Լրահոս
Օրվա լրահոսը

Չունենալով աշխատանքային որեւէ կենսագրություն իրենց այսօրվա պաշտոնների համար պարտական են բացառապես իշխանափոխությանը. «Ժողովուրդ»

Ապրիլ 26,2024 11:51

Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի ՔՊ պաշտոնյաների գերակշիռ մասի կենսագրություններում (տե՛ս լուսանկարը), կստացվի, որ անձինք, չունենալով աշխատանքային որեւէ կենսագրություն, անցյալ, ստեղծած արժեքներ, իրենց այսօրվա բարեկեցության եւ զբաղեցրած պաշտոնների համար պարտական են բացառապես Նիկոլ Փաշինյանի իրականացրած իշխանափոխությանը։ Օրինակներից մեկը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի նորանշանակ տեղակալն է, որը մինչեւ «բաղձալի հեղափոխությունը» ոչ մի րոպե չի աշխատել որեւէ վայրում, թեեւ ավարտել է դպրոց եւ 8 տարի ուսանել է Գավառի պետական համալսարանում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930