Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնավորեցման ծրագրում ընդգրկված շուրջ 500 ձեռնարկություններ այդպես էլ չեն սեփականաշնորհվել։ Նախկինո

Փետրվար 02,2001 00:00

ԿԳՈՐԾԻ՞ ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ «կԿԺ ԽխՇճ»-Ը Մասնավորեցման ծրագրում ընդգրկված շուրջ 500 ձեռնարկություններ այդպես էլ չեն սեփականաշնորհվել։ Նախկինում ձեռնարկությունները մասնավորեցվում էին համաձայն «Մասնավորեցման մասին» օրենքի։ Այժմ, երբ ընդունվել է «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» օրենքը, մասնավորեցման ենթակա օբյեկտների առջեւ դրված են որոշակի նոր պարտավորություններ։ Մասնավորապես, նրանք հիմա պարտավոր են վճարել պետական տուրք եւ աուդիտ անցնել։ Բնականաբար, ոչ մի ձեռնարկություն շահագրգռված չէ այդ պարտավորությունները սրբորեն կատարելու մեջ։ Եվ ոչ մեկը չի այրվում իր հաշվապահական հաշվառումներն ու ներքին խոհանոցը օտարի (կոնկրետ դեպքում՝ անկախ աուդիտորների) առջեւ բացելու ցանկությունից։ Արժեթղթերի հանձնաժողովի հետ պետական գույքի կառավարման նախարարությունը չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ՝ մասնավորեցվող ձեռնարկությունների ազդագրերի կազմման, ծավալի, ձեւի եւ տարածման կապակցությամբ։ Վերջնական տարբերակ առայժմ ընտրված չէ՝ «փնտրտուքների մեջ են»։ Սեփականաշնորհման գործին լավ տեղյակ մասնագետները կարծում են, որ անպայման պետք է տարբերություն լինի մասնավորեցվող պետական ձեռնարկության եւ արդեն իսկ մասնավորեցված ու նոր բաժնետոմսեր թողարկելու ցանկություն ունեցող ընկերությունների մասնավորեցման գործընթացների մեջ։ Ըստ նրանց, նոր-նոր մասնավորեցվող պետական ձեռնարկությունը չպետք է ենթարկվի «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» օրենքին։ Ավելի տրամաբանական կլինի, եթե նրանք սեփականաշնորհվեն մասնավորեցման մասին օրենքով։ Սակայն ՀՀ նախագահի որոշմամբ, բոլոր այն օբյեկտները, որոնք չեն հասցնի սեփականաշնորհվել մինչեւ ապրիլի 1-ը, դրանից հետո պիտի սեփականաշնորհվեն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» օրենքով։ Այդ պատճառով պետական գույքի կառավարման նախարարությունը խորհրդակցության էր հրավիրել հանրապետությունում գործող խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչներին, որպեսզի փնտրեն պետական գույքի մասնավորեցման նախընտրելի տարբերակ։ Խորհրդակցությունը մասնավորեցման գործընթացում խորհրդատվական ընկերություններին հնարավորինս ընդգրկելու, դրանով իսկ՝ կապիտալի շուկայի զարգացմանը նպաստելու, մասնավորեցման գործընթացը բարելավելու նպատակ ուներ։ Նպատակը իրագործելու ճանապարհին ՊԳԿ նախարարությունն առաջարկում էր փորձարարական տարբերակ, որը Դավիթ Վարդանյանը կնքեց «տՏՊ Սս254փ» անունով։ Դրա էությունը հետեւյալն է. առայժմ չսեփականաշնորհված 500 օբյեկտներից ընտրված 20 ձեռնարկություններ պետք է մասնավորեցվեն խորհրդատվական ընկերությունների կողմից։ Ավելի կոնկրետ. պետությունը (ի դեմս նախարարության) խորհրդատվական ընկերության հետ պայմանագիր է կնքում, որի համաձայն, ընկերությունը պարտավորվում է որոշակի նշված գնով վաճառել տվյալ ընկերությունը։ Մնացած ողջ աշխատանքն անում է ընկերությունը։ «Մնացած» ասվածի մեջ մտնում է աուդիտը, գույքի գնահատումը, ազդագրի կազմումը եւ այլն, եւ այլն։ Ընկերությունն այս ամենն անելուց հետո պետք է սպասի կառավարության որոշմանը՝ վաճառե՞լ ձեռնարկությունը, թե՞ ոչ։ Եվ բոլորովին էլ միանշանակ չէ, որ կառավարությունը կընդունի դրական որոշում։ Շատ հնարավոր է, որ խորհրդատվական ընկերությունն ամբողջ պրոցեսն իրականացնելուց հետո, ինչն, ի դեպ, բավական մեծ ծախսերի հետ է կապված, վերջում կանգնի կոտրած տաշտակի առջեւ։ Եվ, եթե խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչներին այս անհասկանալի ռիսկը քիչ հիմնավորված էր թվում («հավասարում՝ բազմաթիվ անհայտներով») ու պարզաբանումներ ստանալու ակնկալիքով Դավիթ Վարդանյանին տրված շատ հարցեր արժանանում էին «դեռ չգիտեմ, դեռ որոշում չի կայացվել այդ մասին, դեռ կտեսնենք՝ ոնց կստացվի» տիպի պատասխաններ, ապա Դավիթ Վարդանյանն էլ, իր հերթին, գտնում էր, որ ձեռնարկությունների մասնավորեցումը վստահելով խորհրդատվական ընկերություններին, նախարարությունը նույնպես ռիսկի է դիմում, քանի որ խորհրդատվական ընկերությունների դաշտը Հայաստանում դեռ կայացած չէ։ Ընկերությունները դժգոհում էին, թե ինչպես կարելի է առանց որեւէ կերպ պատասխանատվությունը կիսելու եւ հետագայի համար որեւէ երաշխիքներ ունենալու՝ գնալ նման գործարքի։ Նրանք համոզված էին, որ, մասնավորեցման առումով գայթակղիչ, ձեռնարկությունների համար կառավարությունը կգտնի հերթական «Մերի Լինչի»՝ մեր, «ազգային» խորհրդատվական ընկերություններին թողնելով «ր վՏրՏՎ, ջՈ ոՏՐՑՏՎ»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել