Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ի պաշտոնում ՕԵԿ-ը կպաշտպանի Զարուհի Փոստանջյանին

Փետրվար 05,2016 12:28

ՄԻՊ պաշտոնում ՕԵԿ խմբակցությունը պաշտպանելու է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: Այդ մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: «Փոստանջյանը սկզբունքային քաղաքական գործիչ է, զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությամբ և բավական լավ մասնագետ է»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:

ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ իր մտահոգությունները բարձրաձայնեց խորհրդարանի ավարտված քառօրյայում քննարկված-քվեարկված նոր վարկային համաձայնագրերի վերաբերյալ: Դրանք նա նաեւ լիագումար նիստում էր բարձրաձայնել: Ըստ պատգամավորի, Հայաստանը ծերացող երկիր է, մինչդեռ վերադարձնելիության խնդիր կա. «Վարկեր կան, որ անվտանգության համար են, վարկեր կան, որ երկրում փող բերելու: Ինչպե՞ս, ի՞՞նչ տնտեսական վիճակում կլինի դա` լրջագույն տնտեսական հարց է»:

Հովհաննես Մարգարյանն էլ հավելեց, որ մինչև այժմ վերցված վարկերից շատերը փոշիացվել են, շորթվել: Նա անընդունելի է համարում «պարտք գրավի դիմաց» սկզբունքը եւ իր խոսքը ավելի պատկերավոր կառուցեց. «Եթե այս տեմպերով շարունակվի Հայաստանը պարտքի դիմաց կհանձնի Սևանը, իսկ մարդիկ կդառնան գրավի առարկա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Հեղինակազրկված կուսակցությունը Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը պաշտպանելով, մի գնդակով երկու նապաստակ է ուզում խփել.
    1. Դրանով ուզում է ապացուցել` քանի որ թունդ ըննդդիմադիր թեկնածուի եմ պաշտպանում, ուրեմն նորից հավատացեք, որ ՕԵԿ-ը ընդդիմադիր կուսակցություն է:
    2. Այդ քայլով կվնասի Զարուհի Փոստանջյանի հեղինակությանը, որովհետև մարդիկ կմտածեն` եթե ՕԵԿ-ի նման կուսակցությունն է պաշտպանում նրան, ուրեմն Զարուհին էլ մի բարի պտուղ չի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29