Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ-ի տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ապրիլ 25,2024 17:53

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը:

«Սիրիացի ժողովուրդն ավելի քան մեկ դար առաջ ապաստան տվեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին: Հատկանշական է, որ ձեր այցն այն օրերին է, երբ մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը»,- ողջունելով պատվիրակությանը` նշել է ԱԺ նախագահը:

Զրուցակիցները փաստել են հայ-սիրիական սերտ հարաբերությունների մասին` հիմնված ընդհանուր պատմության եւ արժեքների վրա:

Երկուստեք ընդգծվել է Սիրիա-Հայաստան խորհրդարանական դիվանագիտության արդյունավետ փոխհամագործակցության կարեւորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում:

Քննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն:

«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար, ինչը պահանջում է նոր որակ հաղորդել երկկողմ հարաբերություններին: Այս համատեքստում կարեւորում ենք Սիրիայի հետ ակտիվ համագործակցությունը խաղաղության գործընթացում»,- ասել է ԱԺ նախագահը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930