Լրահոս
Օրվա լրահոսը

«Հորը տվի հողին, մորը տվեց զոնին, ինքն էլ Ալիսիկի հետ կայֆերի մեջ է». Արամ Սիմոնյան

Հունվար 22,2018 18:30

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով դատական առաջին նիստը վաղն է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Մանուկ Սիմոնյանի որդին՝ Նորիկ Սիմոնյանը, որն այս գործով վկա է, Aravot.am-ին տեղեկացրեց, որ վաղը նշանակված նիստի մասին իրեն չեն ծանուցել, ըստ նրա՝ նիստի մասին տեղյակ չէ նաեւ իր մայրը: Նշենք, որ դատարանը պետք է համապատասխան գրություն ուղարկեր ՔԿՀ Ռուզաննա Մկրտչյանի մասնակցություն դատարան տանելու համար:

Դատական նիստի մասին տեղեկություն չուներ նաեւ Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը, որը շարունակում է պնդել իր բացահայտումների մասին: Նա պատրաստվում է անձամբ մասնակցել նիստերին ու ներկայացնել կարեւոր ապացույցներ: Ապացույցները պարոն Սիմոնյանը դեռ չի շտապում գաղտնազերծել, միայն ասաց, որ ըստ իր ունեցած ապացույցների՝ եղբորը սպանել է եղբորորդին՝ Նորիկ Սիմոնյանը, իսկ այդ գործում նրան աջակցել են մայրն ու ընկերը, ում անունը պարոն Սիմոնյանը չցանկացավ հայտնել. «Նորիկի բարի դեմքի տակ շատ բաներ կան թաքնված, իզուր եղբայրս նրան ազատեց բանակից, եթե ազատած չլիներ, այսօր էս խնդիրն իր գլխին չէր գնա… Հորը տվի հողին, մորը տվեց զոնին, ինքն էլ Ալիսիկի հետ կայֆերի մեջ է: Եղբորս մահը նրանց հիմա էր պետք, Մանուկն իրենց խանգարում էր, նրա ամբողջ ունեցվածքը գրանցված է Ռուզաննայի ու Նորիկի անունով, էդ հեռախոսն էր իրենը, որ գտել են»:

Հիշեցնենք, որ Մանուկ Սիմոնյանի կինը` Ռուզաննա Մկրտչյանը մեղադրվում է ամուսնուն սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031