Օրվա լրահոսը

«Կապանում մեկ օրում թափվել է 47 մմ տեղում՝ մարտ ամսվա նորմայի 75%-ը»

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը Կապան քաղաքում մեկ օրում՝ մարտի 27-ին թափվել է 47 մմ տեղում, ինչը կազմում է մարտ ամսվա նորմայի 75%-ը: Տվյալները՝ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի:

Ստուգումները փաստել են՝ ցուցումները չեն կատարվել. 2 կազմակերպություններին արգելվել է շինարարությունը՝ մինչև խախտումների վերացումը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի մասնագետների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում մայրաքաղաքի երկու տարբեր հասցեներում իրականացվող բնակելի և հասարակական շենքերով թաղամասերի կառուցապատման ընթացքում բացահայտվել են քաղաքաշինական նորմերի և նախագծային փաստաթղթերի էական խախտումներ։ ☑Նշված երկու դեպքում էլ կապալառու կազմակերպությունները Տեսչական մարմնի կողմից ենթարկվել են

ՔԿՀ-ներում ինքնասպանության դեպքերի ցուցանիշը ամենաբարձրն է վերջին 15 տարիների ընթացքում. ՄԻՊ զեկույց

Քրեակատարողական հիմնարկներում մահացության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է (2024 թվականի ընթացքում գրանցվել է մահվան 12 դեպք, որոնք բոլորն էլ եղել են կենսաբանական մահեր):

«Նպաստների գործով» դատապարտվածը դիմել էր ՍԴ

Յուրա Ղազարյանը (ներկայացուցիչ՝ փաստաբան Լուսինե Գրիգորյան) դիմել էր անհատական դիմումով Սահմանադրական դատարան, խնդրելով 1998 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածին տրված մեկնաբանությունը ճանաչել Սահմանադրության 33 -րդ հոդվածի, 61-րդ հոդվածի 1-ին մասի եւ 63 -րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի պահանջներին հակասող եւ անվավեր: Նա ներկայացրել էր իր` թիվ ՀԿԴ /0143/01/22 քրեական գործի դատավարական

ՀՀ–ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիահերձարանում էր

ՀՀ իրավապահները նրա սպանության մեջ կասկածում են Իմինովային և Չեչնիայում ծնված Սաիդ-Համզաաթ Բայսարովին։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ու նրա Գահակալի վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում

Ներքաղաքական խաղերին զուգահեռ, արտաքին խաղացողները, ինչպիսիք են Ադրբեջանն ու Եվրոպական Միությունը, շատ լուրջ ազդեցություն են գործում Եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Դրա մասին են վկայում նաև Փաշինյանի Ստրասբուրգում տեղի ունեցած ելույթից հետո, մի շարք ադրբեջանական քաղաքական գործիչների սինխրոն հայտարարությունները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ այդ տեղեկատվական կեղտոտ արշավում ձեռք են բերված եղել երկկողմանի պայմանավորվածություններ։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը 28-29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Դիտարկվել է Ղարաբաղից տեղահանված անձանց բնակարանային ապահովման գործընթացում համատեղ աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը

Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն Գրիգոր Պետեանի հետ քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները

Օտարերկրյա որդեգրումների գործընթացի կարգավորման վերաբերյալ քննարկում է նախաձեռնվել

2025 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ ընտանեկան օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում նախատեսվել են լիազորող նորմեր, որոնց հիման վրա պետք է մշակվեն օտարերկրյա որդեգրման գործընթացի վերաբերյալ համապատասխան կարգեր։

Հայաստանի նկատմամբ հիբրիդային սպառնալիքներ կան ՌԴ-ից, Թուրքիայից եւ Ադրբեջանից․ Լիլիթ Մինասյան

Դրանցում վարչապետի, նրա ընտանիքի, իշխող ուժի վերաբերյալ անհեթեթ պնդումներ են արվում

Հովնանյանները պահանջում էին «Միջազգային որակյալ դպրոցներ»-ից «սխալմամբ փոխանցված գույքը»

Մարտի 20-ին հրապարակվեց գրավոր ընթացակարգով քննված «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊ ընկերության հայցն ընդդեմ «Միջազգային որակյալ դպրոցներ» հիմնադրամի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու եւ այդ հիմքով Հիմնադրամի սեփականության իրավունքը դադարեցնելու մասին գործով որոշումը: Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2024թ. հոկտեմբերի 15-ի վճռով հայցը բավարարվել էր: Նշեմ, որ այս գործով դատարանն արտագնա նիստ է

Ողջին չի վարարել. հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը. փրկարար ծառայություն

Ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին․ կան արգելափակված ավտոմեքենաներ։

Եթե իր վարքագծով Ալեն Սիմոնյանն օրենք է խախտել, ապա, Ռուբինյանի գնահատմամբ՝ «տղամարդիկ պետք է մի հազար անգամ նստած-հելած լինեին»

Ռուբեն Ռուբինյանն անհրաժեշտ չի համարում Ալեն Սիմոնյանի վարքագիծը քննարկել կուսակցությունում

Շոգը «լուռ է սպանում». որո՞նք են ամենամահաբեր եղանակային երևույթները

Բարձր ջերմաստիճանները սրում են քրոնիկական հիվանդությունները, իսկ ջերմային հարվածը հաճախ դառնում է մահացու։

Որո՞նք են ֆրանչայզինգի առավելությունները

Ֆրանչայզինգը համարվում է աշխարհում ամենաքիչ ռիսկային բիզնես մոդելներից մեկը։ Ահա դրա հիմնական առավելությունները. Գործարարը ստիպված չէ զրոյից կերտել իր անվանումը։ Սպառողն արդեն գիտի ապրանքանիշը եւ վստահում է դրա որակին։ Բոլոր սխալներն արդեն արվել եւ ուղղվել են իրավատիրոջ կողմից։ Դուք ստանում եք հստակ ուղեցույցներ՝ սկսած դիզայնից մինչեւ սպասարկման ստանդարտներ։ Խոշոր իրավատերերը իրականացնում են համաշխարհային կամ ազգային

«Չեմ կարծում, որ արցախցիները կարող են գնալ՝ ինտեգրվել ադրբեջանական հասարակությանը եւ ապրել այն պայմաններով, որն Ադրբեջանն է ասում»․ Տիգրան Աբրահամյան

«Երբ խոսում ենք վերադարձի մասին՝ նկատի ունենք հավաքական վերադարձը, որովհետեւ մի քանի հարյուր կամ հազար մարդու վերադարձը կամ բերելու է նոր ցեղասպանության, կամ նոր բռնագաղթի»

ՆԳՆ-ն՝ ընտրություններից առաջ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի և ստուգումների մասին

Համապետական ընտրություններից առաջ այն ավելի զանգվածային բնույթ է կրում, ինչը բնական է։

«ՀՀ իշխանությունն է, որ փախել է իր սկզբունքներից եւ մոտեցումներից»․ Տիգրան Աբրահամյանը՝ «արցախցիների փախչելու» Նիկոլ Փաշինյանի թեզի մասին

Տիգրան Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանին հարց է տալիս՝ եթե 2023 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի ժամանակ արցախցիները չեն կռվել, ապա ինչպե՞ս է պատահել, որ այդ «չկռված» բանակի հրամանատարը ծառայությունը շարունակում է ՀՀ ԶՈՒ-ում

Գերմանական փորձ՝ գումարած թվային եւ կանաչ հմտություններ՝ ՄԿՈՒ կրթական ծրագրերում

Կամ՝ ինչ ընդհանրություններ ու տարբերություններ ունեն գերմանական եւ հայկական դուալ կրթական համակարգերը Մարտի 16-20-ը Հայաստանի միջին մասնագիտական կրթական հաստատությունների, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) ներկայացուցիչները եւ փորձագետները եվրոպական գործընկեր կազմակերպությունների հետ միասին հյուրընկալվեցին Գերմանիայի Օֆենբախ քաղաքում գտնվող INVOLAS GmbH- Մասնագիտական կրթության, աշխատաշուկայի եւ սոցիալական քաղաքականության ինստիտուտում, որտեղ մեկնարկեց «Էրազմուս+» ծրագրի «Մոկ հավատարմագրման ներդնում՝ աջակցելու

«Քննադատության նկատմամբ տոլերանտ ենք, երբ հարկ ենք համարում՝ պատասխանում ենք՝ առանց մարդկանց ոջիլ անվանելու, ԱԱԾ նկուղները լցնելու». Քրիստինե Վարդանյան

Ի՞նչ սոցիոլոգիական հարցումներ է ստանում Նիկոլ Փաշինյանը, որ սեփական ժողովրդին պատերազմով է սպառնում

Հայաստանը ԵՄ մտերիմ գործընկերն է, սպասում ենք հարաբերությունների խորացմանը. Անտոնիո Կոշտա

Գագաթնաժողովին ընդառաջ, Կոշտան և ֆոն դեր Լայենը կմասնակցեն նաև ս.թ. մայիսի 4-ին Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը։

Թեհրանի կոշտ պահանջը Ալիեւից

Իրան–Ադրբեջան հակասությունները մտել են առավել բարդ եւ բազմաշերտ փուլ Իրանը ոչ միայն Միացյալ Նահանգների ու Իսրայելի ուղղությամբ է հանդես գալիս հրապարակային սուր մեկնաբանություններով ու գնահատականներով, այլեւ հարեւան երկրների հետ դիվանագիտական շփումներում հրապարակված մամլո հաղորդագրություններում հաճախ նկատվում է կոշտ հռետորաբանության կիրառում։ Օրերս հեռախոսազրույց էին ունեցել Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբբաս Արաղչին։

Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի օրերը՝ Հայաստանում

Հայաստանում մեկնարկել են Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի օրերը, որի շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել «Երաժշտական Բաթումի» մշակութային ծրագիրը. ելույթ են ունեցել Աջարիայի պետական «Բաթումի» անսամբլը և Բաթումիի պետական նվագախումբը։ Միջոցառմանը ներկա են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, Հայաստան ժամանած Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի նախարար Էլիսո Բոլքվաձենի գլխավորած պատվիրակության անդամները,

Մեր երկրում թուրքական հրահանգների կատարումը շատ բարձր մակարդակի վրա է, ողջ իրականությունը սա է. Կիմ Բալայան. «Հրապարակ»

Նրա 8 տարվա գործունեությունն ամեն ինչի մասին խոսում է, տալիս է բոլոր հարցերի պատասխանները

Թրամփն Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար սկզբնապես տվել էր 48 ժամ, այնուհետ՝ 5 օր, իսկ այժմ ևս 10 օրով հետաձգել է սպառնալիքի ժամկետը․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը ԱՄՆ-ի նախագահ Թրամփը «Truth» սոցիալական ցանցում արած գրառմամբ արդեն երկրորդ անգամ հետաձգեց Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարված հասցնելու սպառնալիքը։ Հիշեցնեմ, որ նա Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար սկզբնապես տվել էր 48 ժամ, այնուհետ՝ 5 օր, իսկ այժմ ևս 10 օրով հետաձգել է սպառնալիքի ժամկետը։ Իրականում Հորմուզի նեղուցը ռազմական ճանապարհով բացելու համար

Թրամփը հետաձգում Իրանի էներգետիկ օբյեկտներին դեմ հարվածները

Բանակցություններն, ըստ Թրամփի շարունակվում են, և չնայած հակառակը պնդող հայտարարությունների, «դրանք շատ լավ են ընթանում»

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930