Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 22,2000 00:00

ԿԵՂԾՎՈՒՄ ԵՆ ՈՍԿԻՆԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԸ Վերջերս խմբագրությունում պարբերաբար ահազանգեր են ստացվում Հայաստանի շուկայում առկա կեղծ ոսկու եւ թանկարժեք քարերի վերաբերյալ։ Այդ հարցը պարզելու համար երեկ դիմեցինք «Արծրունիտ» հեմոլոգիական (գիտություն քարերի մասին) կենտրոնի նախագահ Ռուդոլֆ Գեւորգյանին եւ փորձագետ-հեմոլոգ Գուրգեն Ալեքսանյանին։ Նրանք տեղեկացրին, որ պարբերաբար այցելել են վերնիսաժ եւ ոսկու շուկաներ։ Շրջայցերի արդյունքում պարզվել է, որ այնտեղ վաճառվող ոսկյա զարդերը կեղծ են։ Ոսկու հետ խառնում են մեծ քանակությամբ արծաթ եւ պղինձ, եւ չնայած զարդերի վրա դաջված են բարձր հարգեր (պրոբա)՝ 583, 585, դրանք 383 հարգի են, իսկ երբեմն էլ ընդհանրապես ոսկի չեն։ Հիմնականում կեղծվում են ադամանդ, զմրուխտ, ալեքսանդրիտ, ռուբին քարերը։ Պարոն Գեւորգյանը շեշտեց, որ «Հայաստանում բնական ռուբին վեց տարվա ընթացքում 1-2 անգամ եմ հանդիպել։ Ռուբինը սկսել են կեղծել դեռ 30-ական թ.թ.»։ Անորակ, կեղծ քարերը Հայաստան են ներմուծվում ԱՄՆ-ից, Եվրոպայից, ինչպես նաեւ Թուրքիայից, Բեյրութից, Իսրայելից, Սիրիայից, որոնց իսկությունը կարող են պարզել միայն հեմոլոգ մասնագետները՝ հատուկ սարքավորումների շնորհիվ։ Հաճախ մարդիկ տեսնելով զարդին դաջված ոսկերչական գործարանի անվանումը, վստահաբար գնում են, առանց կասկածելու, որ մի շարք ֆիրմաներ եւ անհատներ հաջողությամբ կեղծել են այն։ Բնության մեջ գոյություն ունեցող քարերից 200-ը օգտագործվում է ոսկերչության մեջ, որից 30-ը ստացված է արհեստական եղանակով։ Գ. Ալեքսանյանն ասաց, որ միներոլոգները ուսումնասիրել են երկրակեղեւում բնական քարերի առաջացման երկրաբանական պայմանները եւ այդ եղանակով ստացել են բնական քարերի կրկնօրինակները, ոչնչով չտարբերվող բնականից։ Վերջերս Իսրայելում լազերի շնորհիվ անորակ, քերծված եւ ճաքճքած ադամանդը այրում են (վերամշակում), դատարկ տարածությունը լցնում թափանցիկ նյութով, հետո տալիս հատուկ տաշվածք, որը չի տարբերվում բարձրորակ քարից։ Զարդի հետ տրվում է քարի բնութագիրը (ինչ տեխնոլոգիական միջամտություն է կատարվել) եւ վաճառում են 20-30 տոկոս զեղչով։ Դրանք գնելով՝ հայ կեղծարարները վաճառում են առանց բնութագրի եւ բարձր գներով, որպես անարատ, բարձրորակ զարդ։ Վերը նշված խնդրի շուրջ զրուցելու նպատակով զանգահարեցինք ոսկերչական գործարան, բայց թե՛ տնօրենի եւ թե՛ փոխտնօրենի զբաղվածության պատճառով՝ հանդիպումը չկայացավ։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ Հ. Գ. Քանի որ հեմոլոգները իսկական ոսկին տարբերակելու172ճանաչելու ձեւեր չառաջարկեցին, միակ ելքը մնում է ծանոթ172բարեկամների մեջ գտնել ոսկերիչ եւ հավատալ նրա խոսքին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել