետային արվեստի «բրենդը» 75 տարեկան է

Վիլեն Գալստյանն իր հոբելյանին առանձնապես չի պատրաստվել Հայկական բալետային արվեստի երախտավոր Վիլեն Գալստյանի համար ընթացիկ տարին հոբելյանական է: Փետրվարի 12-ին նա կդառնա 75 տարեկան: Անվանի արտիստը պակասը չունի հայաստանյան եւ արտասահմանյան կոչումների, մեդալների, հատուկ մրցանակների: Այսուհանդերձ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը փետրվարի 13-ին կայանալիք գալստյանական խորեոգրաֆիայով Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացումը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 6-ին, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Քամին` հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ, 6-7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 7-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի: Երևանում` Փետրվարի 6-ին, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ին սպասվում են տեղումներ: Երևանի

«Նոր Հայաստանը» մի քանի պահանջներ ունի միջազգային հանրությունից

«Միջազգային պատժամիջոցներ կիրառել Հայաստանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների խախտումներ, համատարած կոռուպցիայի եւ չբացահայտված հանցագործությունների համար, որոնք եղել են սկսած 2008 թվականի մարտի 1-ից»,- այս մասին «Նոր Հայաստանի» հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում այսօր հայտարարեց նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը: Նա, մասնավորապես ներկայացնում էր պահանջները, որոնք մարտի 1-ի հանրահավաքին պատրաստվում են ներկայացնել միջազգային հանրությանը:

Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է`կուսակցությունում իր դեմ ստորագրահավաք չկա

ՄԻՊ-ի պաշտոնում ԲՀԿ-ում Զարուհի Փոստանջյանին չեն տեսնում`նրա «խիստ սուբյեկտիվ դիրքորոշման» պատճառով

Քննարկում Իրանի հիդրավլիկ ինժեներիայի ոլորտի ներկայացուցիչների հետ

Փետրվարի 5-ին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ ընդունել են Իրանի Իսլամական Հանրապետության Էյ Բի Վալվես ընկերության պատվիրակությանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավար, Վալվես ընկերության նախագահ Փեդրամ Թավաչոն ներկայացրել է հիդրավլիկ ինժեներիայի ոլորտում իրենց ընկերության գործունեությունը: Անդրադառնալով այցի նպատակին՝ նա ցանկություն

Այսօր մեկնարկեց Startup Europe Week 2016 Yerevan միջոցառումը

Փետրվարի 5-ին մեկնարկեց Startup Europe Week 2016 Yerevan միջոցառումը, որն առաջին անգամ է անցկացվում Երևանում՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի կողմից։ Startup Europe Week 2016 Yerevan-ի նպատակն է, համախմբելով ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, նպաստել և աջակցել Հայաստանում ձևավորվող սթարթափ միջավայրի զարգացմանը: Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի սթարթափ էկոհամակարգի հիմնական դերակատարում ունեցող ներկայացուցիչները: Միջոցառման

Ավազակային հարձակում Ագարակում. կասկածյալները ձերբակալվել են

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ագարակ քաղաքում փետրվարի 4-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Երկու անձ ձերբակալվել է։ Փետրվարի 4-ին՝ ժամը 22:15-ին, «Մեղրիի ՏԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Սյունիքի

Ըստ Աղվան Վարդանյանի, ՀՅԴ-ում հասկանում են, որ ՀՀԿ-ում «հրեշտակներ չեն»

ՄԻՊ-ի պաշտոնում ՀՅԴ-ն էլ կսատարի Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը

Հայաստանն աշխարհի համար Չինաստանից ոչ պակաս գործոն է բոլոր առումներով

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան փետրվարի 8-ից 25-ը կազմակերպում է հայ-չինական մշակութային օրեր: Վեց տարբեր խորագրերը կուղեկցվեն նաեւ մարզական-առողջարարական միջոցառումներով: «Առավոտը» զրուցել է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանի հետ: -Ինչպե՞ս առաջացավ այսպիսի ձեւաչափով միջոցառում կազմակերպելու գաղափարը եւ ինչո՞ւ ընտրվեց Չինաստանը: -Պատճառները շատ են: Մեր տարածաշրջանում ակտիվ սկսել են զարգանալ Չինաստանի հետ հնարավոր մշակութային, գիտական եւ

Փետրվարի 7-ին սպասվում է դիմակներով շքերթ՝ նվիրված Բուն Բարեկենդանի տոնին (Տեսանյութ)

Փետրվարի 7-ին Հայ առաքելական եկեղեցին նշելու է Բուն Բարեկենդանը, որը Մեծ պահքի առաջին կիրակին է. հաջորդ օրը սկսվում է Մեծ Պահքը: «Բարեկենդանի պատարագը փակ վարագույրով կմատուցվի: Այդպես մինչեւ Սուրբ Հարություն: Այդ ընթացքում վարագույրը կբացվի Ծաղկազարդի տոնին միայն»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը.

Al-Jazeera-ն անդրադարձել է Գյումրու անօթևանության խնդրին

Al-Jazeera հեռուստաալիքը 30 րոպեանոց ռեպորտաժ է պատրաստել՝ անդրադառնալով Գյումրիում երկրաշարժից հետո առաջացած անօթևանության խնդրին և օրեր առաջ այդ խնդիրը լուծելու համար սկսված դրամահավաքին: Հունվարի 20-ից լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը բրիտանական Crowdfunder ռեսուրսում նախաձեռնել է բարեգործական դրամահավաք՝ 13 անօթևանների ընտանիքների համար բնակարան գնելու նպատակով: Հաղորդման ընթացքում ուղիղ կապ է հաստատվել նախաձեռնության հեղինակ Հայկ Բարսեղյանի, ինչպես նաև լրագրող

Քննարկվել են ԵՄ կառույցների հետ համագործակցություն ծավալելու հնարավորությունները

Փետրվարի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավար դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկուն: Հանդիպման ժամանակ քննարկվել են Եվրամիության կառույցների և ՀՀ պաշտպանության նախարարության միջև համագործակցություն ծավալելու հնարավորությունները: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հատկապես խոստումնալից կարող է լինել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում խորհրդատվական աջակցության ստացումը և

«Մոդայիկ» մասնագիտությունների ու նախասիրության արանքում

Հաճախ կարելի է լսել, թե ճիշտ ընտրված մասնագիտությունը ապահովում է հաջողակ կարիերա: Արդյոք դա այդպե՞ս է: Այն, ինչ սիրում ենք ընտրել եւ դարձնել մասնագիտություն, կարո՞ղ է ապահովել հաջողակ ընթացք, թե՞ պետք է նաեւ հաշվի առնել աշխատաշուկայի պահանջները: Մասնագիտական կողմնորոշման հարցում կարեւոր դեր ունի ոչ միայն աշակերտի, երիտասարդի հետ աշխատանքը, այլեւ նրան շրջապատող միջավայրը: Շատ անգամ

ՄԻՊ-ի պաշտոնում ՕԵԿ-ը կպաշտպանի Զարուհի Փոստանջյանին

«Եթե այս տեմպերով շարունակվի Հայաստանը պարտքի դիմաց կհանձնի Սևանը, իսկ մարդիկ կդառնան գրավի առարկա»:

Ո՞վ է կասկածվում Տավուշի մարզպետի տնից գողության մեջ

Դեպքից 5 օր առաջ մարզպետի տանը տնօրհնեք է եղել

ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն մինչ այդ ընտրություն են կատարել երկու սկզբունքի միջեւ. «Ազգ»

Այս պահին ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը կամ կոալիցիային (ինչպես էլ կոչվի դա) դեմ են, կամ, այսպես ասենք, ուրախ չեն ոչ միայն ՀՀԿ-ի ներսում, որտեղ ստիպված են որոշ մարդկանց դուրս թողնել` ՀՅԴ-ին տեղավորելու համար, այլեւ ուշացող եւ ընդդիմադիր հատվածը լցնել հավակնող այն միավորները, որոնք ծրագրում են նոր խորհրդարանում լինել եւ իրենք եւս մաս ստանալ իշխանական տորթից: Ասենք` վաղուց

Սևակ Արծրունի. Հայության անվտանգության համար ո՞րն է առաջնային՝ Ջավախքը, թե՞ Վրաստանը. arevelk.am

arevelk.am Անցյալ տարիներին հայությունը ջանք չի խնայել վրացահայության և մասնավորապես՝ ջավախահայության իրավունքների նկատմամբ Միխեիլ Սահակաշվիլու վարչակարգի սանձազերծած անօրինական գործողությունների դեմ պայքարում: Սահակաշվիլու անկումից հետո  զգալիորեն նվազեցին հայության նկատմամբ քաղաքական հալածանքների և  էթնիք խտրականության տանող կանխամտածված և կազմակերպված միջոցառումները: Թեկուզև վիրահայության և ջավախահայության էթնիք ինքնուրույնության տեսակետից Վրաստանում տակավին շատ բան կա անելու, (հայ-վրացական համալսարանի հիմնում, հայերեն

Ուրեմն էլ չշփոթվեք Գյումրիում. «Ազգ»

Ռուսական բազայի 26-ամյա զինծառայող Սերգեյ Սուդնիկովը մի քանի օր առաջ փորձ է կատարել մտնել Գյումրիի Անի թաղամասի բնակարաններից մեկը: Ըստ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի՝ զինծառայողի մոտ զենք չի հայտնաբերվել, եւ նա ոստիկանությանը պարզաբանում է տվել, որ ուղղակի շփոթել է տունը: Հիշյալ հասցեում բնակվողները հայտնում են, որ զինծառայողը հարբած է եղել եւ իրենցից պահանջել է

«Սեւ ամպեր»՝ Պուտինի գլխավերեւում, կամ՝ Կրեմլից Հաագա ճանապարհին

Հստակ մեղադրանք Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի արտահայտման տոնայնությունը վերջին շրջանում բոլորովին այլ հարթություն տեղափոխվեց: Միացյալ Նահանգների ֆինանսների փոխնախարարի պաշտոնակատար Ադամ Շուբինը BBC-ի պատրաստած` «Պուտինի գաղտնի հարստությունը» վավերագրական ֆիլմում հայտարարել է, թե ԱՄՆ-ը համարում է, որ Պուտինը կոռումպացված է. «Միացյալ Նահանգներին հայտնի է Ռուսաստանի նախագահի կոռումպացվածության մասին»: Այս գնահատականի առիթով Սպիտակ տան խոսնակ Ջոշ

Միգուցե կոչ անեիք, որ Ծառուկյանը նորից վերադառնա քաղաքականություն. «Չորրորդ իշխանություն»

Երեկ Շարմազանովին հարցնում են, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ Հանրապետականը որոշում է համագործակցել վերջին խորհրդարանական ընտրություններում ընդամենը 5 տոկոս հավաքած Դաշնակցության եւ ոչ թև 30 տոկոս հավաքած «Բարգավաճ Հայաստանի» հետ, պատասխանում է. «Սա այլ ԲՀԿ է, սա ԲՀԿ-2 է, մի կուսակցություն է Գագիկ Ծառուկյանով, մեկ այլ կուսակցություն է  առանց Գագիկ Ծառուկյանի»: Սա էլ է

Հարկադիր բուժման մեջ գտնվողը, որը հոգեբուժարանից դիմել էր փախուստի, վրաերթի է ենթարկվել

Ինչպես տեղեկացրել էինք` փետրվարի 3-ին, ժամը 22.35-ի սահմաններում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ի հատվածում՝ Սևան ընթանալիս, վրաերթի էր ենթարկել անձը չպարզված տղամարդու, որն անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 4-ին պարզվել է, որ վրաերթի ենթարկվածը 1996 թ. ծնված Վարդան Մելյանն է, ով փետրվարի 1-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից

Վահան Արծրունի. «Ռոք բնագավառ մտած մարդիկ չեն կարող անազնիվ լինել». «Իրատես de facto»

«Իրատեսի» հյուրը Վահան Արծրունին է։ – Մենք Ձեզ տեսնում ենք հասարակությանը հուզող տարատեսակ հարցերի կիզակետում՝ ռամիլսաֆարովյան թնջուկից մինչև արմենչիկային «վաստակի» արծարծումներ։ Ձեր նկարագրում որքանո՞վ են փոխկապակցված քաղաքացիական ակտիվ որակներն ու ռոք երաժիշտ լինելու հանգամանքը։ – Ռոք երաժշտությունն առավել անկեղծ, առավել ազնիվ ինքնադրսևորման ոլորտ է։ Համաշխարհային մակարդակով ռոք երաժշտության մեջ մնացել են կարգին մարդիկ, որոնք մշտապես

Լիլիթ Գալոյանը «Moscow Open»-ում դուրս եկավ 1-ին տեղ

Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Լիլիթ Գալոյանը Ռուսաստանի մայրաքաղաքում ընթացող Մոսկվայի բաց առաջնության վեցերորդ տուրում սպիտակներով պարտության մատնեց ռուսաստանցի կանանց գրոսմայստեր Էլմիրա Միրզոեւային եւ Անաստասիա Բոնդարուկի (Ռուսաստան) հետ միասին 5,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ open.moscowchess.org-ի

ՀՀ իշխանությունները պետք է վերականգնեն ընտրությունների նկատմամբ լեգիտիմության վստահությունը. ԵՄ պատվիրակության ղեկավար

Ըստ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Անտոնի Սվիտալսկու՝ շատ կարեւոր է Հայաստանում վերականգնել վստահությունը, ընտրությունների լեգիտիմության ու արդարության նկատմամբ: «Հայաստանում վերջին տարիներին ընտրությունները ուղեկցվել են շատ մեծ քննադատությամբ: Շատ ընդդիմադիր ղեկավարներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ բողոքել են ընտրության արդյունքներից, միջազգային դիտորդները մի քանի լուրջ առաջարկություններ են ներկայացրել, հետեւաբար՝ պետք է ամեն ինչ անել ընտրությունների արդարության նկատմամբ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30