Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՆԱԿԱՐԱՆ՝ ԱՆՉԱՓԱՀԱՍ ՓԱԽՍՏԱԿԱՆԻՆ

Մարտ 05,2004 00:00

ԲՆԱԿԱՐԱՆ՝ ԱՆՉԱՓԱՀԱՍ ՓԱԽՍՏԱԿԱՆԻՆ Հայաստանում Նորվեգիայի հյուպատոս, Փախստականների նորվեգական խորհրդի ղեկավար Թիմ Սթրեյթը մեր թերթում կարդալով փախստական Բադալի մասին հոդվածները, որոշել է հետաքրքրվել տղայի ճակատագրով։ Հիշեցնենք, որ Երեւանի Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Ֆելիքս Յայլոյանի ապօրինի որոշման արդյունքում 16-ամյա Բադալ Հարությունյանը հայտնվել էր փողոցում։ Որեւէ կառույց չցանկացավ զբաղվել փողոց նետված անչափահասով։ Միակ մարդը, ում անհանգստացրել էր Բադալի ճակատագիրը, Թիմ Սթրեյթն էր։ Երկար քննարկումներից հետո Թիմ Սթրեյթը որոշեց փողոցում հայտնված երեխայի կացարանի հարցը լուծել Նորվեգական խորհրդի միջոցներով։ Նա հատկացրել է 6500 դոլար՝ Երեւանում Բադալի համար մեկ սենյականոց բնակարան գնելու նպատակով։ Վերջին ամիսներին Երեւանում գրանցվել է բնակարանների գների կտրուկ աճ, այդ պատճառով 6500 դոլարով հնարավոր չէ գնել մեկ սենյականոց բնակարան։ Երեւանի ծայրամասերում բարվոք վիճակում գտնվող մեկ սենյականոց բնակարանն այսօր հնարավոր է ձեռք բերել 8-9 հազար դոլարով։ Դիմում ենք բոլոր նրանց, ովքեր կարող են օժանդակել Բադալ Հարությունյանի համար բնակարան գնելուն. խնդրում ենք արձագանքել։ Շնորհակալություն ենք հայտնում արդարադատության նախարարության եւ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության աշխատակիցներին՝ Բադալ Հարությունյանի անձը հաստատող փաստաթղթերը սեղմ ժամկետներում վերականգնելու համար։ «Հետքը» խնդրանքով դիմում է բոլոր նրանց, ովքեր կցանկանային օգնել 17-ամյա Բադալ Հարությունյանին։ Եթե որոշել եք արձագանքել, դիմեք «Հետքի» խմբագրություն՝ [email protected] հասցեով։ «ՀԵՏՔ»-ի խմբագրակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել