Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Բիզնես չեմ ունենալու, ատկատ չեմ անելու, գծի տեր չեմ լինելու, Վոլոչկովա չեմ բերելու»

Մայիս 01,2013 16:26

«Բարեւ Երեւան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը այսօր Ազատության հապարակում վստահեցրեց, որ որքան էլ կարեւոր է քաղաքապետը, շատ կարեւոր է, թե ովքեր են ավագանիում. «Երեւանի քաղաքապետը իր 4 տարիների կառավարման ընթացքում չի ունենալու որեւէ բիզնես, իր որեւէ հարազատ չի ունենալու որեւէ բիզնես, «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ չի ունենալու բիզնես: Իրենք որեւէ ձեւով չեն սպասարկելու որեւէ բիզնես հետաքրքրություն: Ինչպես այս տարիներին «Ժառանգության» պատգամավորներն են սպասարկել, «Ժողովրդավարական հայրենիքի», «Շրջադարձի», մյուսների գործիչներն են սպասարկել, սպասարկելու են Երեւանի քաղաքացուն:

Նա մի շարք խոստումներ տվեց, որ Երեւանի ռեսուրսները ատկատի աղբյուր չեն հանդիսանալու, որ մի փոքր նրբանցքը, դալանը 3000 դոլարով չեն նկարելու, երբ Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները մեծ սիրով դա անվճար կանեն. «Որեւէ մեկը գումար չի ծախսելու, որ Վոլոչկովա բերի, որովհետեւ մենք ունենք Աթուր Իսպիրյանի նման իրական արվեստագետներ: Մենք մերը պետք է ներկայացնենք, մեր իրական արժեքները պետք է Երեւանում տարածենք, ոչ երբեք բերովի, կեղծ արժեքներ:

Նա վստահեցրեց, որ իրենք առաջին հերթին Երեւան քաղաքում մետրոյի նոր կայան են կառուցելու, ճանապարհների վիճակը արմատապես բարեկարգելու են: Շինարարական կազմակերպություններին առանց ատկատի գումար են տալու, բայց պահանջելու են որակ: Տրանսպորտի խնդիրը միանշանակ լուծվելու է, որովհետեւ Երեւան քաղաքի քաղաքապետը տրանսպորտային երթուղու տեր չի լինելու, որ անձնական  շահ ունենա»:

Նա նշեց, որ հնարավոր է նույնիսկ բակերում տեղական հանրաքվեներ կազմակերպեն, որպեսզի լուծեն տեղական տարաբնույթ խնդիրներ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Ի միջի այլոց՝ Ռուսաստանում էդ Վոլոչկովա կոչվածը շատ վատ համբավ ունի մասսաների մոտ…Նրա մականունն է ,,Շալավկովա,,…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031