Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հեռացման հարց չի քննարկվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Նոյեմբեր 11,2026 19:25 Share
Աջակցեք aravot.am-ին

Չնայած Երևանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշմանը Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հեռացման հարց չի քննարկվել, նիստից հետո ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

Մասադիկովը հիշեցրել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ ՀԱՊԿ-ի գործունեության մեջ այս տարիների ընթացքում ունեցած դրական և կառուցողական ներդրման մասին։ Սակայն ՀՀ–ն չի վճարել անդամավճարները և ներկայացուցիչներ չի ուղարկել ՀԱՊԿ քարտուղարություն ու Միացյալ շտաբ։ Այդ պատճառով, ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն, այն զրկվել է ձայնի իրավունքից։

«Հենց որ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է վերականգնվել ինչպես իր աշխատակիցներին ուղարկելու, այնպես էլ ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցելու առումով։ Սակայն որոշումը Հայաստանի ղեկավարությանն է»։

 

«Սպուտնիկ Արմենիա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել