Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում էին՝ դու Զեւսն ես, դու Յուպիտերն ես, պարո՛ն վարչապետ, ես գինովցա, ասի՝ կարելի՞ ա մի բան ասեմ». Շարմազանովը՝ Ա. Մարգարյանի մասին

Մարտ 25,2016 22:25

Այսօր նախկին վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է: Մենք խնդրեցինք վարչապետի օգնական աշխատած ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին մի հետաքրքիր դրվագ պատմել Անդրանիկ Մարգարյանի հետ կապված:

Նա պատմեց իրենց ծանոթությունը. «Ես 90-ականներին ընդդիմադիր էի: Ես գտնում եմ, որ եթե երիտասարդը չի բողոքում, ամեն ինչ իրեն ձեռք է տալիս էս կյանքում, ուրեմն էդ մարդը լճացած է: Ես 40 տարեկան ԱԺ փոխխոսնակ եմ, ինձ ձեռք չի տալիս լիքը բաներ, երիտասարդ մարդը, որը հանրակացարանում է ապրում, ո՞նց կարող է չընդդիմանալ: Դա նորմալ բան է, ուղղակի չափի մեջ է պետք: Ինձ մոտ ծայրահեղական սխալ գնահատական էր ձեւավորվել, որ Հայաստանում ոչ մի պաշտոնյա նորմալ մարդ չի, բոլորը կաշառակեր են, բոլորը թալանչի են, բոլորն ապազգային են»:

Մեր արձագանքին՝ ոնց որ հիմա են այս իշխանության մասին խոսում՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Հա, երբ ժողովուրդը ասում է, ես ասում եմ՝ իրենք մեղավոր չեն, ես էլ եմ տենց մտածել»:

Իսկ Անդրանիկ Մարգարյանի հետ Էդուարդ Շարմազանովի ծանոթությունը եղել է 2001-ին. «Լեռնահայաստանի օրն էր, երբ Գարեգին Նժդեհը Լեռնահայաստանը հռչակեց անկախ: Գնացինք Տաթեւի վանք, պատահաբար իրեն հանդիպեցի միջոցառմանը, ինքն էլ բոլոր հավաքվածներին հրավիրեց հացի: Տղերքն ասեցին՝ գնանք, ասի՝ լավ է, էս չինովնիկների հետ գնանք ի՞նչ անենք: Ասեցին՝ հրավիրում է, գնանք, սիրուն չի: Գնացինք: Իշխանավորների մեջ գիտեք չէ՞, այսպիսի բան կա՝ կենացները գնացին, թե դու Զեւսն ես, դու Յուպիտերն ես, պարո՛ն վարչապետ ու սենց գովասանք է գնում: Ես էլ 1-2 բաժակ խմեցի, գինովցա, ասի՝ կարելի՞ ա ես էլ մի բան ասեմ: Ասեց՝ ասա՛ տղա ջան: Վեր կացա, Նժդեհը առաջնորդապաշտության մասին գրել է, թե ոնց է լինում իսկական առաջնորդը, ըստ իս, երբ իրար կողքի դնում էի վարչապետին ու Նժդեհի առաջնորդին, հեչ իրար չէին բռնում: Ասեցի՝ Նժդեհի անունն եք տալիս, բայց Նժդեհը էս ա ասել, ձեր գործունեությունը որ նայում եմ՝ ընկել եք ժողովրդի հետեւից, սենց ո՞նց կլինի: Քեֆս լավ էր, մի քիչ էլ շատ քննադատեցի, ոնց որ մի քյառթու ընդդիմադիր ընկնի մեր սեղանին, մեզ ի՞նչ օրը կգցի, ա՛յ էդ վիճակն էր: Ասեց՝ այ տղա, անունդ ի՞նչ ա, արի մոտս, ասի՝ Էդո ու հիշում եմ՝ էդ պահին մինչեւ մոտեցա, ես լրիվ լրջացա, ասի՝ ա՛յ տղա, քո ինչի՞ն էր պետք, հիմա ինձ վիրավորի, չխոսամ՝ չի լինի, խոսամ՝ չի լինի: Մոտեցա, քրտնած էի, ձեռքը գցեց վրես, մազերս վերեւ տարավ, ճակատս համբուրեց, ասեց՝ դու լավ տղա ես երեւում, ուզո՞ւմ ես երկիրը դզենք, քո փայ պատասխանատվությունը կվերցնե՞ս: Ասի՝ հա: Ասեց՝ դե վաղը կգաս մոտս, քո փայ պատասխանատվությունը կտամ, խոսալու փոխարեն գնա գործիր: Ինձ  նշանակեց ռեկտորի օգնական Մանկավարժական համալսարանում եւ ռազմահայրենասիրական դաստիարակությունը դրեցին ինձ վրա: Ես այդտեղից հասկացա, որ 100 հատ մոմ վառելու փոխարեն երբեմն ավելի ճիշտ է մի հատ զանգ կախել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. ուրիշ Էդո says:

    Ինձ էլ քեզ օգնական նշանակի, ես էլ եմ ուզում քո նման աշխատեմ…

  2. Տիգրան says:

    Շարմազանով, ի՞նչ ազգ ես դու: Եթե հայ ես, ազգանունդ հայի չի, եթե հույն ես (ասում են, թե հույն ես), էլի ազգանունդ հույնի չի: Ինչո՞ւ չես ազգանունդ հայկական կամ հունական սարքում, դրա հնարավորությունը ուրիշներից հո շատ ունես: Էս հասարակ հարցով պարզ երեւում է քո իրական վերաբերմունքը թե՛ հայ, թե՛ հույն ազգի նկատմամբ: Մնացած խոսելդ էլ արժեք չունի: Ի դեպ, ես հայ չինովնիկներին մասին մտածում եմ ավելի վատը, քան դու էիր մտածում ու դու ոչինչ էլ չես անում այդ կարծիքս փոխելու համար:

  3. Տիգրան says:

    Նմանատիպ մի հարց էլ էի տվել Շարմազանովին: Էն ժամանակ տպեցիք, վիրավորական ոչինչ չտեսաք: Էս անգամ ինչ եղավ, չեք տպում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031