Լրահոս
Օրվա լրահոսը

Վճիռը սխալների ամբողջություն է

Հունվար 22,2003 00:00

Վճիռը սխալների ամբողջություն է Ընդհակառակը, որոշեցին տուգանել կամ իբրեւ վնասի հատուցում, հօգուտ Ռ. Գ.-ի անկողնային հաշմանդամ Լ. Տ. Ի.-ից բռնագանձել գոնե 181404 դրամ (նորից այդ 4 դրամը զվարճացնում է ինձ, հիացնում, թե այդ ինչ հանճարեղ հաշվարկ է արված, ինչպիսի ճշտություն)։ Սկիզբը՝ նախորդ համարում: Ոչինչ, որ մասնագետները գտնում են, որ այդ ջրհոսքից թիվ 24 տան պատն ու առաստաղը տուժել են տասը մետրի չափով, շուրջ տասը հազար դրամ, բայց աղվեսն իր պոչն է վկա բերում. պարոն Ռ. Գ.-ի հիմնարկը, ուր նա աշխղեկ է աշխատում, պահանջել էին 242328 դրամ, ապա դարձրել 181404 դրամ, ի վերջո համաձայնել, որ դատավոր Մ. Մարտիրոսյանը գրչի մի հարվածով դարձնի 60924 դրամ։ Երեք տարբեր գումարներ, ուր ամենուրեք առկա է չորս դրամը։ Սահմանափակ միտքը չի կարողացել հեռանալ իրեն հետապնդող չորս դրամից։ Լսեք ինչ է գրված վճռում. «Պատշաճ կարգով ծանուցված պատասխանող Լ. Տ. Ի.-ն դատական նիստին չէր ներկայացել»։ Իսկ անդամալույծ Լ. Տ. Ի.-ն «պատշաճ կարգով» կարո՞ղ է իր անկողնում նստել եւ բերանքսիվայր շուռ չգալ։ Ինչ է, դատավորը չի՞ հավատացել բժշկական հանձնաժողովի տված տեղեկանքին, թե՞ հայցվորն էր անտեղյակ։ Իսկապես ամոթ է։ Իսկ Ռ. Գ.-ն չգիտե՞ր։ Երեւի խղճի խայթը խլացնելու համար է դատավոր Մ. Մարտիրոսյանը վկայակոչել եւ մեկնաբանել ՀՀ քաղօրենսգրքի 17, 1058, 1075 հոդվածները։ Վճիռը գրված է վայրիվերո, նկատելի շփոթությամբ, որը խոսում է առ այն, որ դատավորը անհանգիստ է եղել իր կողմնակալության համար։ Ահավասիկ եւս մի անիմաստ նախադասություն. «Պատասխանողներ Սեդա Շաթիրյանից եւ Ռուբեն Գեւորգյանից հօգուտ հայցվոր Ռ. Գեւորգյանի, որպես պատճառված վնասի հատուցում հարյուր ութսունմեկ հազար չորս հարյուր չորս դրամ գումարը մերժել (երեք հազար վեց հարյուր ինը դրամ էլ պետտուրք) եւ բռնագանձել վաթսուն հազար ինը հարյուր քսանչորս դրամ (60924 դրամ) եւ հազար հինգ հարյուր դրամ էլ՝ որպես վճարված պետտուրքի գումար»։ Պետք է ասել, որ վերոհիշյալ գումարները իրականության հետ կապ չունեն։ Դա պարզապես դատավորներին քննադատելու համար սահմանված պատիժ էր։ Հայցվոր Ռ. Գեւորգյանը չցանկացավ ներկայանալ Վերաքննիչ դատարան՝ վախենալով ճշմարտության բացահայտվելուց։ Վերաքննիչ դատարանը անհիմն ձեւով իմ հայցը չլսեց եւ առաջին ատյանի դատարանն անցավ վճռի իրագործմանը։ Բռնագանձվեց 62 հազար դրամ, չնայած թիվ 6 ԲՇՏ-ի ինժեներ Ա. Զաքարյանը այսօր էլ պնդում է, որ թիվ 24 բնակարանը տուժել է շուրջ տասը հազար դրամի չափով եւ ինձ խորհուրդ են տալիս իրենց բանվորներին դատի տալ, քանի որ նրանք թիվ 27 բն. հաշմանդամից վերցրին տասներեք հազար հինգ հարյուր դրամ եւ խողովակների մեջ քարեր լցնելով՝ հատկապես թիվ 27 բնակարանին պատճառեցին զգալիորեն թե՛ նյութական, թե՛ բարոյական վնաս։ Եզրահանգում։ Դատարանը չբացահայտեց ճշմարտությունը։ Չուզե՞ց, թե՞ չկարողացավ… Թիվ 27 բնակարանին պատճառած վնասը տասնապատիկ մեծ է եւ անմեղ մարդիկ տուժեցին։ Ըստ իս՝ գործի հիմքում ընկած է խոսքի ազատության ճնշումն ու սահմանափակումը։ Գումարը հետ չստացա։ ՍԵԴԱ ՇԱԹԻՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել