Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ադրբեջանն ասի՝ դուք ընդունում եք, որ այդ տարածքներն օկուպացրել եք, հիմա ռեպարացիա պետք է տաք, այդ տարածքներում կռվածներին գերի պետք է տաք, ի՞նչ եք անելու, տալո՞ւ եք»

Ապրիլ 23,2024 19:45

«Մարիա Կարապետյանն ասում է՝  մենք գնացել ենք այս գործընթացին, որովհետեւ Ադրբեջանը տեղեկատվական ֆոն էր ստեղծել։ Եթե Ադրբեջանը նույնկերպ տեղեկատվական ֆոն ստեղծի, որ եթե դուք ընդունում եք, որ այդ տարածքներն օկուպացրել եք, հիմա ռեպարացիա պետք է տաք դրա համար, այդ տարածքներում կռվածների անունները ու կռվածներին գերի պետք է տաք, ասի՝ Կոնդում ադրբեջանցիներ են ապրել, եթե այդ տեղեկատվական ֆոնն ստեղծի, ի՞նչ եք անելու, այդ ամբողջը տալո՞ւ եք»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նա հավելեց․ «Այն ուժը, ում կառավարման օրոք օտարերկրյա ներդրումներով գործարանը տեղափոխվում է, որովհետեւ Ադրբեջանը կրակում է, ում օրոք նահատակների մարմինները չենք կարողանում մեր սարերից իջեցնել, խոսում է ինքնիշխանությունից։ Աբսուրդն էլ պետք է չափ ու սահման ունենա։ Զարմանում եք, թե ինչո՞ւ մենք այսօր այս նախագիծն օրակարգ բերեցինք քննարկելու։ Որովհետեւ սա ամենակարեւոր հանրային հնչեղություն ունեցող հարցն է, փորձում ենք ձեր ստերն ու կեղծիքները ցույց տալ։ Այստեղ Արարատ Միրզոյանն ասում էր՝ մեկ միլիմետր տարածք ՀՀ տարածքից չենք հանձնում, դա պետական հանցագործություն է։ Ես բերել եմ չորս տների վկայականները, որոնք հանձնում եք, որոնք տրվել են ՀՀ կողմից՝ կադաստրով ստորագրությամբ։ Ո՞վ է որոշում՝ ո՞րն է Հայաստանը, որը՝ չէ, դուք ՔՊ վարչությունով հավաքվում է, որոշում է սա Հայաստան է, սա չէ՞։ Ո՞վ է ձեզ լիազորություն տվել՝ որոշելու, թե որն է Հայաստան, որը չէ։ Այդ լիազորությունը միայն ունի ժողովուրդը»։

Քրիստինե Վարդանյանն ասաց, որ իշխանությունն իրավունք չունի որեւէ տարածքային փոփոխության գնալ ու համազգային որեւէ հարց որոշել՝ առանց մարդկանց կարծիքը հարցնելու։ «Գնացեք Տավուշից սկսած մինչեւ Սյունիք հարցրեք։ Եվ այս հարցն այն հարցը չէ, որ ՔՊ-ն իր վարչությունով կարող է նստել ու որոշել, թե որն է Հայաստանի տարածքը» ,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930