Լրահոս
Օրվա լրահոսը

Սեռական դաստիարակության կարիք ունի ողջ ազգը

Հունվար 08,2003 00:00

Սեռական դաստիարակության կարիք ունի ողջ ազգը Դեկտեմբերի 19-ին Հայաստանի հեռուստատեսության 1-ին ալիքով ներկայացվում էին դեռահասների սեռական դաստիարակության շուրջ կատարված սոցիոլոգիական հարցումներ։ Եվ դեռահասները, եւ հասուն մարդիկ գտնում են, որ անհրաժեշտ է դեռահասների դաստիարակության վերաբերյալ դպրոցում համապատասխան դասընթացներ մտցնել։ Ես 1981-ից առայսօր Սյունիքի մարզային գրադարանում ղեկավարում եմ «Երիտասարդ ընտանիք» ակումբի աշխատանքները եւ ավելի մոտիկից գիտեմ հատկապես դպրոցական տարիքի երեխաներին։ Ասեմ, որ սեռական դաստիարակության կարիք ունեն ոչ միայն պատանիները, այլեւ ողջ ազգը։ Հայ հասուն (25-ից բարձր) կինը շատ ապաշնորհ է անկողնում։ Ինձ հայտնի է ութ դեպք միայն Կապանից, որ ընտանիք ունեցող տղամարդը արտաամուսնական կապեր է հաստատել ռուս կնոջ հետ եւ մոռացել կնոջն էլ, երեխային էլ։ 1975-ից ծանոթ էի «Սիրո եւ ընտանիքի էվոլյուցիա» գրքի հեղինակ Ադո Ադոյանի հետ։ Նա ամբողջ կյանքում պայքարել է դպրոցում սեռական դաստիարակություն առարկա մտցնելու համար, բայց առայսօր նույն վիճակն է։ Այսօր հայ պատանիների եւ աղջիկների մեծ մասը նայում է պոռնոգրաֆիկ տեսաֆիլմեր։ Տեսասրահներում կամ տանը դեռահասները նայում են անգամ աղավաղված սեքսֆիլմեր (կենդանիների հետ եւ այլն)։ Ադո Ադոյանը երբ ՀԿԿ կենտկոմում պնդում էր իր կարծիքը, ասելով, որ հարկավոր է այս առնչությամբ ինչ-որ բան անել, կուսակցական նկատողություն ստացավ։ Ուզում եմ դիմել մեր կրթությունը ղեկավարող այրերին. քո դպրոցականն այսօր գնում է աղավաղված սեքսի ուղղությամբ, արդեն բավական ուշ է, մանավանդ որ սեռական դաստիարակության կարիք ունենք ազգովի։ Հարկավոր է մի քիչ պարզություն եւ բացություն։ Կ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել