Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես յութուբում գերազանցել սեփական ռեկորդը. Էռնեստ Օգաննեսյանի երգերը կարճ ժամանակահատվածում մեծ դիտումներ են գրանցում

Մայիս 05,2024 14:51 Share

Այսօր ավելի քան երբևէ սոցիալական ցանցերի ակտիվությունն օգնում է շոու բիզնեսի ներկայացուցիչներին դառնալ էլ ավելի հանրաճանաչ։ Յութուբյան հաշիվների ցուցանիշներն ու վարկանիշները կանխորոշում են, թե ինչքան վառ կփայլի հայտնիների աստղը։  Հայկական շոու բիզնեսի նորաբնակներից Էռնեստ Օգաննեսյանը չէր էլ կարող պատկերացնել, որ այսչափ բուռն արձագանք կստանա հետևորդներից։ Ընդամենը 5 տարվա վաղեմություն ունեցող նրա յութուբյան օգտահաշիվը գրանցել է նոր ռեկորդ՝ 278.000.000 դիտում։

Երգչին պարբերաբար հաջողվել է գերազանցել իր ամեն նախորդ ցուցանիշը։ Այսպես՝ նրա 30. 000.000 դիտում գրանցած «Գնալով գնալով» կատարումը նոր հորիզոններ բացեց արտիստի առաջ. թվում էր թե այլեւս մարտահրավեր է այսչափ տարածում գտած եւ բուռն արձագանքների ակնկալիք ունեցող արժանի նոր գործ ներկայացնելը։ Սակայն Դիանա Հարությունյանի հետ համագործակցության արդյունքում  ծնված «Սիրտս լի է» ստեղծագործությունը նոր ալիք բարձրացրեց յութուբում՝ գրանցելով ավելի քան 35.000.000 դիտում։

Էռնեստ Օգաննեսյանի ակտիվությունը սոցցանցերում բնավ չի սահմանափակվում յութուբով։ Բավականին ակտիվ է  նրա ինստագրամյան օգտահաշիվը, որն ունի 132.000  հետևորդ։ Մեծ հաճախականությամբ էջում տեղադրվող ռիլլերը ունենում են միջինում կես միլիոնից ավելի դիտումներ, ինչն անհերքելի ապացույց է հանդիսատեսի կողմից սիրված ու ընկալված լինելու։

Հետևորդների քանակի աճը տեսանելի է ամենօրյա ռեժիմով: Թերեւս, այս ցուցանիշների կայուն աճը շուտով երգչին կբերի իր ուրույն տեղը հայկական երգարվեստի հայտնիների  թոփ տասնյակում։

Անի ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031