Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը կարող է քաղաքացիական դատարան դիմել` հայհոյանքի համար, սակայն քաղաքացին էլ կարող է «Արան պապադ ա» արտահայտության համար դատարան դիմել, չկա որեւէ տարբերություն. «Հրապարակ»

Հայհոյանքի համար օրենքը ոչինչ չի նախատեսում, եթե այն ուղղված չէ ուղիղ հասարակական կարգ խախտելուն կամ ուղղված չէ, ընդհանուր առմամբ, հասարակության դեմ: Եթե խոսքը նման միջանձնային հարաբերությունների մասին է, ապա դա մարդկանց խնդիրն է, սա է եղելությունը:

«Տիտանիկի» երկացանկը կարեւոր չէ

Թե ինչ «բանավեճ» է ծավալվում Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների եւ մնացած ընդդիմադիրների միջեւ, ես մանրամասնորեն տեղյակ չեմ: ՀՀԿ անդամների եւ նրանց հարող գործիչների գրառումներից կարող եմ եզրակացնել, որ կան ինչ-որ ռուսաստանյան տելեգրամ ալիքներ, որոնք համակարգում է Վիկտոր Սողոմոնյանը, եւ որոնք ինչ-որ վատ բաներ են գրում հանրապետականների մասին: Տելեգրամ ալիքներ, առավել եւս՝ ռուսական ես չեմ կարդում՝ ինձ

3 անչափահաս կասկածվում են Կանազի մշակույթի տան հրդեհի առնչությամբ. ՆԳՆ

Նախնական տվյալներով՝ 3 անչափահաս մտել են շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են գույք, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Այն, որ Նիկոլի և Ալիևի հայտարարությունները բացարձակապես նույնական են՝ բոլորն են նկատել. «ՉԻ»

Առաջիկայում ընտրություններին մասնակցելու են ոչ թե իշխանություններն ու ընդդիմադիր ուժերը, այլ փաստացի՝ «Յենի Ազերբայջանն» ու մի քանի հայկական կուսակցություններ։ Ասվածի մեջ չափազանցություն չկա, որովհետև այն, ինչ պահանջում են Ադրբեջանի իշխանությունները (ընդունել, որ Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջնականապես փակել այդ հարցը, փոխել Սահմանադրությունը, ընդունել, որ կոնֆլիկտը «հայ արկածախնդիրներն» են հրահրել, Նախիջևանի հետ անխոչընդոտ կապ ապահովել, խոստանալ, որ հետագայում 250-300 հազար ադրբեջանցիներ կվերադառնան իրենց «պատմական հայրենիք», վերանայել պատմությունը, հալածել Եկեղեցին և այլն), գրեթե նույն բառապաշարով և նույն հերթականությամբ քարոզում է ՔՊ-ն։ Ոչ միայն քարոզում է, այլև խոստանում է կատարել։ Սպառնալիքներն էլ են նույնական։ «Յենի Ազերբայջան»․ «եթե այդ պահանջները չկատարեք՝ դրանց կհասնենք նոր պատերազմով»։ ՔՊ․ «եթե այդ քայլերը չկատարենք, կստանանք նոր պատերազմ, և Հայաստանից կմնա մի պուճուր Երևան»։

Նարեկ Կարապետյանը հայտարարեց ընտրություններին այլ նոր ուժերի հետ դաշինքով մասնակցելու մասին` «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»

Գիտեք, որ հնարավորություններ ունի, բոլոր հնարավորությունները ունի՝ այս ամենից հեռու մնալու, նայելու, թե իր երկրում ինչ է կատարվում։ Բայց եկեք հեռու մնանք եկեղեցու դեմ հարձակումներից։ Պատկերացրեք՝ հեռու էինք մնում, պատկերացրեք՝ հեռու էինք մնում, երբ պայմանագիր էին կնքում, որից հետո բացում էին Հայաստանի դռները ադրբեջանցիների առաջ, որովհետև Ադրբեջանի ղեկավարը ամեն անգամ այդ հարցն է բարձրացնում․․․ Դեռ բարձրացնում է։ Պատկերացրեք՝ հեռու ենք, երբ որ մեր տնտեսությունից ոչ մի բան չի մնում՝ միայն պետական պարտքն է ավելանում։

Եթե արցախցիները չեն կռվել ու փախել են, ապա այդ ինչի՞ց են զոհվել ադրբեջանական 198 գրոհայինները, էլ չենք խոսում 511 վիրավորների մասին. «Փաստ»

ՔԿ նախագահը պաշտոնապես հրապարակել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղը տվել է 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են, զոհերի թվում կա 5 անչափահաս:

«Ես երեկ մտածում էի՝ առավոտյան, որ պետք է առաջին նորությունը լսեմ, Ալեն Սիմոնյանի հրաժարականի դիմումն է լինելու։ Բայց, ցավոք, դա չկա». Ռուզան Ստեփանյան

«ԱԺ նախագահը պարտավոր է սադրանքի չենթարկվել։ Իրենք շատ հանգիստ կարող են ասել՝ մեզ սադրանքի ենթարկեցին՝ Արցախը հանձնեցինք, վաղը կարող են մեր երեք միլիոն բնակչությանը ցեղասպանել՝ ասեն մեզ սադրանքի ենթարկեցին, կարող են նոր աղետ բերել մեր գլխին, ասել՝ մեզ սադրանքի ենթարկեցին». Ռուզան Ստեփանյան

Ոսկեպար գյուղի առաջին դասարանի ութ երեխաներին Սուրբ Աստվածածին եկեղեցում փոխանցվեց ութ պլանշետ

Մեր փոքրիկների շնորհակալությունն իրենց տարեկից հայրենակիցներին, որոնք չեն մոռանում սահմանապահ գյուղում բնակվող իրենց քույրերին և եղբայրներին։

«Իրավունքը պետք է գերակայի». Արամ Վարդևանյան

«Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է` մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար». Արամ Վարդևանյան

Իրանի դեսպանը ընդգծել է Սյունիքի`որպես Իրանից դեպի Հայաստան և Հայաստանից դեպի Իրան մուտքի դարպաս ունեցած ռազմավարական կարևորությունը

Դեսպան Խալիլ Շիրղոլամին դեպի Կապան քաղաք կատարած այցի շրջանակներում հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ

Կայացել է «Վրձնյալ շարականներ» գրքի շնորհանդեսը

Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Սրբազան շարականագիրների հոգենորոգ ստեղծագործությությունները Աշտարակի Գուլամերյան Հայորդյաց տան սաների վրցնի հարվածի տակ վերածվել են պատկերների։

Քաղաքապետարանը մերժել է իրանցիներին

Հավաքի ընթացքում նախատեսվում էր օգտագործել պաստառներ և լոզունգներ:

Կայացել է Մարտական եղբայրություն միաբանության կողմից ստեղծված Ազգային հեղափոխություն կուսակցության հիմնադիր համագումարը

Համագումարը հաստատեց կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ինչպես նաև ընտրեց կուսակցության վարչությունն ու վերստուգիչ մարմինը։

Փաշինյանի հասցեին վանկարկումների գործով դատախազությունը բողոք է ներկայացրել

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել 70-ամյա Տիգրան Դերմոյանի գործով: Նա մեղադրվում է 2024 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Նիկոլ Փաշինյանի հասցեին «դավաճան», «հողատու» վանկարկումներ հնչեցնելու համար՝ նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի ներկայությամբ:

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Քննարկվել են գործադիր իշխանությանը վերաբերող կարգավորումները։

Սա ուղղակի անպատկերացնելի է… հանուն խաղաղության գործընթացի Ադրբեջանին հաճոյանալ ամեն ինչում. Ստյոպա Սաֆարյան

Հիմա հանրությունն ու ես ուզում ենք հասկանալ՝ Ազգային անվտանգության ծառայությունը զրպարտե՞լ է ԱԳՆ աշխատակցին, որ նա սիրային կապի մեջ էր մտել Ադրբեջանի հատուկ ծառայության գործակալի հետ, այնուհետև հավաքագրվել էր և գաղտնի տեղեկատվություն փոխանցել Ադրբեջանին, թե՞ նա միայն սիրային կապի մեջ էր մտել Ադրբեջանի հատուկ ծառայության գործակալի հետ, բայց չէր հավաքագրվել ու գաղտնի տեղեկատվություն չի փոխանցել Ադրբեջանին․․․ Թե՞ անկախ նրանից, որ նա սիրային կապի մեջ էր մտել Ադրբեջանի հատուկ ծառայության գործակալի հետ, այնուհետև հավաքագրվել էր և գաղտնի տեղեկատվություն փոխանցել Ադրբեջանին, միևնույն է՝ «այսպես է ճիշտը». Ստյոպա Սաֆարյան

Գեթ մեկ ապացույց չկա, որ Վալերի Օսիպյանը հանձնարարել է որևէ ցուցարարի նկատմամբ բռնություն գործադրել․ պաշտպան

Քրեական գործով, այսինքն, շարժ չկա, ու 2026-ին հանկարծ որոշել են հանկարծակի քրեական հետապնդում հարուցեն․ փաստաբան

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի մասնակիցներից Միքայել Մարգարյանը

ՀՀ Ազգային ժողով նախագահ Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանը ձերբակալվել է,  այս մասին ֆեյսբուքում հայտնել է նրա որդին։ «Սպեցնազը եկել է մեր տուն, մոտ 15-20 մարդ են եղել և տարել են հորս՝ քրոջս, տատիկիս ներկայությամբ։ Մենք չգիտենք՝ ուր են տարել», նշել է նա։ «Այն կատարվեց, քրոջս, տատիկիս ու իմ աչքի առաջ, ուղղակի վերցրեցին

Փաստաթղթերի վերականգման գործընթացը Նունեի ընտանիքի դեպքում գրեթե մեկ տարի է տևել

Փաստաթղթերի վերականգման գործընթացը Նունեի ընտանիքի դեպքում գրեթե մեկ տարի է տևել, դիմելուց հետո ամիսներ կպահանջվեն նաև ՀՀ քաղաքացիություն ստանալու և բնակապահովման ծրագրից օգտվելու համար:

Վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով Էջմիածնում չի բացվում Թումո կենտրոն

Շուրջ 2000 երեխայի համար նախատեսված ժամանակակից կրթական համալիրի նախագիծը վաղուց պատրաստ է։ Պատրաստվել է ճարտարապետական նախագիծը, ըստ էության՝ եռաչափ վիզուալիզացիա և անիմացիա։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանին հրավիրել են հակակոռուպցիոն կոմիտե․ նրան մեղադրանք է առաջադրվել

Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանին մեղադրանք է առաջադրվել իր հրապարակումներից մեկի համար, ու նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։

Միշտ էլ ավելի հեշտ է նկատել, երբ որևէ թռիչք չեղարկվում է կամ հետաձգվում, քան տեսնել կայացած թռիչքների քանակը․ Յան Մալին

«Whizz Air»-ը Հայաստանից բացում է ևս 2 նոր ուղղություն և ավելացնում չվերթերի հաճախականությունը

Էմանուել Մակրոնի հրամանագրով Սուրեն Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» շքանշան

«Պատվո լեգեոն» (Legion d’honneur) շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։

Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոցի և Ողջի գետը։ Վնասվել են ավտոմեքենաներ, տուժել են կենդանիներ. ՀՀ ՆԳՆ

ՀՀ-ում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ տեղեկատվություն. ՆԳՆ ստորաբաժանումներն իրականացնում են արտակարգ ռեժիմով ծառայություն

Սուրեն Պապիկյանն ու Սեբաստյան Լըկորնյուն քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը՝ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստյան Լըկորնյուի հետ։

Կյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը

Լևոն Սահակյանի գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո ընկած ժամանակահատվածը: Ողբերգության առաջին իսկ օրերից նա գլխավորել է մարդկանց փրկության և քաղաքների վերականգնման հանրապետական շտաբը՝ համակարգելով աղետի գոտում իրականացվող բարդագույն աշխատանքները:

Հրդեհի մարումից ընդամենը ժամեր անց, երբ տարածքը դեռ գտնվում էր հետևանքների անմիջական ազդեցության տակ, Փորձագիտական կենտրոնի լավագույն մասնագետներն արդեն դեպքի վայրում էին

Մասնագիտական հմտություն և օպերատիվություն. Փորձագիտական կենտրոնի փորձագետները՝ «Կանազ»–ի հրդեհի վայրում են

Վերականգնվել են «Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով Viva-ի մատուցած ծառայությունների դիմաց վճարումները

«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ի կատարումն Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2026 թվականի փետրվարի 26-ի թիվ 80-Ա որոշման՝ Viva-ի բաժանորդներն այսուհետ կարող են ընկերության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնել «Թել-Սել» բոլոր վճարամիջոցներով։

«Մեկնումեկը կարո՞ղ է ինձ բացատրել՝ ի՞նչ նպատակ ուներ Ալեն Սիմոնյանի՝ էն մուտքից դուրս գալը, քայլելով այս մուտքով ներս մտնելը, ու ո՞նց է լինում, որ հենց Ալենը դուրս է գալիս քայլելու, մեկը ռաստ է գալիս». Արսեն Ղուկասյան

Այսօր ԱԺ գլխավոր մուտքի մոտ ակցիայի ժամանակ լրագրողներից մեկը «Լույսի ճրագ» հ/կ նախագահ Արսեն Ղուկասյանին, որը 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրն է, խնդրեց մեկնաբանել երեկ Դեմիրճյան փողոցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և իրենց համակիր քաղաքացի Միքայել Մարգարյանի միջև տեղի ունեցած միջադեպը, որին ինքը ներկա է եղել։ «Մեկնումեկը կարո՞ղ է ինձ բացատրել՝ ինչ նպատակ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930