Լրահոս
Օրվա լրահոսը

10172օրյա կալանք՝ իրավապաշտպանին. ցույցից հետո

Մարտ 16,2003 00:00

10172օրյա կալանք՝ իրավապաշտպանին. ցույցից հետո Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի եւ Վանաձորի իրավապահ մարմինների «ջրերը մի առվով չէին գնում»։ Գրասենյակի ղեկավարը 2002թ. իր հիմնադրած «Քաղաքացիական նախաձեռնություն» թերթում, որ լույս է տեսնում ամիսը 1-2 անգամ՝ Միջեկեղեցական խաղաղասիրական խորհրդի հովանավորությամբ, ասուլիսներում պարբերաբար քննադատում էր վերջիններիս՝ վեր հանելով այդ համակարգում տեղի ունեցող ապօրինության զանազան դրսեւորումներ (դեռեւս այս տարվա փետրվարի 12-ին Վանաձորի «Արցախ» պուրակում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարի կողմից կազմակերպվել էր ցույց՝ «Ընդդեմ քաղաքացիների նկատմամբ ոստիկանական բռնարարքների»)։ Մարտի 15-ի նախօրեին Ա. Սաքունցը նախատեսել էր հերթական բողոքի ցույցն անցկացնել «Արցախ» պուրակում, սակայն տեղական իշխանությունների կողմից թույլտվության խնդրանքը մերժվելու պատճառով վերջինս այն որոշեց կազմակերպել գրասենյակի բակում։ Այդ առթիվ մարտի 15-ին հավաքված փոքրաթիվ բազմությունը, սակայն, օրինապահների ջանքերով ցրվեց։ Ցույցը, որ համարվեց «չարտոնված», փաստորեն, կիսակայացավ, իսկ հաջորդ օրը վանաձորցիները տեղեկացան, որ Ա. Սաքունցին 10-օրյա վարչական կալանքի են ենթարկել (այն դեպքում, երբ նրա գործողություններում հակասահմանադրական ոչինչ չի եղել, նա ընդամենը ելույթ է ունեցել ի պաշտպանություն քաղաքացիների իրավունքների)։ Ստացվում է, որ Ա. Սաքունցին կալանքի են ենթարկել այն հիմքով, ինչով 1989թ. խորհրդային կարգերի օրոք կալանքի էին վերցնում ղարաբաղյան շարժման ակտիվիստներին (միգուցե 14 տարի անց մտաբերել են, որ վերջինս նույնպես դարաբաղյան շարժման ակտիվիստներից է եղել, եւ այժմ եկել է պատժելու հարմար պա՞հը): Ոչի՞նչ, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2002թ. սեպտեմբերին կայացրած որոշումով հարկադրել է վերացնել վարչական կալանքին վերաբերող Օրենսգրքի հոդվածները եւ զերծ մնալ դրանց կիրառումից մինչեւ վերացումն ընկած ժամանակահատվածում։ Կատարվածը զայրույթի եւ հիասթափության նոր ալիք է առաջացրել։ «Եթե միջազգային կազմակերպության անդամին, իրավապաշտպան կառույցի ղեկավարին են խոսելու համար բռնում, էլ մենք՝ շարքային մարդիկ, ի՞նչ հույսով կարող ենք մեր կարծիքն արտահայտել»,֊ սա է փաստով մտահոգ վանաձորցիների եզրակացությունը կատարվածի առթիվ։ Այսքանից հետո հազիվ թե կարելի է պատահականություն համարել մարտի 9-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի լուսամուտների ջարդելը եւ մարտի 14172ի հրդեհը։ Իսկ Վանաձորում արդեն քաղաքական դառն անեկդոտ է շրջում։ Ընդդիմադիրներն իրար տեսնելիս հարցնում են. «Քեզ դեռ չե՞ն բռնել»։ Ընդդիմադիր ասելիս նկատի ունենք այն մարդկանց, ովքեր հանդես են գալիս մարդու իրավունքների պաշտպանության հարցերով։ «Առավոտ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել