Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր մեկնարկեց Startup Europe Week 2016 Yerevan միջոցառումը

Փետրվար 05,2016 13:16

Փետրվարի 5-ին մեկնարկեց Startup Europe Week 2016 Yerevan միջոցառումը, որն առաջին անգամ է անցկացվում Երևանում՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի կողմից։
Startup Europe Week 2016 Yerevan-ի նպատակն է, համախմբելով ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, նպաստել և աջակցել Հայաստանում ձևավորվող սթարթափ միջավայրի զարգացմանը: Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի սթարթափ էկոհամակարգի հիմնական դերակատարում ունեցող ներկայացուցիչները: Միջոցառման ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները՝

• Startup Europe և այլ եվրոպական նախաձեռնություններ,
• Սոցիալական ձեռներեցություն,
• Տեխնոլոգիական սթարթափների աքսելերացիա, ÚÐìÚÎ
• Առկա ֆինանսավորման միջոցներ,
• Պետական աջակցություն

Startup Europe Week 2016-ը Եվրոպական հանձնաժողովի Startup Europe նախաձեռնության ներկայացումն է, որի նպատակն է համախմբված ներկայացնել այն բոլոր միջոցառումներն ու հնարավոր աջակցման տարբերակները, որոնք իրականացվում են սթարթափ ընկերութ-յունների օժանդակության համար: Սա Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռներեց¬ների և սկսնակ գործարարների համար բավական արդյունավետ և լայնածավալ նախա¬ձեռնություն է՝ ստանալ ամբողջական տեղեկատվություն տվյալ երկրում սթարթափ էկոհամա¬կարգի ուղղությամբ իրակա¬նացվող միջոցառումների վերաբերյալ: Startup Europe Week 2016 Yerevan նախաձեռնությունը տեղի է ունենում փետրվարի 1-5-ը ավելի քան 340 եվրոպական քաղաքներում:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանը նույնպես միացել է Startup Europe Week 2016 Yerevan միջոցառմանը և հանդիսանում է տարածաշրջանի միակ ներկայացուցիչը:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29