Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ԳԵՂԱՄՅԱՆԸ ՈՒՂԻՂ 10 ԱՆԳԱՄ ԻՐԵՆ ԹԱՆԿԱՑՐԵԼ Է»

Փետրվար 10,2004 00:00

«ԳԵՂԱՄՅԱՆԸ ՈՒՂԻՂ 10 ԱՆԳԱՄ ԻՐԵՆ ԹԱՆԿԱՑՐԵԼ Է» Վստահեցնում է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը 172 Գարունը մոտենում է, իսկ այս կապակցությամբ «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը դեռեւս հունվարին հայտարարություն արեց, թե գարունը հայ ժողովուրդը դիմավորելու է առանց Սերժ Սարգսյանի։ Նաեւ հերքեց, թե իշխանություններն իրեն երեք միլիոն դոլար են տվել, որպեսզի որպես «ական» աշխատի ընդդիմության մեջ։ Հիմա, քանի որ գարունը մոտենում է, իրականանալո՞ւ է Ա. Գեղամյանի կանխատեսումը՝ գարունը առանց ձեզ։ 172 Դուք հիմա ունեք շատ փայլուն հնարավորություն՝ ձեր թերթում արձանագրելու հետեւյալը. եթե հանկարծ գարունը բոլորս միասին դիմավորենք, ապա կարծում եմ ամբողջական իրավունք կունենաք խոշոր տառերով գրելու, որ Գեղամյանը ստախոս է, որ այս երկրի ամենից մեծ քամի տատանողն է։ Ինչ վերաբերում է երեք միլիոնին, ապա ուղղակի զարմանում եմ (թեպետ կարծում էի, որ այդ մարդու ասածների վրա չեմ զարմանա), թե մարդը ինչպես կարող է ինքն իր մասին այդպիսի բաներ տարածել։ Բայց նաեւ հասկացա, որ ինքը նպատակ ունի իրեն թանկացնելու։ Գեղամյանը ուղիղ տասն անգամ իրեն թանկացրել է, ինքն այդքան չարժե։ 172 Այնուամենայնիվ, ինչո՞ւ ընդդիմադիր դաշտից հատկապես Ա. Գեղամյանի անունն է կապվում ձեր անվան հետ եւ ինչո՞ւ ամենաշատը հենց Ա. Գեղամյանն է փորձում հերքել ձեր եւ իր միջեւ կապի մասին լուրերը։ 172 Երեւի այդ հարցին հենց ինքը կարող է պատասխանել։ Ես մեկ անգամ ասել եմ, հիմա ստիպված պիտի կրկնեմ։ Երեւի իրեն թվում է, որ պաշտպանության նախարարին եթե շատ փորձի «կպնել», կողքից կասեն՝ էս ինչ ռիսկով տղամարդ է։ Եթե նրան կպնում է՝ տեսեք ինչ դուխով տղա է։ 172 Նաեւ հետեւյալ միտքն էր արտահայտել, որ ընտրությունների ժամանակ ձեր եւ իր համատեղ հեռուստաելույթից հետո իր վարկանիշը բարձրացել է, ձերը՝ ընկել, եւ դուք այդ պատճառով չեք հանգստանում եւ փորձում եք Ա. Գեղամյանի մասին կեղծ լուրեր տարածել։ 172 Ինքը, կարծեմ, մի քիչ այլ կերպ է ասել։ Ասել է, որ ինքը «կրել է»։ Ես էլ եմ համաձայն, որ ինքը «կրել» է, բայց ինքը անասնակեր է կրել։ Եվ եթե մինչեւ հիմա պրն Գեղամյանը չի գիտակցում, թե ինչ է կատարվել, դա եւս խոսում է նրա ունակությունների մասին։ 172 ԱԺ գարնանային նստաշրջանի հենց առաջին օրը իշխանությունները անակնկալ մատուցեցին ընդդիմությանը եւ խախտելով ԱԺ կանոնակարգ172օրենքը, «Հանրաքվեի մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը նախատեսված ժամկետից շուտ մտցրին փոքր օրակարգ եւ մերժեցին։ Կարծիք կա, որ իշխանությունները վախենում էին վստահության հանրաքվե անցկացնելուց, գիտեին, որ հանրաքվեի դեպքում Ռ. Քոչարյանը չի ստանա վստահության քվե եւ այդ պատճառով հարցը փորձեցին փակել դեռ չսկսված։ 172 Ես ԱԺ կանոնակարգ172օրենքի մասնագետ չեմ, բայց վստահ եմ, որ որեւէ խախտում չի եղել։ Իրականությունն այն է, որ հարցը մտել էր մեծ օրակարգ եւ պիտի քննարկվեր, քննարկվեց հիմա։ Եթե հարցը չմտցվեր օրակարգ, հիմա էլ պիտի մեղադրեին, թե չեն մտցնում։ Այսինքն, որեւէ արտառոց բան չի կատարվել։ Ամեն ինչ եղել է օրենքի շրջանակներում։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե իշխանությունները վախենում են հանրաքվե անցկացնել, ապա դա պարզապես ծիծաղելի է, քանի որ այդ հանրաքվեի անհրաժեշտությունը բոլորովին չկա։ Ենթադրենք, հանրաքվեն անցկացվեց. վստահ եմ, Ռ. Քոչարյանը կրկին կստանար վստահության քվե։ Այդ ժամանակ ի՞նչ էին ասելու։ Ստացվում է, որ հանրաքվե պետք է անցկացնել այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ չի ընտրվել նա, ով երազում է նախագահ դառնա՞լ։ Սա էլ է մոտեցում, բայց սա այն մարդկանց մոտեցումն է, ովքեր միայն մեկ նպատակ են հետապնդում՝ իշխանության գալ։ Սա ուղղակի անընդունելի բան է։ Չկա այդպիսի պրակտիկա։ Նախագահը ընտրվել է, հաղթել է ընտրություններում։ Թող իշխանության ձգտողները պատրաստվեն հաջորդ ընտրություններին։ 172 Ընդդիմությունը բոյկոտեց խորհրդարանի աշխատանքները եւ այսօր մեր երկրում իրոք աբսուրդային իրավիճակ է՝ երկրի օրենսդիր մարմնում միայն իշխանական քաղաքական ուժերն են, ընդդիմությունը մասնակից չէ։ Համաձայնեք, որեւէ երկրի այս իրավիճակը պատիվ չի բերում։ 172 Բայց դա իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժերից կախված հանգամանք չէ։ Այդ իրավիճակը ընդդիմությունն է ստեղծել եւ եթե ընդդիմությունը ինքն իրեն զրկում է երկրի քաղաքական, օրինաստեղծ կյանքին մասնակցելուց, դա զուտ ընդդիմության խնդիրն է։ Աշխարհում ընդունված կարգ է, որ ընդդիմությունը փոքրամասնությամբ է մասնակցում տեղի ունեցող իրադարձություններին։ Որեւէ երկրում չեք կարող ասել, թե ընդդիմությունը կառավարության մաս է կազմում։ Եթե կառավարության մաս պիտի կազմի, ուրեմն ընդդիմություն չի կարող լինել։ Որտե՞ղ կարող է ընդդիմությունն իրեն ցուցադրել՝ խորհրդարանում։ Այնպես որ, այս պարագայում իշխանությունները չեն կարող օգտակար լինել։ Եվ հետո, ո՞վ է ասել, թե որեւէ որոշում վերջնական է։ Կգան, հաջորդ նստաշրջանից կմասնակցեն։ Մանավանդ, ընդդիմությունից որոշ լուրջ մարդիկ այնքան էլ համաձայն չեն ընդդիմադիր բոյկոտին։ 172 Մեր հարցազրույցը կարդացողներից շատերը հարց են տալու՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որն այսօր ամենաազդեցիկ գործիչն է, այնքան միամիտ պատասխաններ է տալիս այս ամենի մասին, կարծես թե չգիտի ընդդիմության հակափաստարկները։ Իսկ դրանք հետեւյալն են՝ իշխանությունները կեղծել են ընտրությունների արդյունքները, նախագահը ընտրված չէ եւ սա է ընդդիմության քայլերի տրամաբանության հիմքում։ Եվ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը փորձում տպավորություն ստեղծել, թե ամեն ինչ շատ նորմալ է։ 172 Նախ, ես որեւէ ցանկություն չունեմ տպավորություն ստեղծելու։ Ես ասում եմ այն, ինչ տեսնում եմ։ Կարծիքները կարող են լինել շատ, սկսած հանրաքվեից, վերջացրած նրանով, որ ընդդիմության մեջ կարող են գտնվել մարդիկ, որ կմտածեն, թե նախագահը ընդհանրապես պետք է գնա իրենց տանը նստի եւ որեւէ բանի մասնակից չլինի։ Բայց այդպիսիք փոքրամասնություն են եւ դա միայն իրենց կարծիքն է։ Կա նաեւ հետեւյալ հարցը՝ եթե իրոք նախագահը ընտրված չէ եւ ընտրությունների արդյունքները կեղծվել են եւ եթե այսօրվա բոյկոտի պատճառը դա է, նշանակում է հիմա՞ են դա հասկացել։ Այդ դեպքում ինչո՞ւ եկան խորհրդարան։ Թող չգային։ Իմ կարծիքով, այդ բոյկոտը բացատրվում է նաեւ նրանով, որ եվրոպական կառույցներում եւս չհասկացան մեր ընդդիմությանը, այնտեղ իրենց բարձրացրած հարցերը այլ լուծումներ ստացան եւ ընդդիմությունը երեւի որոշեց այս քայլին դիմել, որպեսզի իր վրա ուշադրություն սեւեռի։ 172 Վերադառնալով գարնան թեմային. առանց ձեզ կամ առանց Գեղամյանի, գարունը բացվելու է եւ ընդդիմությունը նախապատրաստվում է գարնանային հանրահավաքների։ Ըստ ամենայնի, իշխանությունները եւս նախապատրաստվում են։ Նույնիսկ վարչապետը չհերքեց, որ եվրոպական չափանիշներին համապատասխան տեխնիկա է բերվում՝ «երկրի կայունությունը ապահովելու համար»։ Ի՞նչ ակնկալիք ունեք գարնանից։ 172 Իմ ակնկալիքն այն է, որ ամեն ինչ արվի օրենքի սահմաններում, որեւէ ուրիշ ակնկալիք չունեմ։ Եվ եթե ոմանք որոշել են հանրահավաք անել, դա իրենց գործն է եւ կարող են օրենքով տրված հնարավորությունից օգտվել։ Բայց, նորից եմ կրկնում՝ միայն եւ միայն օրենքի սահմաններում։ Եվ եթե որեւէ մեկը փորձի օրենքի տառը խախտել, կարծում եմ, մեր երկրի իրավապահ մարմինները ուղղակի համապատասխան միջոցներ կձեռնարկեն։ Ինչ վերաբերում է եվրոպական չափանիշներով տեխնիկային, ապա ցանկացած կառույց ամրապնդվում եւ վերազինվում է եւ դա հանրահավաքների հետ քիչ կապ ունի։ Կարծում եմ, մեր հասարակությունը դրանից իրեն ավելի հանգիստ պիտի զգա, որովհետեւ ավելի պաշտպանված կլինի։ 172 Մեր թերթում լուր տպագրվեց, որ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հանդիպել է Երեւան այցելած ՌԴ փոխվարչապետ Ալյոշինին։ Քանի որ վերջինիս հետ անմիջականորեն դուք եք շփվում, տեղյա՞կ եք այդ հանդիպման մասին՝ հերքեք կամ հաստատեք։ 172 Ես չեմ կարող այդպիսի լուրը հաստատել եւ չեմ էլ կարող հարյուր տոկոսով հերքել, որովհետեւ ես 24 ժամ Ալյոշինի հետ չեմ եղել։ Բայց հավատացնում եմ, որ 1617217 ժամ մենք միասին ենք եղել եւ կարծում եմ, եթե այդպիսի բան լիներ, Ալյոշինը գոնե ինձ տեղյակ կպահեր։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Հարցազրույցի շարունակությունը՝ վաղվա «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել