Լրահոս
Օրվա լրահոսը

Օգնություն Ա. Գեղամյանին

Մարտ 05,2004 00:00

Օգնություն Ա. Գեղամյանին Ո՞վ է Աշոտ Խաչատրյանը Չնայած ձեր անձի նկատմամբ տածած իմ խորին հարգանքին, պարտքս եմ համարում միջամտել սեւեռուն գաղափար գլորելու ձեր սիզիփոսյան տառապանքին։ Ո՞վ է Աշոտ Խաչատրյանը։ Նախ չարժե խեղաթյուրել փաստերը, նա աշխատում է որպես ՊՄՏՀԿ (ԺԿհԸԸՂ) արտաքին հարաբերությունների բաժնի պետ եւ որեւէ առնչություն չունի նույն շենքում վարձակալական հիմունքներով տեղակայված «ԻՆՏԵՐՏԵԼԵԿՈՄ» մասնավոր կազմակերպության հետ։ Ո՞վ է Աշոտ Խաչատրյանը։ Երիտասարդ, որ 80172֊ականների վերջին հարյուրավոր այլ տղաների պես, անսալով հայրենիքի կանչին, նետվեց պատերազմի բոցերի մեջ։ «Զորավար Անդրանիկ» ջոկատի կազմում մեկնեց Հադրութ, որտեղ հանդիպեց Կոմանդոսին եւ մարտնչեց նրա կողքին։ Կարծեմ դուք էիք մի երկու տարի առաջ մաշում Սերժ Սարգսյանի դռները, որպեսզի բանակ զորակոչված ձեր զավակին տեղավորեիք ռազմական հակահետախուզության Երեւանի բաժնում, որ բալիկի մատը հանկարծ փուշ չմտնի։ Ու ձեր որդին բանակային ծանր կյանքը բարեհաջող ավարտեց, ստանալով ընդամենը մեկ ապտակ՝ ծխախոտ էր գողացել։ Դե ինչ՝ նմանս զնմանը կծնանե… Ո՞վ է Աշոտ Խաչատրյանը։ Գնդակների տարափից ու արկերի պայթյունից, արնաքամ նահանջներից ու դառնագին կորուստներից է հղկվել նրա հետախուզական տաղանդը։ Պատերազմի դաշտը անաչառ է գնահատման հարցերում։ Նրան ընդունեցին բոլոր հրամանատարները, կարող եք հարցնել Սամվել Բաբայանին, եւ նա ստանձնեց ամբողջ ճակատի հետախուզության ղեկավարությունը։ Կարծում եմ, պետության ղեկը երազող անձնավորությունը պետք է որ պատկերացնի, թե ինչ դեր կարող էր ունենալ հաղթանակած բանակի հետախուզությունը կամ մարտի դաշտում քանի գումարտակի է փոխարինում մեկ հետախույզը։ Հետաքրքրվեիք գոնե, թե ի՞նչ գումարներ էին խոստանում ազերիները Ա. Խաչատրյանի գլխի համար։ Ո՞վ է Աշոտ Խաչատրյանը։ Նորաստեղծ ԼՂՀ խորհրդարանը, գնահատելով նրա ծառայությունները, վստահեց նրան ազգային անվտանգության պետական վարչության (չշփոթել ՊԱԿ172ի հետ) ստեղծումը, այդ ժամանակ նա ընդամենը 24 տարեկան էր։ Իմիջիայլոց, երբ դուք ձեր ղեկավարած շրջանի գործկոմի նախագահին գործուղում էիք աշխատանքի՝ ՊԱԿ, այդպես արհամարհաբար չէիք արտաբերում այդ երեք տառը։ Այս ամենի մասին կիմանայիք, եթե երբեմն ընթերցեիք նաեւ տեղական մամուլը։ Տարաբնույթ տնտեսագիտական ամսագրերից քաղվածքներ արտագրելուց զատ, եթե գիրք էլ եք կարդում, ապա տեղյակ պետք է լինեք, որ հատուկ ծառայությունների գաղափարական քայքայիչ միջոցառումների մեջ կարեւոր տեղ է հատկացվում ապահերոսականացման մարտավարությանը՝ սեփական հերոսների նկատմամբ հավատի սասանման ճանապարհով ազգի բարոյական քայքայումը։ Եվ այսօր, Շուշի գրավող բանակի հրամանատարի եւ նրա հետախուզության պետի վարկաբեկմանն ուղղված ձեր գործողություններով ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում։ Եվ կամա՞ է դա, թե՞ ակամա։ Ի՞նչ անեն այդ մարդիկ։ Զենքը հանձնեն կաթողիկոսին ու մեկնեն Ֆրեզնո՞: Դա արդեն եղել է։ Ինչ վերաբերում է գաղտնալսման չարչրկված պատմությանը, ապա իր խելքի քաշն իմացող մարդը պետք է որ հասկանար՝ անվտանգության մարմիններում աշխատած ծանոթ իրազեկները պարզապես ստել են, թե Ա.Խաչատրյանը գաղտնալսման սարքերի մասնագետ է, որով եւ ձեզ արջի ծառայություն են մատուցել։ ՄԱՆՎԵԼ ԲԱՐՍԵՂՅԱՆԱ. Խաչատրյանի մարտական ընկեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել