Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկաբնակ երգչի տարեդարձին ներկա են եղել շոու-բիզնեսի աստղեր

Մարտ 30,2018 15:45

Օրերս Լոս Անջելեսի հայ համայնքում տեղի է ունեցել հերթական աստղային երեկույթը: Ամերիկայում բնակություն հաստատած շոուբիզնեսի հայտնի դեմքերին այս անգամ համախմբել է երգիչ Գագիկ Բադալյանը: Նա մարտի 26-ին տոնել է իր ծննդյան տարեդարձը, միաժամանակ նաև՝ բեմում 25 տարվա գործունեությունը:

Երգիչը եղել է հայտնի Հովհաննես Բադալյանի սանը, և նրա օրինակով ինքն էլ իր գործունեության 25 տարիների ընթացքում պատվով ներկայացրել է հայկական երգն ու երաժշտությունը։ Ի դեպ, Գագիկ Բադալյանը վերջերս է իր հանդիսատեսին ներկայացրել իր նոր «Հայաստան» տեսահոլովակը:

Վերադառնալով միջոցառմանը, նկատենք, որ երեկույթն իսկապես շլացրել է հայտնիներին, ովքեր մի քանի օր շարունակ սոցցանցերի իրենց էջերը ողողում են երեկույթի լուսանկարներով ու տպավորություններով: Ժողովրդական երգի ճիշտ մատուցումը կարևորելով՝ երեկույթն իր ներկայությամբ պատվել է նաև բարձրաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, որն էլ մեկնարկել է երեկույթի սկիզբն իր աղոթքով:

Դրան հաջորդել է Կոմիտասի «Կռունկը»՝ ֆլեյտահար Գուրգեն Գալստյանի մատուցմամբ: Կատարումներով հանդես են եկել նաև՝ Արմեն Ալոյանը, Ռազմիկ Մանսուրյանը, Շպռոտը, Հովհաննես Շահբազյանը, Հարութ Հակոբյանը, Սուրեն Ալոյանը, Գևորգ Չաքմանյանը և այլ հայտնիներ: Երեկույթը վարել են Գևորգ Եղիազարյանը, Արտավազդ Ամիրյանը և Լիլի Ավագյանը: Հյուրերի շարքում են եղել՝ Աիդա Սարգսյանը, Արամ Ավագյանը, Նորոն, Անժելա Սարգսյանը, Mister X-ը, Մարատ Հայրապետյանը, Ազատ Հակոբյան, Լիա Բոմբա, Սալբի Մաիլյանը, Ռուբեն Թելունցը, Անահիտ Մարտիրոսյանը, Սուրոն և այլք:

Նշենք, որ երեկույթն աչք է ընկել ոչ միայն շոու-բիզնեսի դեմքերի ներկայությամբ, այլև կազմակերպման շքեղությամբ ու որակով: Երեկույթի ընթացքում կազմակերպիչներին հաջողվել է համատեղել ժողովրդական երգն ու երաժշտությունը, միաժամանակ ստեղծելով մթնոլորտ դինամիկ ու աշխույժ ժամանց անցկացնելու: Նույն տարածքում եղել են 2 բեմեր՝ մեկում կենդանի նվագախումբ, մյուսում եղել է Party DJ Կարենը:

Անուշ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031