Օրվա լրահոսը

Փաշինյանը Թրամփին ասել է, որ Հայաստանում ճանապարհներն ավելի լավն են, քան Վաշինգտոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Քենեդիի կենտրոն, որտեղ հանդես է եկել մի շարք մեկնաբանություններով։ Նա մասնավորապես անդրադարձել է ԱՄՆ–ում եւ մայրաքաղաք Վաշինգտոնում ենթակառուցվածքային որոշ խնդիրների և նշել․ «Շատ ղեկավարներ են գալիս, վերջերս Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները եկան: Ես հարցրի` ինչ ես կարծում, նա (Հայաստանի վարչապետը) ասաց․ «Հայաստանում ճանապարհներն ավելի լավն են, քան Վաշինգտոնում»։ Դա

Շիրակի մայր բուհում կբարձրանա՞ աշխատավարձը․ ռեկտորի պարզաբանումը

Aravot.am-ը Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանից հետաքրքրվեց՝ նոր ուսումնական տարում կբարձրանա՞ արդյոք բուհի աշխատակիցների աշխատավարձը, բուհի բյուջեն ունի՞ նման հնարավորություն։ Նշենք, որ այս բուհում որոշակիորեն բարձրացել են նաև ուսման վարձավճարները։ Երվանդ Սերոբյանը պատասխանեց․ «Մենք միշտ տվել ենք 13-րդ աշխատավարձ, այս տարի առաջին անգամ հունիսին տվեցինք աշխատավարձի կեսի չափով պարգևավճարներ բոլոր աշխատակիցներին։ Իհարկե, առաջին հնարավորության

Եթե խաղաղության համաձայնագիր են ստորագրում, ապա ինչո՞ւ ինձ ազատ չեն արձակում․ Բահրուզ Սամադով

Ադրբեջանցի ակտիվիստ Բահրուզ Սամադովը, ով հայտնի է իր հակապատերազմական, խաղաղասիրական ընդգծված դիրքորոշմամբ և երկարամյա ազատազրկման է դատապարտվել հայերի օգտին լրտեսության մեղադրանքով, բանտից ահազանգել է առողջական վիճակի վատթարացման մասին։ Իր տատիկի հետ հեռախոսազրույցի ընթացքում Սամադովը փոխանցել է, որ ինքնազգացողության վատթարացման պատճառով ի վիճակի չէ մասնակցել այսօր նախատեսված դատական նիստին, հայտնում է Meydan TV-ն։ «Նա իրեն լավ

Հայաստանը դառնում է սպասարկո՞ղ երկիր․ ի՞նչ են ասում ՀՀ պետական պարտքի մասին ցուցանիշները

Պետական պարտքի ցուցանիշը ցույց է տալիս, որ Հայաստանում ամրապնդվում է երկրի «սպասարկող» մոդելը․ քաղաքագետ Վահե Դավթյանն է կարծում

«Սերոբ Գասպարյանը զրկված է պատշաճ բուժզննումից, իսկ նրա գործով դատական նիստերը մեծ ընդմիջումներով են ընթանում». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սև հովազ»-ի նախագահ Սերոբ Գասպարյանն ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ, սակայն շարունակում է իշխանության մատուցած տարօրինակ ու անհավատալի սցենարով գործով երկար ժամանակ մնալ անազատության մեջ: Սեպտեմբերին կլրանա 1 տարին, ինչ վերջինս ու ևս 2 անձ կալանավորված են «իշխանությունը

Վարդան Հարությունյանը «պատժվում» է սկզբունքային, ազնիվ լինելու համար. փաստաբանական խումբը՝ «վերակենդանացված» գործի մասին

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի նկատմամբ իրականացվում է ակնհայտ անհիմն և հակաօրինական քրեական հետապնդում: «Նորֆոլկ Քոնսաթինգ» ՍՊ ընկերության վերաբերյալ 2018 թվականի հրապարակային և լայնորեն լուսաբանված՝ միաժամանակ քննիչի որոշմամբ կարճված, չվերացված և օրինական ուժի մեջ գտնվելու պայմաններում անթույլատրելի է «վերակենդանացնել» արդեն իսկ գնահատված ապացույցով նոր քրեական վարույթ հարուցելը, Վարդան Հարությունյանին մեղադրանք առաջադրելը և նրան կալանավորելը:

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը բարձր է գնահատում Եվրոպական Խորհրդարանի և պատգամավորների հանձնառությունը՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների, անօրինաբար պահվող ռազմագերիների, մշակութային ժառանգության ոչնչացման դատապարտման հստակ քաղաքականությունը

Սույն թվականի օգոստոսի 11-ին Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերը, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Սերգեյ Լագոդինսկին, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Նիլս Ուշակովսը, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայաստանի հարցով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանը և նույն հանձնաժողովի Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Դան Բարնան Բրյուսելում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Խորհրդարանականները կարևորել են Ադրբեջանում

Կոստանյանն Իրանում ընդգծել է, որ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության լիակատար հարգման շրջանակներում

Օգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի, ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի, ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի և միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի, ինչպես նաև Իրանի նախագահի քաղաքական հարցերով

«Լրագրողներին կոռուպցիայի ու ընդդիմությանը ծառայելու մեջ մեղադրող ելույթները խթանում են երկրում անհանդուրժողականության մթնոլորտը՝ խոչընդոտելով լրագրողների աշխատանքը». Պետդեպի զեկույց

«Ազատություն». Թեև Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքը արգելում են կամայական ձերբակալությունն ու յուրաքանչյուր քաղաքացու իրավունք տալիս դատարանում վիճարկել ազատազրկման օրինականությունը, Հայաստանի կառավարությունը միշտ չէ, որ պահպանել է օրենքի այդ դրույթները, պնդում է ԱՄՆ պետդեպարտամենտի Մարդու իրավունքների պաշտպանության զեկույցը։ Ամփոփելով 2024-ի զարգացումները՝ Պետդեպն արձանագրել է՝ ըստ իրավապաշտանների՝ ոստիկանությունը երբեմն անձանց ձերբակալել է որպես պատիժ առանց պաշտոնական մեղադրանքների:

Հերացու փողոցում բախվել են «Volkswagen» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները, «Volkswagen»-ը բռնկվել է

Օգոստոսի 13-ին, ժամը 16։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հերացու փողոցում բախվել են «Volkswagen» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ

Զորակոչիկներին սեփական միջոցներով հետազոտվելու հնարավորությունից զրկելու հիմնախնդիրը տարիներ շարունակ մնում է չլուծված

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տարիներ շարունակ ահազանգում է՝ զորակոչիկներին բժշկական հաստատություններում չի տրվում հնարավորություն իրենց սեփական միջոցներով անցնել առողջական վիճակի անհրաժեշտ հետազոտություններ։  Թեպետ այս հարցը բազմիցս բարձրաձայնել ենք թե՛ մեր հրապարակումներում(2024թ․-ի ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում արձանագրված խնդիրները․ Զեկույց – Helsinki Citizens’ Assembly-Vanadzor) (2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑ –

Այդ թուղթն օգտագործվելու է Հայաստանի դեմ՝ անգամ առանց ուժի մեջ մտնելու. Լարիսա Ալավերդյան

Մինչդեռ ՔՊ-ականների թեթեւ ձեռքով այն Հայաստանի ժողովրդին ներկայացվելու է որպես հաղթական փաստաթուղթ

Գործ ունենք անգամ ոչ թե մի կապիտուլյացիոն ակտի հետ, այլ անդադար կապիտուլյացիոն գործընթացի հետ, որի վերջը, չնայած մեր բոլոր կատարած զիջումներին, առայժմ դեռ չի երևում. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է. Քանի որ իշխանությունները փորձում են Վաշինգտոնյան պայմանավորվածությունները ներկայացնել մեր հանրությանը որպես իրենց կողմից հաղթական մի նվաճում, արձանագրենք այս պահին եղած հետեւյալ սթափեցուցիչ իրողությունները. Այն, ինչ որ Հայաստանի իշխանությունները հորթային հրճվանքով փորձում են ներկայացնել որպես հաստատված ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆ, ընդամենը` Հայաստանի համաձայնությունն է Ադրբեջանի թելադրած բոլոր նվաստացուցիչ պայմաններին և Միացյալ Նահանգների հռչակված

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 6-12-ը (2025թ.) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 7-10-ը, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 8-10-ը, ◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 8-ին։  Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 6-8-ը և 10-12-ը, ◾️ Շենգավիթում և Արաբկիրում՝

Պարոնյան – Ձորափի փողոցների խաչմերուկում կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Ձորափի փողոցից աջ շրջադարձ կատարող մեքենաների համար կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա, որը կաշխատի ռեժիմով: Երեւանի քաղաքապետարան

Լեւոն Արոնյանը Ուեսլի Սոյի հետ բաժանում է երկրորդ հորիզոնականը

Սենթ Լուիսում ընթացող արագ շախմատի Grand Chess Tour 2025 մրցաշարի հերթական երեք պարտիաներում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը  ոչ-ոքի է խաղացել Լենյեր Դոմինգես Պերեսի եւ Ուեսլի Սոյի հետ, զիջել է Ֆաբիանո Կարուանային եւ 4,0-ական միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը բաժանում է Սոյի հետ: Իսկ միանձնյա առաջատարի դերն ստանձնել է Ֆաբիանո Կարուանան՝ 5,0 միավորով: Եզրափակիչ երեք տուրերում Արոնյանը

Ադրբեջանական կողմը Վաշինգտոնում ստացավ այն ամենը, ինչ իրեն խոստացել էր հայկական կողմը. Ձյունիկ Աղաջանյան

Մենք ականատես եղանք Միացյալ Նահանգների կողմից սեփական դերակատարման բացահայտմանը՝ որպես այս գործընթացների քավորի

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 3-9-ը (2025թ․)

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Հերացի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 3-ին, 5-ին և 6-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ 3-ին, 7-ին և 9-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 9-ին, Սայաթ Նովա փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Դեբեդի փողոցի

Կարեն Խաչանովը սպասում է չորրորդ փուլում իր մրցակցին

Աշխարհի 12-րդ ռակետ, ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP Cincinnati Open-ի երրորդ շրջանում 1 ժամ 24 րոպեում 6:3, 6:3  հաշվով առավելության է հասել ամերիկացի Ջենսոն Բրուքսբիի նկատմամբ եւ այժմ սպասում է 1/8 եզրափակչում իր հերթական մրցակցին՝ Բրենդոն Նակաշիմա (ԱՄՆ)-Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա) զույգի հաղթողին, որոնց դիմակայությունը կազմակերպիչները հարկադրված դադարեցրել են ամպրոպի պատճառով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Տավուշի մարզի ազատությունից զրկման վայրեր

ՄԻՊ-ը խիստ կարևորում է ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանց իրավունքների պատշաճ երաշխավորումը

Շուրջ մեկ տարի Սերոբ Գասպարյանը պահվում է անօրինական կալանքի մեջ․ հայտարարություն

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է Սերոբ Գասպարյանի փաստաբանական թիմի հայտարարությունը. «Շուրջ մեկ տարի «Սև Հովազ» ՌՀԿ հրամանատար Սերոբ Գասպարյանը պահվում է անօրինական կալանքի մեջ։ Հրամանատարը թիմին արգելել է հրապարակայնորեն խոսել առողջական խնդիրների մասին, սակայն լռությունը գործնականում դառնում է այս անօրինականությանը աջակցություն։ ՓԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ • Ս. Գասպարյանը ՔԿՀ է ընդունվել լիովին առողջ վիճակում, մինչդեռ

Փաշինյանի ժպիտը չի կարող թաքցնել այն փաստը, որ Ադրբեջանը հաղթանակ է տանում բոլոր առումներով. Ֆիլիպ Ռաֆֆի Կալֆայան

Հայաստանի կառավարությունը և Փաշինյանի կողմնակիցները կարող են ամեն ինչ անել՝ այլ բան ձևացնելու համար, բայց փաստերն անվիճելի են։ Ալիևը նույնիսկ հասավ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության ազատմանը, որը մինչ այժմ արգելված էր

Ադրբեջան-Իսրայել դաշինքը թեև երկու երկրների համար դրական նշանակություն ունի, սակայն տարածաշրջանային մյուս երկրների համար խնդրահարույց է. «Գեղարդ»

Ադրբեջան–Իսրայել դաշինքի հիմքերն ու նպատակները «Գեղարդ» հիմնադրամ. Ադրբեջան-Իսրայել դաշինքը՝ երկու երկրների փոխադարձ և առանձին շահերի առաջմղմամբ, որպես մերձավորարևելյան և հարավկովկասյան «քարտեզի ձևման» իրատեսական սպառնալիք, վտանգավոր է ոչ միայն ամբողջ տարածաշրջանի, այլև՝ առանձին երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Իրանի և Թուրքիայի համար։ Ունենալով ռազմավարական նպատակներ՝ Իսրայելն առաջիններից էր, որ 1991 թվականի դեկտեմբերի 25-ին պաշտոնապես ճանաչել էր Ադրբեջանի

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն  

«Հայոց» և «Հայաստան» անվանումները մեզ համար նվիրական են. հեղինակը՝ դասագիրքը «Հայաստանի պատմություն» վերանվանելու մասին

Որևէ քաղաքական շահ չարժի «Հայոց» ու «Հայաստան» անվանումների արհեստական հակադրություն ձևավորելու համար։ Չպետք է մոռանալ, որ մեր նախնիները դարերով երազել ու պայքարել են հենց Հայաստանի վերականգնման, «Հայաստան» անունը հնչելի դարձնելու համար։

Հարավային Կովկասի երկրներն իրենք պետք է խնդիրների լուծումները մշակեն. Ալեքսեյ Ֆադեև

Վաշինգտոնում Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ առաջնորդների հանդիպման վերաբերյալ իրանական հայտարարություններում Մոսկվան տարբեր շեշտադրումներ է տեսնում

Որոշ անձինք կարծես սխալ են հասկացել Սոնա Մնացականյանի վրաերթի գործով տուժողի իրավահաջորդի կողմից ներկայացված գույքային հայցի իմաստը. փաստաբան

Իսկ բռնագանձվելիք գումարը սեփական հայեցողությամբ կտնօրինի տուժողի իրավահաջորդը, գուցե նաև բարեգործական նպատակներով։ Այն որևէ կապ չունի բողոքի առկայության կամ բացակայության հետ։

Գյումրիում երկու աղջիկներ փախել էին «Երեխաների և ընտանիքի աջակցության կենտրոնից»

Aravot.am-ի տեղեկություններով` օգոստոսի 10-ին, ժամը 05․30-ի սահմաններում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Հաստատություն) տնօրենը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն առ այն, որ ժամը 02․00-ի սահմաններում տվյալ հաստատության երկրորդ հարկի պատուհանից փախուստի են դիմել իրենց կենտրոնի շահառու երկու աղջիկներ։ Գտնվելուց հետո անչափահաս աղջիկները ոստիկանությանը հայտնել են, որ

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930