Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հարգանքի տուրք` Առնո Բաբաջանյանի հիշատակին

Նոյեմբեր 11,2016 18:19

2016 թվականին լրանում է անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահվան 33-րդ տարելիցը: Այս կապակցությամբ, մահվան օրը` նոյեմբերի 11-ին, Առնո Բաբաջանյանի արձանի մոտ հարգանքի տուրք մատուցվեց մեծ կոմպոզիտորի հիշատակին և տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն: Անվանի կոմպոզիտորի արձանի մոտ ծաղիկներ խոնարհեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը. «Առնո Բաբաջանյանը մեր արյան, մեր գեների մեջ է»,- իր խոսքում նշեց նախարարը:

Միջոցառմանը մասնակցեցին «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի նախագահ Գագիկ Մանասյանը, Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի սաները, անվանի արվեստագետներ, մտավորականներ, պետական ու հասարակական գործիչներ, կոմպոզիտորի արվեստի երկրպագուներ: Այնուհետև, Երևանի քաղաքային պանթեոնում, սիրված կոմպոզիտորի շիրիմին ծաղիկներ դրեցին Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Ա. Սաթյանը, երգչուհի Ռ. Մկրտչյանը, կոմպոզիտորի անունը կրող քոլեջի սաները, արվեստագետներ: Ա. Բաբաջանյանի շիրիմին Տեր Շահե քահանա Հայրապետյանի օրհնությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Նշենք նաև, որ նոյեմբերի 11-ին՝ ողջ օրվա ընթացքում Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահի մուտքի և Առնո Բաբաջանյանի արձանի մոտ կհնչեն կոմպոզիտորի ստեղծագործությունները:

 

 ՀՀ մշակույթի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930