Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐՈՂ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ

ՄԵՂԱԴՐՈՂ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ այնքան սարսափելի չեն, որքան լուսաբանվում են Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Ջանոյանը միայն Վահան Հարությունյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ավարտից հետո՝ նյութերին ծանոթացման փուլում է ներգրավված եղել որպես Վանո Սիրադեղյանի պաշտպան եւ այս պահին դատավարական որեւէ պարտավորություն չունի նրա նկատմամբ։ – Վահան Հարությունյանի դատաքննական ցուցմունքների համաձայն, Վանո Սիրադեղյանը նույնպես, ըստ

«ՆԵՐՔՈՒՍՏ ԱՄԱՅԻ»

Վերջին 1-2 տարիներին կատարված եւ բացահայտվելու հեռանկարից զուրկ մի շարք սպանություններ պաշտոնական վարկածով ինքնասպանություն որակելուց հետո թերեւս կարելի էր եզրակացնել, որ Հայաստանում հայտնաբերվել է ցանկացած վատ երեւույթ բնորոշելու ճկուն մեխանիզմ, եւ այն կիրառվելու է բոլոր ոլորտներում։ Մեխանիզմը հետեւյալն է. եթե, ասենք, ժողովուրդը հասել է կայուն թշվառության, ապա դա հետեւանք է թշվառ ապրելու նրա նվիրական տենչի։

ԲԱՅՑ ԱՓՍՈՍ, ՈՐ ԵՐԱԶ ԷՐ

Թերթերից մեկում օրերս լուր էր տպագրվել, թե Լիբանանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, սակայն ոչ Հայաստանի Հանրապետության, ոչ ԼՂՀ արտգործնախարարությունը չի արձագանքել Լիբանանի «բարի կամքի դրսեւորմանը»։ Որպես ինֆորմացիայի աղբյուր՝ նշված էր «Բեյրութի հայկական գաղթօջախի երեւելիներից մեկը»։ Քանի որ թերթը որեւէ գերատեսչությունից լուրի իսկությունը չէր ճշտել եւ այդպես էլ մինչեւ վերջ հայտնի չէր՝ դա միայն

ՄՈՍԿՎԱ-ՍՏՐԱՍԲՈՒՐԳ-ԴԱՎՈՍ Հունվարի 26-ի առավոտյան,

ՄՈՍԿՎԱ-ՍՏՐԱՍԲՈՒՐԳ-ԴԱՎՈՍ Հունվարի 26-ի առավոտյան, մոսկովյան հանդիպումներից հետո, Ստրասբուրգ ժամանեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Ստրասբուրգյան հանդիպումների մասին քիչ հետո։ Իսկ հիմա մի փոքրիկ անդրադարձ մոսկովյան հանդիպումների բովանդակությանը։ Պրն Օսկանյանը ընդհանուր առմամբ դրական է գնահատում Մոսկվայում տեղի ունեցածը։ Նա գոհունակությամբ անդրադարձավ, որ ԱՊՀ շրջանակներում գործընթացները նորմալ հունի մեջ են, ինչի արդյունքում ստորագրվել է մի քանի փաստաթուղթ։ Հայաստանի

ԼԱՎ ԼՈՒՐ

Երուսաղեմ եւ Մոսկվա կատարած այցելություններից հետո եւ Դավոս մեկնելուց առաջ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարճատեւ այցով ժամանել է Երեւան։ ՎԱՏ ԼՈՒՐ «Վահան Հարությունյան եւ մյուսներ» քրեական գործով դատաքննության երեկվա նիստում Վահան Հարությունյանը փորձեց նախկին դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանությունը դիտել իբրեւ նրա այն հայտարարության հետեւանք, թե տեխնիկական մեկ-երկու հարց է մնում լուծելու, որից հետո ինքը կմտնի

ԳԱԶԸ ԿՏՐԵԼ ԵՆ

Ձորագյուղը, երկու օր է, զրկված է գազամատակարարումից՝ վարձավճարները չմուծելու պատճառով։ Մոտ 1000 բնակիչ ունեցող Ձորագյուղում միայն մեկ տանը կար կապույտ հրաշքը եւ այդ տունը պատգամավոր, «Կայունություն» խմբակցության ղեկավար, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի տունն է։ Պատճառն այս դեպքում եւս պարզ է՝ պարոն Հովհաննիսյանի տունը առանձին գծով միացած է ընդհանուր գազատարին։ «ԵՐԵՎԻ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿՈՒՏԵՆ»

ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ ԷՐ ՍԱՎԱՌՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մեզ հասած լուրերի համաձայն, Հրանտ Խաչատրյանը մի անձնավորության խոստովանել էր, թե հոկտեմբերի 27-ից առաջ համանման ահաբեկչական գործողության առաջարկով իրեն բազմաթիվ դիմողներ են եղել։ Սակայն մեր հարցմանն ի պատասխան Հրանտ Խաչատրյանն ասաց, թե իրականում ինքը հոկտեմբերի 28-ին բացահայտ հայտարարել էր, որ մթնոլորտն այսպիսին էր՝ «ահաբեկչության ուրվականը սավառնում էր հասարակության գլխին։ Իսկ երբ այն սկսում է պտտվել՝

Մեծ աղմուկ՝ ոչնչից

Մեծ աղմուկ՝ ոչնչից Սահմանադրական նախապատրաստվող փոփոխությունների մասին խոսակցությունները 2000 թվականի առաջին օրերից իջան հրապարակ եւ սկսեցին զբաղեցնել մարդկանց միտքն ու ականջները։ Սահմանադրական փոփոխությունների մասին մեր քննարկումները սկսեցինք իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանի հետ զրույցով, ներկայացվեց նաեւ խորհրդարանական մեծամասնության ղեկավար Անդրանիկ Մարգարյանի տեսակետը, ինչպես նաեւ՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, այսինքն՝ նախագահին առընթեր սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող երկրորդ հանձնաժողովի

ԹԱՓԱՆՑԻԿ ԱԿՆԱՐԿՆԵՐ

 «Առավոտ» օրաթերթի 1999թ. հունիսի 10-ի համարում տպագրվել էր «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի «Կպահանջվի՞ արդյոք զինված հեղաշրջում» վերլուծական հոդվածը, որում հեղինակը, ներկայացնելով Հայաստանի ներքաղաքական վիճակը, մատնանշել էր զարգացման հնարավոր տարբերակները։ Վերլուծությունը ժամանակին համապատասխան արձագանքը չունեցավ, եւ միայն հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերը ստիպեցին անդրադառնալ դրան։ -Պարոն Իսագուլյան, հոկտեմբերի 27-ին նախորդած գործընթացները անպայմանորեն հանգեցնելո՞ւ էին այս

ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐՆ ՈՒ ԻՐԵՆՑ «ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ»

Այսօր ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում կընթանան դատավորների պաշտոնեական պիտանիության ցուցակներում ընդգրկվելու համար անցկացվող քննությունները։ Այն անց է կացվում տարին մեկ անգամ։ Դատավորներն անփոխարինելի չեն եւ այս քննություններով, փաստորեն, հաղթած հավակնորդները հարկ եղած դեպքում կփոխարինեն նրանց (ցմահների՞ն…)։ «Քրեականների» (նկատի ունենք քրեական եւ քրեական դատավարության իրավունքների մասնագետներին) կարողությունների (ԱՆ բառամթերքից է- Ռ. Մ.) ստուգումը կտեւի 8 ժամ, «քաղաքացիականներինը»

ԱՅՍ ՇԱԲԱԹ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

Հունվարի 24-ից աշխատանքն է սկսել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի այս տարվա առաջին նստաշրջանը, որին հատուկ հրավիրյալի կարգավիճակով մասնակցում է նաեւ Հայաստանի ԱԺ պատվիրակությունը։ Մեր պատվիրակության քառանդամ կազմը կիսով չափ թարմացվել է։ Սերգեյ Բադալյանին փոխարինել է Լեոնիդ Հակոբյանը, իսկ «Միասնություն» դաշինքից Արմեն Խաչատրյանի փոխարեն Ստրասբուրգ է ժամանել Հմայակ Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի ԱԺ արտաքին

ԼԱՎ ԼՈՒՐ

Երկուշաբթի ՀՀԿ գրասենյակի դիմաց դարձյալ կարելի էր տեսնել հանրապետության մի շարք բարձրաստիճանների ավտոմեքենաները։ Ընդ որում, այնտեղ էր նաեւ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի մեքենան։ Վստահ ենք, որ եթե նշեինք, թե ՀՀԿ-ում ներքաղաքական կացությունն է քննարկվել, հերքումներ կհետեւեին, թե իրենք Սահմանադրության բարեփոխումների շուրջ են խորհրդակցել։ Ուստի, միանգամից մեր ուրախությունն ենք արտահայտում այն առնչությամբ, որ Սահմանադրությունը փոփոխելու աշխատանքներին

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՔԱՐԸ ԳԼՈՐԵՑ

Նախագահի հրաժարականի եւ արտահերթ նախագահական ընտրությունների մասին անցած շաբաթ արված իր հայտարարությամբ ԱԺՄ վարչության նախագահ Վազգեն Մանուկյանը քարը գլորեց։ Ովքե՞ր կգնան քարի ետեւից։ Արդյո՞ք, Վազգեն Մանուկյանի տեսակետը նաեւ վարչության տեսակետն է. «Վարչությունում կան տարբեր կարծիքներ, սա վարչության որոշումը չի եղել, բայց Վազգեն Մանուկյանն իր տեսակետներն է արտահայտել այդ օրվա ասուլիսում»,- այսպես պատասխանեց մեր հարցին ԱԺՄ

ԱՄՆ-ՈՒՄ ԷԼ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐ ՔԻՉ ԿԱՆ

«Հայաստանը շատ փոքր երկիր է, որպեսզի Միացյալ Նահանգների հասարակական կարծիքը ձեւավորող հիմնական լրատվամիջոցներին լրջորեն հետաքրքրի։ Հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին ամերիկյան մամուլի մեկնաբանությունները պրոֆեսիոնալիզմից շատ հեռու են, աբսուրդի հասնող եւ ոչնչով չհիմնավորված եզրակացություններ են հայտնվում»,- սա ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Լեւոն Զուրաբյանի կարծիքն է։ Իսկ մենք էլ անվերապահորեն ամերիկյան մամուլի գովքն ենք անում

Ղարաբաղյան կամուֆլյաժ

Ղարաբաղում «լիակատար շրջափակման» պայմաններում անցկացրած մեկ շաբաթը այնքան հարուստ էր իրադարձություններով, որ այն պատկերելու համար առավել բնորոշ ձեւակերպում չգտա քան «Կամուֆլյաժը»: Օրեցօր մոլեգնող բնությունը ոչ միայն համահունչ էր ղարաբաղյան քաղաքական առօրյային, այլեւ մարդկային կյանքերի կորստի պատճառ դարձավ: Հունվարի 19-ին դեռեւս հույս ունեինք, որ ուղղաթիռը կգտնվի՝ օդաչուները տարիների փորձ ունեին, իսկ Աստված, կարծում էինք, ողորմած է:

ԶԻՆԵՎԻՉՆ ԱՌԱՅԺՄ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ Է

ԶԻՆԵՎԻՉՆ ԱՌԱՅԺՄ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ Է Երկու շաբաթից ավելի Ստեփանակերտում գտնվող ՀՀ պաշտպանության փոխնախարար գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինեւիչը կտրականապես հերքեց Ղարաբաղում եւ Հայաստանում համառորեն պտտվող լուրերը՝ գեներալի Ղարաբաղ վերադառնալու մասին: Հիշեցնենք, որ Զինեւիչը 1992-1997 թվերին գտնվում էր Ղարաբաղում: «Դա ձեր, լրագրողներիդ հնարածն է»,- պատասխանել էր փոխնախարարը «Առավոտ»-ին: Քաջատեղյակները, սակայն, հնարավոր են համարում ԼՂՀ բանակի նախկին շտաբի պետի վերադարձը

ԴԱՏԱՎՃՌԻՑ 5 ՊԱԿԱՍ

Նիկոլ Փաշինյանի դատաքննությունը երեկ լուսաբանելու էին եկել անգամ այնպիսի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք այս ընթացքում գրեթե չեն անդրադարձել տվյալ թեմային։ Բնական էր, դատաքննությունն ավարտվում է։ Անգամ երեկ էր սպասվում դատավճիռը, որ անհասկանալի պատճառներով հետաձգվեց հունվարի 27-ին։ Երեկ ճառով հանդես եկավ տուժող Անուշ Պլուզյանը՝ Արտաշես Գեղամյանի կինը։ Նա իր զարմանքը եւ տարակուսանքն արտահայտեց պետական մեղադրողի կողմից զրպարտության

ՑՈՒՐՏ ԴԱՏ

Դատական հերթական նիստը սկսվեց տուժող Մայիս Ռաֆայելյանի հայտարարությամբ, որով նա իր անհամաձայնությունը հայտնեց դատարանում իր տղային վերագրվող «հեքիաթների» դեմ, ինչպես նաեւ «Հայլուրի» նախորդ նիստի մեկնաբանությանը. «Նայում եմ լրաբերը եւ հանկարծ լսում, հատուկ շեշտադրությամբ. Կարեն Ռաֆայելյանը վաղուց գտնվում էր հետախուզման մեջ եւ չորս սպանությունների հեղինակ է։ Ի՞նչ է կատարվում։ Որտեղի՞ց այս լուրերը։ Ես արդեն չեմ կարող

ՔՈՒՆԸ ՉԷՐ ՏԱՆՈՒՄ

Խելոք մնաս, քեզ էլ կխաղացնենք Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը անհամբեր սպասում էր, թե ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երբ է վերջապես վերադառնալու Սուրբ վայրերից, որ բուռն ջերմությամբ եւ դիվանագիտական «լղոզվածությամբ» նամակ հղի առ նա ու հայտնի, որ իր քունն՝ աչքերից ու հանգիստը՝ սրտից թողել-փախել են ու միայն մեկ միջոց կա դրանք վերադարձնելու։ Ինքն առանձին-առանձին հանդիպել է

«ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ Է, ԱՆՁԵՐԻ ՉԷ»

Անցած շաբաթ ԱԺՄ վարչության նախագահ Վազգեն Մանուկյանը հրապարակ նետեց նախագահի հրաժարականի եւ արտահերթ նախագահական ընտրությունների անհրաժեշտության հարցը։ Անմիջապես հետո պրն Մանուկյանը շտապեց ասել, թե դա իր անձնական տեսակետն է եւ որ ինքը նույնիսկ ԱԺՄ վարչության հետ չի խորհրդակցել։ ԱԺՄ վարչությունն իր առաջնորդի նման պահվածքի վերաբերյալ ի՞նչ կարծիքի է։ Մեր զրուցակիցն է Շավարշ Քոչարյանը։ – Ձեր

ԼԱՎ ԼՈՒՐ

Երեկ Հարություն Սարգսյանը, որ մասնագիտությամբ ֆիզիկոս է, եւ նրա կինը՝ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արուսյակ Մկրտչյանը, դիմել են «Խոշոր շահում» վիճակախաղին՝ ստանալու իրենց շահումը։ Սա Հայաստանի պատմության մեջ վիճակախաղի ամենամեծ շահումն է՝ 35 մլն դրամ, «ջեք փոթը»։ Ընդ որում, իրազեկները պնդում են, թե շահող բազմանդամ ընտանիքը, որ կիսանկուղային հարկում է ապրում, որեւէ կապ չունի

Гюльчатай, открой личико

Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները ռուսաստանյան հասարակական հեռուստատեսության «Ինչպես է դա եղել» ծրագրում ներկայացնելու նպատակով Մոսկվայում էր նաեւ ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը։ Այժմ նա Ստրասբուրգում է։ Պրն Հովհաննիսյանը շուտով կվերադառնա հայրենիք եւ, համոզված ենք, արժանի հակահարված կտա իր կեղծանունները բացահայտող Իգոր Մուրադյանին՝ «հայ ընթերցասեր հասարակայնության» համար բացահայտելով արդեն պրն Մուրադյանի կեղծանունները։ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԼՈՒԺԿՈՎԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ Օրերս Մոսկվայում

ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը, որի եւ Նաիրի Հունանյանի Եվպատորիայում ունեցած հանդիպումների մասին հարցազրույցներում վկայություններ է տվել Նաիրի Հունանյանի մայրը՝ Նաթելա Գալստյանը։ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼՈՒ Շուրջ մեկ շաբաթ է, ինչ անընդհատ լուրեր են տարածվում, թե նախագահի աշխատակազմի ղեկավար եւ անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանին մոտ օրերս ձերբակալելու են կամ նրա

Մոսկաների գործոնը

Հայաստանում արտահերթ նախագահական ընտրությունների անհրաժեշտությունը համարյա բոլոր ոչ լուսանցքային կուսակցություններն անհրաժեշտ են համարում։ Հեռուստատեսությամբ եւ մեծ լսարանների առջեւ անկեղծության պակասը, սակայն, իրեն զգացնել է տալիս։ Բարձրացնել նման ցանկություն, այն էլ անորոշ ձեւակերպումներով, դա առայժմ արել է միայն ԱԺՄ-ն։ Ոչ խորհրդարանական կուսակցությունները, որոնք ԱԺ-ում չհաջողեցրին զբաղեցնել իրենց «ուրույն» տեղը եւ իշխանության օրենսդիր թեւի նկատմամբ ոչ բարեհաճ

«ՍԱ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԵՂԵԼՈՒ ՓՈՐՁ Է»

Ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանն իր դատաքննական ցուցմունքներում ՀՀՇ-ի յոթնյակի հայտարարության մասին ասաց, թե «այն ղեկավար անձինք, ովքեր պահանջում էին Վանո Սիրադեղյանի հրաժարականը, մասնակից էին նաեւ նախկինում կատարված, մասնավորապես՝ Սուքիասյանի ու Ղանդիլյանի սպանությունների որոշումների կայացմանը»։ Հրաշալի յոթնյակը խլել էր ընդդիմության հացը Նախ, հիշեցնենք, թե ՀՀՇ վարչության ո՛ր անդամներն էին 1994-ի մայիսի 31-ին ստորագրել այդ

Վազգեն Մանուկյանը

Ճիշտ ժամանակին թռչելով այն գնացքից, որն իր իսկ նախորդ հայտարարությունների համաձայն, տանում էր դեպի կայունություն /Ռոբերտ Քոչարյանի՝ իր պաշտոնին մնալով/, ԱԺՄ նախագահը նստեց տրամագծորեն հակառակ ուղղությամբ ընթացող գնացքը, որն, ըստ իր վերջին հայտարարությունների, տանում է դեպի ճգնաժամի հանգուցալուծում /Ռոբերտ Քոչարյանի հրաժարականով/: Այդ հարցի քննարկման վերսկսումը, ինչ խոսք, չի ուժեղացնի մեր պատվիրակության դիրքերը հաջորդ շաբաթ սկսվող

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՃԵԼԻ ՀՈՒՇԵՐ

Ղարաբաղի ներքաղաքական վիճակը՝ երկու թեւի բաժանված «Երկրապահի» անդամներին, ոչ ցանկալի հիշողությունների մեջ գցեց։ Մասնավորապես, Ղարաբաղյան պատերազմի վետերանների «Երկրապահ» հանրապետական միության մամուլի քարտուղարությունը մյուս «մրցակից» կողմի՝ Արցախյան պատերազմի վետերանների միության նորանշանակ նախագահ, Շուշիի գնդի նախկին հրամանատար Վաչագան Իշխանյանի 92-93 թվականների կենսագրությունը մտաբերեց։ Այսպես՝ պրն Իշխանյանն այդ թվականներին Շուշիում ապստամբել է բանակի կենտրոնական հրամանատարության դեմ։ Երկարատեւ բանակցությունների

ԱՆՆՈՒՇԿԱՆ ՁԵԹՆ ԱՐԴԵՆ ԹԱՓԵԼ Է

Ղարաբաղյան պատերազմի վետերանների «Երկրապահ» հանրապետական միության երկրորդ համագումարի՝ մամուլում տեղ չգտած որոշ մանրամասներ ճշտելու նպատակով «Առավոտը» դիմեց միության նորընտիր խորհրդի մամուլի քարտուղարություն։ Մասնավորապես, մեզ հետաքրքրում էր նախկին ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի ելույթը, որն, ըստ լուրերի, բավական սուր եւ այդքանով էլ հետաքրքիր էր։ Դրան զուգահեռ՝ ճշտեցինք եւս մի քանի լուրեր, որոնք կներկայացնենք ստորեւ։ Նախ՝ Բաբայանի ելույթից

ԼԱՎ ԼՈՒՐ

Երեկ «Առավոտի» «Կրակոցներ, որ ներիշխանական լարվածության պարպման առիթ դարձան» հրապարակման մեջ մեջբերել էինք Արծրուն Մարգարյանի՝ իրավապահ համակարգին իրազեկ մերձավորների գնահատականը, որոնք խիստ վերապահումով էին ընդունել այն հնարավորությունը, թե փորձաքննությունը թքի բաղադրությունից կարող էր Հրանտ Պապիկյանի արյան խումբը որոշել։ Դատախազական համակարգի երկարամյա մի աշխատակից իր հերթին վիճարկեց այդ պնդումն անողների իրազեկությունը։ Այլապես տեղյակ կլինեին, որ նման

«ԽՈՒՆՏԱՅԻ» ԿՈՐԻԶԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ Է

Այս օրերին Ռուսաստանի մայրաքաղաքում են գտնվում Վահան Շիրխանյանը, Սմբատ Այվազյանը։ Երեկ Մոսկվա մեկնեց ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, այսօր նույն ուղղությամբ կհեռանա նաեւ տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ Տիգրան Հակոբյանը։ Վերջին երկուսը մասնակցելու են OPT-ի «Ինչպես է դա եղել» ծրագրին, որի այս թողարկումը նվիրված է հոկտեմբերի 27-ին Հայաստանի ԱԺ-ում կազմակերպված արյունալի ոճրին։ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՀԱՅ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930