Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ում քննարկվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը, արձանագրված առաջընթացը և առկա մարտահրավերները

Նոյեմբեր 11,2026 21:01 Share
Աջակցեք aravot.am-ին

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը, արձանագրված առաջընթացը և առկա մարտահրավերները։ Կողմերն ընդգծել են, որ վերջին տարիներին ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներն ընթանում են առավել արագ և արդյունավետ։

Միաժամանակ, ՄԱԶԾ-ն, որպես ծրագրի իրականացմանն աջակցող կառույց, հայտնել է իր պատրաստակամությունը՝ առավել մեծ ջանքեր և ռեսուրսներ ներդնելու կարողությունների զարգացման ուղղությամբ։

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել