Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՊԱՅՔԱՐԵՆ ՆԱԵՎ ՀԱՋՈՐԴ ՍԵՐՆԴԻ ՀԱՄԱՐ

Մարտ 02,2004 00:00

ԿՊԱՅՔԱՐԵՆ ՆԱԵՎ ՀԱՋՈՐԴ ՍԵՐՆԴԻ ՀԱՄԱՐ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խումբն այս օրերին սպասողական վիճակում է: Ուսանողական վերջին հավաքում նրանք հայտարարեցին, որ երկրի իշխանություններից երաշխիքներ են պահանջում, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին խնդրահարույց փոփոխություններն այլեւս շրջանառության մեջ չեն դրվի: Եվ նախաձեռնող խումբը սպասում է պատասխանի՝ հատկապես ՀՀ վարչապետից: Ի դեպ, խումբը դեմ է նաեւ այն փոփոխություններին, որոնք չեն ենթադրի ուսուցման նպատակով որեւէ տարկետման իրավունք: Խոսքն այն մասին է, որ հնարավոր է՝ նախագիծը հաջորդ անգամ ներկայանա ԱԺ՝ 18 տարեկանից բոլոր զինապարտներին բանակ զորակոչելու պահանջով: Խումբը կպայքարի նաեւ այս դրույթի դեմ, որպեսզի «չստացվի այնպես, որ մենք բեռը գցում ենք հաջորդ սերնդի ուսերին»: Այս մասին ասաց նախաձեռնող խմբի անդամ Լեւոն Անտոնյանը՝ մեզ հետ զրույցում: Նա նաեւ հայտնեց, որ այս փուլում այն ուսանողական կազմակերպությունները, որոնք նախորդ հաղթանակը վերագրում էին իրենց եւ ակտիվություն էին ցուցաբերում՝ մանավանդ վարչապետին «խնդրելու» հարցում, այսօր ձայն չեն հանում: Ավելին, ըստ Լ. Անտոնյանի, որոշ կուսակցություններ (օրինակ, 5-6 հոգուց բաղկացած Առաջադիմական երիտասարդական կուսակցությունը), առիթն օգտագործելով՝ դուր գալու քաղաքականություն են վարում եւ հասցրել են կողմ արտահայտվել նախագծի՝ առաջարկված տարբերակին: Խումբը պատրաստ է բանավեճի մեջ մտնել ցանկացած հակառակ կարծիքի հետ՝ թեկուզ հեռուստաեթերում: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել