Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայաստանում 2003-ից կոռուպցիայի ընկալման ցուցանիշը չի փոխվել, լճացման իրավիճակ է. Վարուժան Հոկտանյան

Դեկտեմբեր 08,2017 12:05

Վաղը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է եւ այսօր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը կազմակերպել էր «Կոռուպցիան եւ անվտանգության մարտահրավերները» խորագրով քննարկում:

Թրանսփարենսի ինթերնեշնլի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, անդրադառնալով կոռուպցիոն ցուցանիշներին, ասաց, որ կոռուպցիայի ընկալման համաթվերով ցուցանիշները բավականին ոչ հուսադրող են. «Կոռուպցիայի ընկալման համաթվով 2003-ից, հաշվի առնելով նվազագույնը երեք միջազգային հետազոտությունները, որեւէ լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել, կարելի է ասել՝ լճացման իրավիճակ է: 2008-2011-ին որոշ փոփոխություն եղավ, նվազման առումով եւ որոշ լավացում եղավ մինչեւ 2013-ը, 2014-ից սկսել է նորից նույն տխուր իրավիճակը»:

Նա նշեց, որ կոռուպցիայի ցուցանիշը ՀՀ-ում ամենավատերից չի՝ նախկին խորհրդային հանրապետությունների համեմատ, բայց զբաղեցրած տեղով ավելի ներքեւի հորիզոնականներ է իջնում. «Այլ երկրներում նոր քայլեր են ձեռնարկում, ընկալման ցուցանիշը բարելավվում է, ՀՀ-ում այդ բարելավումը չկա»:

Նա ասաց, որ «Ֆրիդմ Հաուսի» ցուցանիշը չի փոխվում: 70 տոկոս երկրներում ավելի լավ է իրավիճակը, քան ՀՀ-ում: Այս ցուցանիշի պատճառով նոյեմբերի 20-ին հրապարակվեց հազարամյակի մարտահրավերների գնահատման երկրների ցանկը եւ միայն կոռուպցիայի պատճառով Հայաստանը դուրս մնաց Հազարամյակի մարտահրավերների կողմից ֆինանսավորվող երկրների ցանկից:

Հայաստանը հայտնվել է ԵՄ ֆինանսների նախարարի խորհրդի մոխրագույն ցուցակում: Սա ցույց է տալիս, թե որքանով է հարկային օրենսդրությունը թափանցիկ: Կա 17 երկրների սեւ ցուցակը եւ կա 47 երկրների մոխրագույն ցուցակ, որի մեջ է նաեւ Հայաստանը: Պարոն Հոկտանյանի խոսքով՝ «Դեռ մոխրագույն ցուցակ են գցել, ոչ թե սեւ ցուցակ, որովհետեւ Ֆիննախի կողմից կարծիք է եղել, որ կուղղվեն: Հուսանք, ապագայում սեւ ցուցակում չի հայտնվի Հայաստանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031