ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան եթերում ասում է․
Իրական խաղաղության համար անհրաժեշտ է հաշտություն, իսկ հաշտության համար՝ արդարության վերականգնում։
Քանի դեռ Հայաստանի տարածքները օկուպացված են Ադրբեջանի կողմից, հայ գերիները գտնվում են Բաքվում, ոչնչացվում է հայկական պատմամշակութային ժառանգությունը, խաղաղության ձգտելու մասին Ադրբեջանի հայտարարությունները կեղծ են:
Ադրբեջանի կողմից Փաշինյանին հրապարակային հրահանգները նրա վարած անպատիվ քաղաքականության արդյունքն է։



















































