Post Tagged with: "ԱԺ"

  • ԿԸՀ-ն ԱԺ պատգամավոր ընտրված ՀԱԿ անդամներից պահանջում է ինքնաբացարկ հայտարարել՝ Երեւանի ավագանիիում

    ԿԸՀ-ն ԱԺ պատգամավոր ընտրված ՀԱԿ անդամներից պահանջում է ինքնաբացարկ հայտարարել՝ Երեւանի ավագանիիում

    ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի անցողիկ այն թեկնածուներից, որոնք ընդգրկված են նաեւ Երեւանի ավագանու անցողիկ տեղերում, պահանջել է ավագանու մանդատից հրաժարվելու դիմումներ ներկայացնել։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման պահանջ ներկայացվել է։ Ըստ Սմբատյանի, իրենց պահանջը հիմնավորված է ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածով, [...]

     
  • Լարիսա Ալավերդյան. ԱԺ ընտրություններում նաեւ ՀԱԿ-ը ինքնաբացահայտվեց (Տեսանյութ)

    Լարիսա Ալավերդյան. ԱԺ ընտրություններում նաեւ ՀԱԿ-ը ինքնաբացահայտվեց (Տեսանյութ)

    «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի համար ԱԺ ընտրությունները ընդդիմության ինքնաբացահայտման առիթ էին: «90 թվականից սկսած` ովքեր ընդդիմադիր ուժ են հանդես եկել, ինքնաբացահայտվեցին: 2004-ին հզոր ալիք բարձրացրած ուժերը տեսանք՝ որտեղ են հայտնվել: Չի կարելի մի քաղաքական դիրքորոշում ունենալով՝ գնալ այլ ճամբարում քո խնդիրները լուծել»,- այսօր ասուլիսում ասաց տիկին Ալավերդյանը՝ հրաժարվելով որոշակիացնել [...]

     
  • Լարիսա Ալավերդյանին պաշտոն են տվել

    Լարիսա Ալավերդյանին պաշտոն են տվել

    «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն առաջիկայում կպաշտոնավարի Սլավոնական համալսարանի՝ քաղաքականություն եւ իրավունք ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Այսօրվա ասուլիսում տիկին Ալավերդյանն ասաց, որ աշխատանքի այդ առաջարկությունը ստացել է Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանից:   Սլավոնական համալսարանն այժմ կառուցվածքային փոփոխության փուլում է: Ինչպես ասաց տիկին Ալավերդյանը` առաջիկայում բուհը գործելու է 5 ինստիտուտների համակարգով: [...]

     
  • Դեմիրճյանը կմնա ՀԱԿ-ում ու կգնա Ազգային ժողով

    Դեմիրճյանը կմնա ՀԱԿ-ում ու կգնա Ազգային ժողով

    Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած Հայաստանի ժողովրդական կուսակցությունը մնում է ՀԱԿ-ի կազմում եւ չի կիսում ՀԱԿ-ը լքած կուսակցությունների տեսակետը, թե մանդատներ վերցնելը սխալ էր: Հայտնի է, որ այսօր ՀԱԿ շարքերը լքելու մասին հայտարարեցին ՀԱԿ հիմնադիր անդամներ Հանրապետություն եւ Հայաստանի լիբերալ կուսակցությունը: Հարցին, թե ինչպես է գնահատում Հանրապետություն ու Հայաստանի Լիբերալ կուսակցությունների որոշումը` [...]

     
  • Ամալյանը ՀՀԿ-ի դեպքում օրինախախտում չի տեսնում

    Ամալյանը ՀՀԿ-ի դեպքում օրինախախտում չի տեսնում

    Ազգային ժողովի ընտրություններից 1 օր առաջ՝ լռության օրը, Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի ներկայացուցիչներին լուսաբանելը ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը որպես քարոզարշավ չի դիտարկում: Այսօր լրագրողների հետ զրույցում նա հետեւյալ բացատրությունը տվեց. «Կան պաշտոնատար անձինք, որոնք իրականացնում են իրենց գործունեությունը, օրենսդրությունը հաշվի է առել սա ու ամրագրել է, որ հասարակությունը պետք է [...]

     
  • Ըստ Կոմկուսի՝ քավոր-սանիկ, սանամեր, մտան խորհրդարան, մյուսներին էլ «քաշեցին-գցեցին խորհրդարան»

    Ըստ Կոմկուսի՝ քավոր-սանիկ, սանամեր, մտան խորհրդարան, մյուսներին էլ «քաշեցին-գցեցին խորհրդարան»

    «Քավոր-սանիկ, սանամեր, մտան խորհրդարան»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) նախագահ Ռուբեն Թովմասյանը: Նա նաև հայտարարեց. «Մենք ուզում ենք արձանագրել՝ չնայած նրան, որ այսօր Կոմկուսը չի անցել, քանի որ այնպես են արել, որ ՀԿԿ-ն չանցնի ԱԺ, բայց մենք հաստատ համոզված ենք, որ մեր կամքը կոտրել չի լինի, [...]

     
  • Դրական գնահատականներ` Ազգային ժողովի նախագահին կից մոնիթորինգային խմբի գործունեությանը

    Դրական գնահատականներ` Ազգային ժողովի նախագահին կից մոնիթորինգային խմբի գործունեությանը

    Մայիսի 11-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նախագահին կից մոնիթորինգային խմբի նիստ` քաղաքական ուժերի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նախ ներկայացրեց, թե ինչ քայլեր են կատարվել նախորդ նիստում բարձրացված հարցերին լուծում տալու ուղղությամբ: Մասնավորապես նշվեցին այն միջոցառումները, որոնք ձեռնարկվել են ընտրողների անձնագրերի վրա դրվող դրոշմակնիքների` [...]

     
  • Նոր խորհրդարանի առաջին նիստը՝ մայիսի 31-ին

    Նոր խորհրդարանի առաջին նիստը՝ մայիսի 31-ին

    Մայիսի 6-ին ընտրողը խորհրդարան բերեց քաղաքական դաշտի ամբողջ գունապատկերը: Սա Աժ նախագահ Սամվել Նիկոյանի կարծիքն է. «Արդեն էլ ոչ մեկը չի կարող ասել, որ այս քաղաքական ուժը մեծ ազդեցություն ունի հասարակության մեջ, իսկ խորհրդարանում չէ: Բոլորը ԱԺ-ում են: Այսինքն` կա հնավարություն ստեղծելու գաղափարական կոալիցիա ու հզոր ընդդիմություն»: ԱԺ նախագահ Սամվել [...]

     
  • Լարիսա Ալավերդյանը  «Ժառանգության» կեցվածքի մեջ տատանվողական դիրքորոշում է տեսնում

    Լարիսա Ալավերդյանը «Ժառանգության» կեցվածքի մեջ տատանվողական դիրքորոշում է տեսնում

    Լարիսա Ալավերդյանն այսօր հայտարարեց, որ ինքը դեռ շարունակում է մնալ պատգամավոր, մինչեւ հաջորդ գումարման ԱԺ-ն կսկսի իր գործունեությունը: Տիկին Ալավերդյանը լրագրողին ուղղեց նաեւ, որ ինքը ոչ թե Մարդու իրավունքների նախկին պաշտպան է, այլ առաջին պաշտպանը: Դառնալով մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին՝ տիկին Ալավերդյանը նշեց, որ ոչ մի նոր բան չի տեսել: [...]

     
  • Ընդդիմադիրները գնալու են ԱԺ՝ անկախ ընտրություններին տրված նրանց «սահմռկեցուցիչ» գնահատականներից

    Ընդդիմադիրները գնալու են ԱԺ՝ անկախ ընտրություններին տրված նրանց «սահմռկեցուցիչ» գնահատականներից

    Եվ այսպես, մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում ձայների նվազագույն շեմը հաղթահարած բոլոր ուժերը գնալու են խորհրդարան` անկախ ընտրություններին տրված նրանց «սահմռկեցուցիչ» գնահատականներից: Գնալու են, որ ԱԺ ամբիոնից «օր ու արեւ» չտան ընտրությունները կեղծած իշխանություններին: Եվ ՀԱԿ-ը, եւ ՀՅԴ-ն, եւ «Ժառանգությունը» տարբեր տոնայնությամբ, տարբեր ձեւակերպումներով, սակայն արձանագրել են, որ ընտրություններն անցել են [...]

     
  • ՀՅԴ-ն ՍԴ չի դիմելու

    ՀՅԴ-ն ՍԴ չի դիմելու

    Հայ հեղափոխական դաշնակցությունը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու նպատակով չի դիմելու Սահմանադրական դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: «Մեր խնդիրը մեր ժողովրդի հետ է, ում ստրուկ են դարձրել»,- նշեց նա: ՍԴ չդիմելու պատճառը, ՀՅԴ բյուրոյի անդամի մեկնաբանմամբ այն է, որ չեն վստահում [...]

     
  • ԱԺ ընտրությունները կեղծվա՞ծ

    ԱԺ ընտրությունները կեղծվա՞ծ

    ՀԱԿ-ը հեղափոխություն էր խոստանում, եթե ընտրությունների արդյունքում իր օգտին 50%-ից ավել ձայն չարձանագրվեր: «Ժառանգությունն» ի սկզբանե հայտարարում էր 25% ձայն ստանալու, իսկ քարոզարշավի վերջում 50%-ի հավակնության մասին: ՀՅԴ-ն` իր տեղերը կրկնապատկելու մասին:Նման նախընտրական հայտարարություններով հանդես եկող քաղաքական ուժերի օգտին ԿԸՀ-ի կողմից գրանցվեց ընդամենը 5-7 տոկոս ձայն և վերջ:Հետընտրական այս օրերին ընդդիմությունը շոկի մեջ է, հայտարարում է կեղծիքների մասին, իսկ որպես գործնական քայլ` հրամցված ԱԺ մանդատներն ընդունելու և ԱԺ մտնելու մասին:

     
  • «ՀՀԿ-ին պետք է ուժեղ ընդդիմություն»

    «ՀՀԿ-ին պետք է ուժեղ ընդդիմություն»

    «Այսօր մենք ունենք եզակի հնարավորություն ստեղծել հզոր գաղափարական կոալիցիա, որը կունենա հզոր ընդդիմություն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը։ Նա գտնում է, որ ցանկացած երկրի փոփոխությունների եւ առաջընթացի գրավականը ուժեղ ընդդիմությունն է։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կոալիցիաները ինքնանպատակ չի համարում, բայց իրենց որդեգրած քաղաքական սկզբունքը ընդունում է, [...]

     
  • Ով ում կմիանա

    Պարզ է, որ այսօրվանից քաղաքական ուժերը սկսել են նախապատրաստվել հաջորդ տարվա նախագահական ընտրություններին, եւ այն դասավորությունը, որը ստեղծվել է խորհրդարանում, պետք է դիտել հենց այդ տեսանկյունից: Նախ՝ հնարավոր կոալիցիաների մասին: Ամենավատ տարբերակը կլինի, եթե ԲՀԿ-ն միանա ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին: Դա վատ կլինի նրանով, որ խորհրդարանն այդ դեպքում կշարունակի խաղալ դակիչի դերը, եւ կառավարության բերած օրենքները ոչ մի «օրենսդրական փորձագիտություն» չեն անցնի: Ծայրահեղ լճացումը մեր երկրին օգուտ չի բերի: Վատ տարբերակ չէ, որ ԲՀԿ-ն միանա ՀԱԿ-ին եւ առաջիկա ընտրություններում պաշտպանի Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Բայց նման սցենարը քիչ հավանական է՝ ոչ այնքան այն պատճառով, որ գուցե Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ական մնացած գործարարների բիզնեսները կհայտնվեն հարվածի տակ: Պարզապես այդ դեպքում Կոնգրեսը պետք է պարտավորվի ոչ մի վատ բան չասել Ռոբերտ Քոչարյանի մասին, իսկ վերջինս էլ, այդ պայմանավորվածության շրջանակներում, չպիտի քննադատի առաջին նախագահին եւ նրա իշխանության տարիները: Դիրքորոշումների այդպիսի 180 տոկոսանոց շրջադարձ թեեւ հնարավոր է, բայց այս պահին՝ դժվար պատկերացնելի:

    Ամենաօպտիմալ տարբերակը հետեւյալն է. ԲՀԿ-ն ոչ մեկին չի միանում եւ հանդես է գալիս ինքնուրույն՝ կառուցողական ընդդիմության դիրքերից: Մյուս երեք ընդդիմադիր խմբակցությունների հետ, ըստ անհրաժեշտության, փորձում է շտկել, բարելավել, իսկ երբեմն նաեւ՝ տապալել կառավարության բերած օրենքները: Որքան դժվար լինի կառավարությանն աշխատել ԱԺ-ի հետ, այնքան բարձր կլինի օրենքների որակը: Իսկ մեկ տարվա ընթացքում «Բարգավաճը» կկողմնորոշվի՝ երեք նախագահներից որ մեկին պաշտպանել կամ գուցե առաջ քաշել պարոն Օսկանյանին:

     
  • Մուկուչյան. Անհասկանալի է, որտեղի՞ց էին սպրդել լուրերը, որ կնիքներն օքսիդանալու են (Տեսանյութ)

    Մուկուչյան. Անհասկանալի է, որտեղի՞ց էին սպրդել լուրերը, որ կնիքներն օքսիդանալու են (Տեսանյութ)

    Մայիսի 6-ին Ազգային ժողովի ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան: Այսօր ԱՊՀ դիտորդների այս հայտարարությունը կրկնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Aravot.am-ի  հարցին, թե ինչու է մերժել ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի ՝ կնիքները ընտրություններից առաջ փորձաքննության ենթարկելու առաջարկությունը, որը վկայակոչել էր լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե կնիքներն օքսիդանալու են 3-4 ժամում, պարոն Մուկուչյանը [...]

     
  • Ովքե՞ր են հայտնվելու ԱԺ-ում՝ ըստ համամասնական ցուցակների

    Ովքե՞ր են հայտնվելու ԱԺ-ում՝ ըստ համամասնական ցուցակների

    ԿԸՀ-ն այս պահին ամփոփել է ԱԺ ընտրությունների 1942 տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնք , թեեւ խիստ նախնական են, բայց նախորդ ընտրությունների փորձից դատելով՝ դրանք էական փոփոխությունների, թերեւս, չեն ենթարկվի: Ըստ այդ նախնական արդյունքների՝ ամենաշատ քվեները ստացած եւ ԱԺ-ում ներկայանալիք ուժերի հերթականությունն այսպիսին է. ՀՀԿ՝ 44.05 տոկոս, ԲՀԿ՝ 30.25, ՀԱԿ՝ 7.09, «Ժառանգություն»՝ [...]

     
  • ԱԺ-ում ուզում ենք տեսնել նորմալ մարդկանց

    ԱԺ-ում ուզում ենք տեսնել նորմալ մարդկանց

    Այս լուսանկարներում պատկերված են մարդկանց դեմքեր: Այդ մարդիկ պատկանում են տարբեր քաղաքական հոսանքների, հաճախ վիճում են իրար հետ, հաճախ խստորեն քննադատում են իրար: Բայց այդ դեմքերի մեջ կա իմաստ, բովանդակություն, այսպիսի դեմքեր ունեցողները կարողանում են իրենց ուղեղները շարժել՝ առաջնորդվելով ոչ թե կաղապարներով, այլ՝ գաղափարներով: Բացի լուսանկարներում պատկերվածներից, թեկնածուների մեջ կա [...]

     
  • ԲՀԿ անդամ՝ «ԱԺ գործունեության դադարումից հետո դադարում է նաեւ կոալիցիան, այնպես որ այս հարցը փակենք»

    ԲՀԿ անդամ՝ «ԱԺ գործունեության դադարումից հետո դադարում է նաեւ կոալիցիան, այնպես որ այս հարցը փակենք»

    Ընտրապայքարում չի խոսվել արտաքին քաղաքականության մասին, սա չի՞ նշանակում, որ չկան հակասություններ՝ արտաքին քաղաքականության մասով: Այս հարցին ի պատասխան՝ «Սիվիլիթասի» կազմակերպած քաղաքական բանավեճի ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչ Արտուշ Շահբազյանն ասաց. «Որովհետեւ ժողովրդին ավելի շատ հուզում են սոցիալ-տնտեսական խնդիրները: Հայ-թուրքական արձանագրությունների բերումով որքան վտանգավոր վիճակ է եղել, այդ վիճակը մնում է, հետաձգված [...]

     
  • Ոչ մի ուժ չի կարող միանձնյա ձեւավորել մեծամասնություն

    Ոչ մի ուժ չի կարող միանձնյա ձեւավորել մեծամասնություն

    Պարզ դիտարկումը ցույց է տալիս, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ոչ մի ուժ չի կարող միանձնյա ձեւավորել մեծամասնություն: Կարծում է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։ «Եթե որեւիցե ուժ անգամ ոչ թե 67, անգամ 66, 60, 55, 50 էլ ստացավ, ուրեմն դա կարելի է ասել, որ այդքան էլ ազնիվ ընտրություններ տեղի չեն [...]

     
  • «Օլիգարխները դարձյալ նվաճում են ԱԺ-ն»

    «Օլիգարխները դարձյալ նվաճում են ԱԺ-ն»

    «Այն, որ իշխանությունները խոստացան, թե բիզնեսը կտարանջատվի քաղաքականությունից, դարձյալ չիրագործվեց: Դարձյալ օլիգարխները գրոհում են ԱԺ մանդատներ նվաճելու»,-հայտարարեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում գտնվող Վազգեն Սաֆարյանը: Այն մասին, թե ինչու է ՀԿԿ-ն մասնակցում ընտրություններին, պարոն Սաֆարյանն ասաց. «Մենք մասնակցում ենք ընտրություններին, որ ժողովուրդն ընտրության հնարավորություն ունենա: Մենք այլընտրանք [...]

     
 
 
 
Website by Hmayak Tigranyan