Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Անձամբ ինձ չեն գոհացնում տեմպերը . Միքայել Մելքումյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 16,2017 11:56

Ներկայացնում ենք մի հատված «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ փոխնագահ Միքայել Մելքումյանի հետ հարցազրույցից:

– Պարոն Մելքումյան, ի՞նչն է խանգարում ձեզ՝ լիարժեք ընդդիմանալու իշխանությանը, լիարժեք ընդդիմություն դրսեւորվելու։

– Որեւէ խնդիր չկա։ Մենք հենց լիարժեք էլ ընդդիմություն ենք։ Էդ հարցը քանի տարի է՝ արծարծում ենք։ Կարեւոր հարց եք բարձրացնում․ ընդդիմություն ասել՝ չի նշանակում, որ գնաս հրապարակներում կանգնես, ասես՝ ռեժիմ, հեռացիր եւ այլն։ Մենք տեսանք, չէ՞, էդ տիպի բաներն ինչի հանգեցրին։ Ես կարծում եմ, որ կարեւորագույն գործերից մեկն այն է, որ դու մատնանշես կառավարության բացթողումները, թերացումները ոչ միայն տվյալ պահին, այլեւ ժամանակային։ Ես էն օրը ելույթ ունեցա, ասացի, որ ասում են, թե դեռ շուտ է, մի տարի է անցել․ ո՞նց է շուտ։ Բայց քաղաքական մեծամասնությունը նույնն է, էդպես լինի, կարող է տարին մեկ կառավարություն փոխի, ասի՝ դեռ շուտ է։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության անելիքներին, նախ դու պիտի հասկանաս՝ ճի՞շտ ուղղությամբ է գնում նավը։

– Երեկ վարչապետը եկել էր, ինչո՞ւ սուր հարցադրումներ չհնչեցին, չասացիք՝ ո՞ւր են տեսանելի տեղաշարժերը։

– Ո՞վ է ասում, բազմաթիվ պատգամավորներ հարցեր տվեցին։

– Շատ թույլ էին այդ հարցերը, ընդդիմության դրայվը պակասել էր։ Դուք Տիգրան Սարգսյանին, օրինակ, էն օրն էիք գցում, որ չէիր նախանձի հաստատ նրան, իսկ այս վարչապետի եւ Հովիկ Աբրահամյանի հանդեպ շատ ավելի մեղմ է վերաբերմունքը։

– Ես Հովիկ Աբրահամյանի հանդեպ մե՞ղմ եմ եղել։ Անձամբ ես։ Դուք հիշո՞ւմ եք իմ ելույթները, մե՞ղմ են եղել։ Իսկ նոր կառավարության մասով անձամբ ինձ չեն գոհացնում տեմպերը, բայց մենք մեր գնահատականը կտանք քննարկումից հետո։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930