Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՆՐԱՆՑ ԿՕԳՆԻ՞

Մարտ 03,2004 00:00

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՆՐԱՆՑ ԿՕԳՆԻ՞

Չնայած հայ-ադրբեջանական հարաբերությունների սրման նոր շրջափուլին,
վերջին օրերին շատ է խոսվում Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված
առաջարկությունների հերթական փաթեթի մասին: Թեմայի շուրջ Բաքվի «Զերկալո»
թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել Ադրբեջանի նախկին արտգործնախարար
Թոֆիգ Զուլֆուգարովը:
Արեւմուտքը պետք է Հայաստանին հարկադրի հանդես գալ Լեռնային Ղարաբաղի
հակամարտության կարգավորման հարցում կառուցողական դիրքորոշմամբ, ասել է նա:
Զուլֆուգարովի խոսքերով, ընթացիկ տարում հակամարտության կարգավորման գործում
դրական տեղաշարժերի հույս է հայտնվել, սակայն այդ տեղաշարժերը «մեծ հարցականի
տակ են Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով»: Ըստ նախկին նախարարի,
Ադրբեջանին հարկ է նախ եւ առաջ ողջ աշխարհին ապացուցել, որ հենց Հայաստանը
շահագրգռված չէ Ադրբեջանի հետ բանակցություններում: Ըստ Զուլֆուգարովի, դա
է վկայում Քոչարյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ «հակամարտության
կարգավորման համար բանակցությունները պետք է ընթանան Բաքվի եւ Ղարաբաղի միջեւ»:
Իսկ դա ուղղակիորեն վկայում է այն մասին, որ Հայաստանը ետ չի կանգնել իր
սկզբնական դիրքորոշումից, «ինչը պարզ է դարձնում հակամարտությանը նոր, առավել
կառուցողական պրիզմայով նայելու Երեւանի չկամությունը»,- կարծում է նախկին
նախարարը: Թոֆիկ Զուլֆուգարովը պնդում է, որ ստեղծված կացությունում անհրաժեշտ
է հասնել Արեւմուտքի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշման գործադրմանը, ինչի
արդյունքում Հայաստանը կփոխի իր դիրքորոշումը: Ընդ որում, նախկին նախարարը
չի բացառել, որ նոր առաջարկությունների ներկայացմանը զուգընթաց քաղաքական
քայլեր կձեռնարկվեն, որոնք էլ Հայաստանին կստիպեն հրաժարվել իր ներկայիս
մոտեցումներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել