Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսները ցրեցին եւս մի հայկական առասպել

Սեպտեմբեր 07,1995 16:57
Serj jilavyan

Սերժ Ջիլավյանի ձերբակալությունը Մոսկվայում ռուսաստանյան հատուկ ծառայությունների կողմից, իհարկե, կարող է թվալ տեղական մասշտաբի սենսացիա՝ բնական է, մեզ համար, ոչ թե Ռուսաստանի։ Մոսկվայում նման դեպքերը սենսացիայի կոչմանը չեն արժանանում. այլ են մասշտաբները։ Միանշանակ կարելի է կանխատեսել, որ մեր առանձին ազգային գործիչները այդ ձերբակալության մեջ կմեղադրեն ոչ թե ռուսներին, այլ ՛հայերին եւ մեր իշխանություններին, որոնց խնդրանքով, իբր. տեղի է ունեցել ձերբակալությունը։ Բոլորին հայտնի է, որ Հայաստանի իշխանավորները եւ Սերժ Ջիլավյանը չեն կարող իրար տալ այն, ինչ Օստապ Բենդերի մանկության ընկեր Կոլյա Օստենբակենը տվել է իր մանկության ընկերուհի Ինգա Զայոնցին՝ այսինքն սեր։ Ճիշտ հակառակը. նրանք իրար չեն սիրում։

Ջիլավյանը հավակնում էր ազգային առաջնորդի դերին եւ նման իմիջի ամրապնդման համար գումարներ չէր խնայում։ Իշխանությունները ինչ-որ պահի պատրաստ էին նրա հետ համագործակցել (իհարկե, միայն որպես բարեգործի), բայց շատ շուտով կոնտակտներից հրաժարվեցին՝ չափից դուրս օդիոզ դեմք էր Ջիլավյանը: Մարդիկ, որոնք անմիջականորեն շփումների մեջ էին ծաղկավոր վզնոցների սիրահարի հետ, շատ շուտ էին հիասթափվում նրա կերպարից եւ պնդում էին, որ համազգային առաջնորդի դերի համար նա չունի, մեղմ ասած, բոլոր անհրաժեշտ բարեմասնությունները։

Սակայն այդպիսի մարդիկ քիչ էին եւ առասպելը շարունակում էր իր գոյությունը։ Սովորական առասպել, որը մեր երկրում ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը։ Բայց ժամանակներն անցնում են, եւ մարդիկ ավելի ու ավելի քիչ են հավատում հեքիաթներին։ Հետաքրքիր է լոկ այն հանգամանքը, որ հերթական հայկական առասպելը նորից անհետանում է Մոսկվայի օգնությամբ։ Թվում է, թե ռուսները լրջորեն որոշել են մեզ իրապաշտ դարձնել։ Չէ որ նրանք արդեն այդպիսին են դարձել։

Ա.  ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930