Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր երգեր, չդադարող ծափահարություններ․ Աշտարակի դրամատիկական թատրոնում Նարեկ Կոսմոսի համերգ-շնորհանդեսն էր

Ապրիլ 14,2024 11:44

Նարեկ Կոսմոսին շատերն են ճանաչում՝ որպես բանաստեղծ, երգահան, հեղինակ-կատարող, իսկ նա շատերին է ճանաչում պոեզիայի ու մեղեդու միջոցով։ Երկու տարի համերգային դադարից հետո կրկին բեմում է, այս անգամ՝ Աշտարակի դրամատիկական թատրոնի, որին գեղարվեստական շունչ հաղորդողներից է։ Նոր երգեր, գեղարվեստականության բարձր մակարդակ, մանրակրկիտ ստեղծագործական աշխատանք․ Նարեկը կրկին ապացուցեց, որ արվեստում ամեն ինչ հնարավոր է աշխատասիրության ու տաղանդի շնորհիվ։

Նույն տեղում շնորհանդես և համերգ․ պատահական ոչինչ չկա, Նարեկ Կոսմոսի մեղեդին բանաստեղծությունից սնվող է։ Նարեկ Կոսմոսի հեղինակային «Անց 48» գրքում յուրաքանչյուր ստեղծագործություն մարդկային էությունն «ընթերցելու» քայլ է: Իսկ հեղինակի պոեզիան մատուցեցին սիրված դերասանները։

Գրքի խմբագիր, գրականագետ Հայկ Համբարձումյանն անկեղծանում է՝ Նարեկի երգերի մեջ է տեսել պոեզիան։ «Նա թարգմանել է աշխարհն իր տեսքով, իր ընկալումներով ու պատկերացումներով»,-ասում է գրքի խմբագիրը։

Նարեկը մենակ չէր բեմում։ Նրա հետ նաև երիտասարդ ու շնորհալի երաժիշտներն էին․ վոկալ, ֆլեյտա, ստեղնաշար՝ Քրիստինա Սիմոնյան, վոկալ, ջութակ, ստեղնաշար՝ Մարալ Գասպարյան, բաս կիթառ՝ Րաֆֆի Հակոբյան, հարվածային գործիքներ՝ Կարեն Գրիգորյան։

Նարեկ Կոսմոսի բանաստեղծություններն ու երգերը խորանում են գոյության բարդությունների մեջ՝ ունկնդիրներին հրավիրելով ինքնաբացահայտման և մտորումների ճանապարհորդության:
Նարեկի երաժշտական ու պոետիկ երեկոն արվեստի ուժի լավագույն ապացույցն է։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930