Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱԽԱԽՏՆԵՐԸ

Հունվար 24,2003 00:00

ԸՆՏՐԱԽԱԽՏՆԵՐԸ «Գերագույն խորհուրդ» ակումբը հարցում է անցկացնում՝ «Ընտրախախտ թեկնածու» թեմայով, որոնց պատասխանները կարող եք փոխանցել նաեւ «Առավոտին»՝ զանգահարելով 52 87 52 եւ թողնելով ձեր պատասխանները ինք-նապատասխանիչի վրա: Հարցադրումները հետեւյալն են. 1. ՀՀ նախագահի ընտրությունները լինելո՞ւ են օրինական 1.1. Այո 1.2. Ոչ 1.3. Դժվարանում եմ ասել: 2. Եթե՝ «Ոչ», թեկնածուներից ո՞ւմ օգտին են առավել խախտումներ իրականացվելու 2.1. – – – (նշել միայն մեկ անուն-ազգանուն) 2.2. Ոչ մեկի: 3. Եթե նշում եք որեւէ մեկին՝ ինչո՞ւ եք այդպես մտածում 3.1. Ունի փորձ 3.2. Ունի հակվածություն 3.3. Արդեն իրականացնում է 3.4. Դժվարանում եմ ասել: Հունվարի 22-ին եւ 23-ին խմբագրություն է զանգահարել 28 ընթերցող: Նրանցից 27-ը կարծում է, որ ընտրությունները կեղծվելու են Ռ. Քոչարյանի օգտին, իսկ 1-ը՝ Գեղամյանի: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել