Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՄՆՈՒՄ Է 10 օր

Մայիս 21,2002 00:00

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՄՆՈՒՄ Է 10 օր Հաշված օրեր են մնացել ֆուտբոլի աշխարհի 17-րդ առաջնության եզրափակիչ մրցաշարի մեկնարկին, որն առաջին անգամ միաժամանակ անցկացվելու է երկու երկրներում՝ Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում։ Մայիսի 31-ին Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում կայանալիք Ֆրանսիա-Սենեգալ հանդիպումով կսկսվի մեկամսյա մարզական տոնը, որին անհամբերությամբ սպասում են հողագնդի բոլոր ծագերում։ Բաղձալի ուղեգիր նվաճած 32 ֆուտբոլային գերտերությունների հավաքականները նախնական փուլում կազմել են ութ խումբ եւ պայքարելու են չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար։ «Առավոտի» ընթերցողների համար տպագրում ենք բոլոր խմբերի կազմերը եւ առաջին շրջանում կայանալիք հանդիպումների օրացույցը։ 1-ին խումբ (Բոլոր հանդիպումները կայանալու են Կորեայում) Ֆրանսիա, Սենեգալ, Ուրուգվայ, Դանիա 31.05 16.30 Ֆրանսիա-Սենեգալ Սեուլ 01.06 14.00 Ուրուգվայ-Դանիա Ուլսան 06.06 16.30 Ֆրանսիա-Ուրուգվայ Պուսան 06.06 11.30 Դանիա-Սենեգալ Տեգու 11.06 11.30 Դանիա-Ֆրանսիա Ինչխոն 11.06 11.30 Սենեգալ-Ուրուգվայ Սուվոն 2-րդ խումբ (Բոլոր խաղերը կայանալու են Կորեայում) Իսպանիա, Սլովենիա, Պարագվայ, ՀԱՀ 02.06 12.30 Պարագվայ-ՀԱՀ Պուսան 02.06 16.30 Իսպանիա-Սլովենիա Կվանջու 07.06 14.30 Իսպանիա-Պարագվայ Չոնջու 08.06 11.30 ՀԱՀ-Սլովենիա Տեգու 12.06 16.30 ՀԱՀ-Իսպանիա Տեջոն 12.06 16.30 Սլովենիա-Պարագվայ Սոգվիպխո 3-րդ խումբ (Բոլոր խաղերը կայանալու են Կորեայում) Բրազիլիա, Թուրքիա, Չինաստան, Կոստա-Ռիկա 03.06 14.00 Բրազիլիա-Թուրքիա Ուլսան 04.06 11.30 Չինաստան-Կոստա Ռիկա Կվանջու 08.06 16.30 Բրազիլիա-Չինաստան Սոգվիպխո 09.06 14.00 Կոստա Ռիկա-Թուրքիա Ինչխոն 13.06 11.30 Կոստա Ռիկա-Բրազիլիա Սուվոն 13.06 11.30 Թուրքիա-Չինաստան Սեուլ 4-րդ խումբ (Բոլոր խաղերը կայանալու են Կորեայում) Կորեա, Լեհաստան, ԱՄՆ, Պորտուգալիա 04.06 16.30 Կորեա-Լեհաստան Պուսան 05.06 14.00 ԱՄՆ-Պորտուգալիա Սուվոն 10.06 11.30 Կորեա-ԱՄՆ Տեգու 10.06 16.30 Պորտուգալիա-Լեհաստան Չոնջու 14.06 16.30 Պորտուգալիա-Կորեա Ինչխոն 14.06 16.30 Լեհաստան-ԱՄՆ Տեջոն 5-րդ խումբ (Բոլոր խաղերը կայանալու են Ճապոնիայում) Գերմանիա, Սաուդյան Արաբիա, Իռլանդիա, Կամերուն 01.06 11.30 Իռլանդիա-Կամերուն Նիիգատա 01.06 16.30 Գերմանիա-Ս. Արաբիա Սապպորո 05.06 16.30 Գերմանիա-Իռլանդիա Իբարակի 06.06 14.00 Կամերուն-Ս. Արաբիա Սաիտամա 11.06 16.30 Կամերուն-Գերմանիա Սիձուոկա 11.06 16.30 Ս. Արաբիա-Իռլանդիա Իոկոհամա 6-րդ խումբ (Բոլոր խաղերը կայանալու են Ճապոնիայում) Արգենտինա, Նիգերիա, Անգլիա, Շվեդիա 02.06 14.30 Անգլիա-Շվեդիա Սաիտամա 02.06 10.30 Արգենտինա-Նիգերիա Իբարակի 07.06 11.30 Շվեդիա-Նիգերիա Կոբե 07.06 16.30 Արգենտինա-Անգլիա Սապպորո 12.06 11.30 Շվեդիա-Արգենտինա Միյակո 12.06 11.30 Նիգերիա-Անգլիա Օսակա 7-րդ խումբ (Բոլոր խաղերը կայանալու են Ճապոնիայում) Իտալիա, Էկվադոր, Խորվաթիա, Մեքսիկա 03.06 11.30 Խորվաթիա-Մեքսիկա Նիիգատա 03.06 16.30 Իտալիա-Էկվադոր Սապպորո 08.06 14.00 Իտալիա-Խորվաթիա Իբարակի 09.06 11.30 Մեքսիկա-Էկվադոր Միյակո 13.06 16.30 Մեքսիկա-Իտալիա Օիտա 13.06 16.30 Էկվադոր-Խորվաթիա Իոկոհամա 8-րդ խումբ (Բոլոր խաղերը կայանալու են Ճապոնիայում) Ճապոնիա, Բելգիա, Ռուսաստան, Թունիս 04.06 14.00 Ճապոնիա-Բելգիա Սաիտամա 05.06 11.30 Ռուսաստան-Թունիս Կոբե 09.06 16.30 Ճապոնիա-Ռուսաստան Իոկոհամա 10.06 14.00 Թունիս-Բելգիա Օիտա 14.06 11.30 Թունիս-Ճապոնիա Օսակա 14.06 11.30 Բելգիա-Ռուսաստան Սիձուոկա Խմբերում 1-ին եւ 2-րդ տեղերը գրավող հավաքականները անցնում են հաջորդ փուլ, որից սկսած՝ մրցաշարն ընթանալու է օլիմպիական մրցակարգով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել